ՏՏ ոլորտ. Թվային հեռարձակումը պետք է հանգեցնի ոչ թե հեռուստահաղորդումների քանակի ավելացմանն, այլ դրանց բազմազանությանըՀՀ Ազգային ժողովը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները 27 մայիսի 2010 Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի վերաբերյալ Տալլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության և տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ դոկտոր Քեթրին Նայման-Մետկալֆի և Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր դոկտոր Անդրեյ Ռիխտերի վերլուծության մեջ ասվում է, որ Հայաստանում թվայնացման մասին հատուկ օրենք ունենալու կարիք չկա, սակայն ռազմավարությունը պետք է հիմնված լինի համապատասխան օրենսդրական դաշտի վրա: Անցումային դրույթները պետք է այնպես ձևակերպվեն, որ հնարավոր լինի փոփոխություններ մտցնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000թ.-ի օրենքի և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» 2001 թ.-ի օրենքի մեջ` չվտանգելով իրավական որոշակիությունը: Մշակույթ. Երևանը վերագտնում է իր ուրույն դիմագիծը, իսկ նոր մշակութային ավանդույթները հատուկ շուք են հաղորդում մայրաքաղաքինՄայիսի 17-23-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում 27 մայիսի 2010 Հայաստանում դեռ չէին հասցրել նշել «Թանգարանների գիշերը», երբ վրա հասավ Թանգարանների միջազգային օրը: Մայիսի 18-ին հայկական թանգարանները կրկին բացել էին իրենց դռներն այցելուների առաջ: Այս տարի Թանգարանների միջազգային օրը ողջ աշխարհում կայացավ «Թանգարանները` որպես սոցիալական ներդաշնակության տարածություն» նշանաբանի ներքո, ինչը ենթադրում է թանգարանների, ցուցանմուշների և մշակութային ողջ ժառանգության մատչելիություն հասարակության բոլոր խավերի, այդ թվում նաև հաշմանդամների համար: Այդ ակցիան երկու նպատակ է հետապնդում. առաջին` հաշմանդամների համար մատչելի լինել, երկրորդ` իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ հիմնախնդրին», - նշել է Հայաստանում Թանգարանների միջազգային խորհրդի ներկայացուցչության գործադիր տնօրեն Հասմիկ Հարոյանը: Հայաստան և աշխարհ. Բաքուն մինչև հիմա չի հասկացել, որ կորցրել է Լեռնային Ղարաբաղը, և թվում է` արդեն չի հասկանաԼուրջ փորձագետները և քաղաքագետները վաղուց ուշադրություն չեն դարձնում ղարաբաղյան հակամարտությանն ուղեկցող խոսքերի շղարշին 25 մայիսի 2010 Արցախի Հանրապետությունում հերթական խորհրդարանական ընտրությունները կրկին հաստատեցին հակամարտության գլխավոր կողմի հետ ինչ-որ բանակցություն վարելու Ադրբեջանի կատարյալ անպատրաստվածությունը: ![]() Սպորտ. Սմբատ Մարգարյանն ու Վլադիկ Կարապետյանը դարձան ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոններՄայիսի 13-20-ը տեղի ունեցած մարզական իրադարձությունների ամփոփ տեսություն 23 մայիսի 2010 Ծանրամարտ. Մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա) ընթանում է Եվրոպայի ծանրամարտի պատանիների առաջնությունը: Հայ ծանրորդներից առաջինը մեկնարկեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) և դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Պոկում» վարժությունում Մարգարյանը հավաքեց 105 կգ, իսկ «հրում» վարժությունում ծանրորդը կարողացավ պահել 135-կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 240 կգ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որն անցնում էր ապրիլի 2-11-ը Մինսկում, 17-ամյա Մարգարյանը բարձրացրեց 255 կգ և նավճեց արծաթե մեդալ: Տնտեսություն. Հայաստանում վերանայվում են մակրոտնտեսական կանխատեսումներըՏիգրան Սարգսյան. Կառավարությունը պետք է հետևողականորեն շարունակի աշխատանքը 2011-12թթ-ին տնտեսական աճի դրական տեմպերը պահպանելու համար 22 մայիսի 2010 Այս շաբաթ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների տվյալները: Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7.2 տոկոս: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ ծավալը կազմել է 777.6 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, հաշվետու փուլում արտահանումը կազմել է 289.8 մլրդ դրամ` 2009-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ աճելով 64.3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 1.1 մլրդ դրամ` մեծանալով 24.4 տոկոսով: Եթե հաշվի առնենք, որ բյուջեում ամրագրված տնտեսական աճը 2010թ. համար նախատեսված էր 1,2 տոկոսի չափով, իսկ գնաճը տոկոսի 4±1,5 չափով , ապա, ելնելով դրանից, կառավարությունը որոշել է վերանայել իր մակրոտնտեսական կանխատեսումները, առավել ևս, որ հակաճգնաժամային միջոցառումները դրական արդյունք են տալիս: Քաղաքականություն. Հայ քաղաքական գործիչները բավական սուր են արձագանքել Թուրքիայի հայտարարություններին և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևինՄայիսի 17-21-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 22 մայիսի 2010 Հայաստանում քաղաքական շաբաթը սկսվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրան, այնուհետև Ադրբեջան կատարած այցի նկատմամբ հայ խորհրդարանականների արձագանքից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, մեկնաբանելով Իրանի խաղաղ միջուկային ատոմի շուրջ ստորագրված համաձայնությունը Թուրքիայի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև ասել է, որ պետք չէ զարմանալ Թուրքիայի և Իրանի համագործակցության վրա, քանի որ այդ երկու երկրներն արդեն մի քանի հարյուրամյակ խոշոր ռազմավարական գործընկերներ են` մրցակիցներ տարածաշրջանում: Նրա խոսքերով, Անկարայի և Թեհրանի հարաբերություններում գերիշխում է համագործակցության միտումը, քանի որ երկրները միմյանց կարիքն ունեն: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի այցին Ադրբեջան` Արամ Սաֆարյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ միանշանակ է: «Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն ցուցաբերի Հարավային Կովկասում և չղեկավարվի Ադրբեջանի շահերով»,- ասել է Սաֆարյանը: Հասարակություն. «Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը«Մենք ենք այս քաղաքի տերերը». Մեզ չի հետաքրքրում, թե ով է «Ուսանողական այգում» շինարարական աշխատանքներ կատարում, մեզ հետաքրքրում է, թե ով է այդ շինարարության թույլտվությունը տվել 17 մայիսի 2010 Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |