Հարկատուներն այսուհետ կգրանցեն իրենց բիզնեսը և հաշվառման կկանգնեն «մեկ պատուհանի» սկզբունքով

27 մայիսի 2010 - 13:33 AMT  20:06 GMT
Օրենքը ուժի մեջ կմտնի 2011-ի հունվարի 1-ից
Արման Մելիքյան. Ռուս-թուրքական մերձեցումը կստիպի Հայաստանին զիջումների գնալ ղարաբաղյան հարցում

Արման Մելիքյան. Ռուս-թուրքական մերձեցումը կստիպի Հայաստանին զիջումների գնալ ղարաբաղյան հարցում

27 մայիսի 2010 - 13:28 AMT  20:06 GMT
Թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվ լոբբիստական գործունեություն է ծավալելու, որպեսզի Հայաստանը հայտնի իր դիրքորոշումն այսպես կոչված նորացված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ

Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին խեղաթյուրում են իրականությունը

27 մայիսի 2010 - 12:41 AMT  20:06 GMT
Ռամին Մեհմանփարասթ. Իրանի ԱԳՆ-ն դիտորդներ չի ուղարկել ԼՂՀ
Սերժ Սարգսյանը Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր է քննարկել Շտեֆան Ֆյուլեի հետ

Սերժ Սարգսյանը Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր է քննարկել Շտեֆան Ֆյուլեի հետ

27 մայիսի 2010 - 12:18 AMT  20:06 GMT
ԵՄ հետ համագործակցությունը ՀՀ նախագահը կարեւորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների արդյունավետության տեսանկյունից
ՄԱԿ-ը չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին

ՄԱԿ-ը չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին

27 մայիսի 2010 - 11:50 AMT  20:06 GMT
«Մենք հուսով ենք, որ հակամարտող կողմերը հաջողությամբ առաջընթաց կարձանագրեն»,-ասել են ՄԱԿ-ի քարտուղարությունում

Հայաստանում տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

27 մայիսի 2010 - 11:22 AMT  20:06 GMT
Տեղական ժամանակով ժամը 6:1 րոպեին երկրաշարժին հաջորդել է 2,1 մագնիտուդով հետցնցում

Բաքուն մինչև հիմա չի հասկացել, որ կորցրել է Լեռնային Ղարաբաղը, և թվում է` արդեն չի հասկանա

25 մայիսի 2010 - 12:38 AMT  20:06 GMT
Արցախի Հանրապետությունում հերթական խորհրդարանական ընտրությունները կրկին հաստատեցին հակամարտության գլխավոր կողմի հետ ինչ-որ բանակցություն վարելու Ադրբեջանի կատարյալ անպատրաստվածությունը:

Սմբատ Մարգարյանն ու Վլադիկ Կարապետյանը դարձան ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոններ

23 մայիսի 2010 - 17:53 AMT  20:06 GMT
Ծանրամարտ. Մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա) ընթանում է Եվրոպայի ծանրամարտի պատանիների առաջնությունը: Հայ ծանրորդներից առաջինը մեկնարկեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) և դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Պոկում» վարժությունում Մարգարյանը հավաքեց 105 կգ, իսկ «հրում» վարժությունում ծանրորդը կարողացավ պահել 135-կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 240 կգ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որն անցնում էր ապրիլի 2-11-ը Մինսկում, 17-ամյա Մարգարյանը բարձրացրեց 255 կգ և նավճեց արծաթե մեդալ:

Հայաստանում վերանայվում են մակրոտնտեսական կանխատեսումները

22 մայիսի 2010 - 14:17 AMT  20:06 GMT
Այս շաբաթ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների տվյալները: Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7.2 տոկոս: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ ծավալը կազմել է 777.6 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, հաշվետու փուլում արտահանումը կազմել է 289.8 մլրդ դրամ` 2009-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ աճելով 64.3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 1.1 մլրդ դրամ` մեծանալով 24.4 տոկոսով: Եթե հաշվի առնենք, որ բյուջեում ամրագրված տնտեսական աճը 2010թ. համար նախատեսված էր 1,2 տոկոսի չափով, իսկ գնաճը տոկոսի 4±1,5 չափով , ապա, ելնելով դրանից, կառավարությունը որոշել է վերանայել իր մակրոտնտեսական կանխատեսումները, առավել ևս, որ հակաճգնաժամային միջոցառումները դրական արդյունք են տալիս:

Հայ քաղաքական գործիչները բավական սուր են արձագանքել Թուրքիայի հայտարարություններին և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

22 մայիսի 2010 - 11:15 AMT  20:06 GMT
Հայաստանում քաղաքական շաբաթը սկսվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրան, այնուհետև Ադրբեջան կատարած այցի նկատմամբ հայ խորհրդարանականների արձագանքից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, մեկնաբանելով Իրանի խաղաղ միջուկային ատոմի շուրջ ստորագրված համաձայնությունը Թուրքիայի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև ասել է, որ պետք չէ զարմանալ Թուրքիայի և Իրանի համագործակցության վրա, քանի որ այդ երկու երկրներն արդեն մի քանի հարյուրամյակ խոշոր ռազմավարական գործընկերներ են` մրցակիցներ տարածաշրջանում: Նրա խոսքերով, Անկարայի և Թեհրանի հարաբերություններում գերիշխում է համագործակցության միտումը, քանի որ երկրները միմյանց կարիքն ունեն: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի այցին Ադրբեջան` Արամ Սաֆարյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ միանշանակ է: «Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն ցուցաբերի Հարավային Կովկասում և չղեկավարվի Ադրբեջանի շահերով»,- ասել է Սաֆարյանը:
---