Հայկ Միրզոյան.

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել արդյունաբերական ոլորտի պոտենցիալի ուսումնասիրությանը

15 ապրիլի 2010
Հայկ Միրզոյան
2010-ի հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որի գլխավոր նպատակներից է բարենպաստ միջավայրի ստեղծումը, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը` որպես ինդուստրիալ ուղղվածություն ունեցող պետություն, ՀՆԱ կազմում արդյունաբերության բաժինը մեծացնելու միջոցով: Այն մասին, որ այս հայեցակարգը մեծ գործընթացի սկիզբ է, PanARMENIAN.Net-ի թղթկցի հետ հարցազրույցում պատմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:

Դավիթ Բաբայան.

Խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետությունը միայն բանակցություններում ԼՂՀ մասնակցության մեջ է

15 ապրիլի 2010
Դավիթ Բաբայան
Ընթացիկ տարվա սկզբին Երևանին և Բաքվին ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, սակայն ԼՂՀ-ն, ամենայն հավանականությամբ, կրկին չի մասնակցելու բանակցային գործընթացին: Պաշտոնական Ստեփանակերտի` բանակցային գործընթացի այժմյան փուլի և մոտեցումների մասին պատմել է արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Ռուբեն Թոփչյան.

Հայկական բուհերի ռեկտորները պատրաստ են բարեփոխումների, սակայն զգուշություն են ցուցաբերում

8 ապրիլի 2010
Պրոֆեսիոնալ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված` Հայաստանի կառավարությունը 2009-ին որոշեց այդ ոլորտը կարգավորող հատուկ մարմին ստեղծել: “Պրոֆեսիոնալ կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամը դարձավ այդպիսի մարմին և իրականացնում է այդ գործառույթը: Հիմնադրամի գործունեության և ձեռքբերումների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է հիմնադրամի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Թոփչյանը:

Հենրիկ Մխիթարյան.

Ես չէի ցանկանում բարձր դասի ակումբ անցնել եւ նստել պահեստայինների նստարանին

2 ապրիլի 2010
Հենրիկ Մխիթարյան
Երեւանյան «Փյունիկ» ակումբի սան Հենրիկ Մխիթարյանը 2009 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Բացի դրանից, Մխիթարյանը «Մետալուրգի» երկրպագուների հարցումներով բազմիցս ճանաչվել է ակումբի լավագույն մարզիկ: PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում Հենրիկ Մխիթարյանը պատմեց իր ակումբի ծրագրերի, Եվրո-2012 նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի հնարավորությունների, ինչպես նաեւ այն մասին, թե ինչում է հայկական եւ ուկրաինական ֆուտբոլի տարբերությունը:

Իգոր Կլիմկո.

«Մրցակցությունն ստիպում է հավաքել, կենտրոնացնել բոլոր ռեսուրսները` լավագույն արդյունքների հասնելու համար»

29 մարտի 2010
Իգոր Կլիմկո
2009 թ. նշանավորվեց բջջային կապի երրորդ օպերատորի, մեծածախ ինտերնետի երրորդ պրովայդերի եւ հաստատագրված հեռախոսային կապի այլընտրանքային օպերատորների մուտքով հայկական շուկա: «ԱրմենՏել» (Beeline) հեռահաղորդակցության առաջատար ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում պատմել է կապի ծառայության շուկայում ընթացող սուր մրցակցային պայմաններում ընկերության զարգացման մասին:

Հրանուշ Հակոբյան.

Հայի տունը Հայաստանն է

5 նոյեմբերի 2009
Հրանուշ Հակոբյան
Երկար ժամանակ Սփյուռքը Հայաստանի համար, նրա ներկայացուցիչներից մեկի պատկերավոր արտահայտությամբ, «կթու կով» էր եւ ոչ ոք լրջորեն չէր զբաղվում Սփյուռքի հարցերով, Հայրենիքի հետ կապերի հաստատմամբ ու վերականգնմամբ: Մեկ տարի առաջ վերջապես ստեղծվեց սփյուռքի նախարարությունը: Այն մասին, ինչ է հաջողվել անել անցած տարում եւ ապագայի ծարգրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Էդուարդ Նազարով.

Մեծահասակները շատ դեպքերում պետք է հետեւեն երեխաների օրինակին

31 հոկտեմբերի 2009
Էդուարդ Նազարով
Ռեժիսոր, դերասան, անիմատոր. բոլոր այս թվարկումները անտեղի են, երբ խոսքը գնում է «Վինի-Թուխը» (1969), «Վինի-Թուխը հյուր է գնում» (1971), «Վինի-Թուխը եւ հոգսերի օրը» (1972) մուլտֆիլմերի բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովի մասին, որը հյուրընկալվել էր Երեւանում Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երեխաների եւ մեծահասակների մուլտֆիլմի սիրված հերոսի ստեղծողի հետ զրույցում ակնհայտ դարձավ, որ այս մուլտֆիլմերի հերոսները ինչ-որ բանով հիշեցնում են հեղինակին: Ցավոք, Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի-Թուխ» -ը այլեւս չի հրատարակվում Է.Նազարովի պատկերազարդմամբ :
 
---