Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:

Ալան Կասաև.

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց չկա

30 հունիսի 2010
Ալան Կասաև
Ղարաբաղյան կարգավորման թեման կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ փորձագիտական հանրության շրջանակներում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը G8 գագաթնաժողովում միայն խթան հանդիսացավ կարծիքների առավել ինտենսիվ փոխանակման և մեկնաբանությունների համար: Բանակցային գործընթացի ներկա փուլի և կարգավորման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթիայի երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը:

Իրինա Կոտլյառովա.

«Պռվա» ընկերությունը ներկայանում է Հայաստանում որպես դինամիկ զարգացող բուլղարական ընկերություն

21 հունիսի 2010
Իրինա Կոտլյառովա
Հայաստանի ներդրումային-խորհրդատվական շուկայում ակնկալվում է նոր խաղացող` Բուլղարիայի «Պռվա» «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» մուտքը, որի պաշտոնական ներկայացուցչությունը կբացվի Հայաստանում հունիսի 30-ին: Այն մասին, թե ինչ դժվարություններ են առաջացել ընկերության ճանապարհին և նրա հեռանկարային ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում պատմել է «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» նախագահ Իրինա Կոտլյառովան:

Առաքել Միրզոյան.

Դեռ 5 տարեկանում ես 20 կգ ծանրաձող բարձրացրեցի ու իմ ողջ կյանքը նվիրեցի ծանրամարտին

18 մայիսի 2010
Առաքել Միրզոյան
Հայ մարզիկ Առաքել Միրզոյանը 20 տարեկանում արդեն հասցրել էր դառնալ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության 69 կգ քաշային կարգում` արծաթե մեդալակիր: 2010 թ. նա փոխեց իր քաշային կարգը և այժմ հանդես է գալիս 77 կգ ք/կ-ում: Այս տարի նա ջանադրաբար մարզվում է և պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որն անցնելու է Անթալիայում (Թուրքիա): Իր սպասումների, մարզական ծրագրերի և նախապատրաստական աշխատանքների մասին է պատմում Առաքել Միրզոյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում:

Ալեքսիս Օհանյան.

Ինտերնետը կարող է օգնել Սփյուռքին ավելի լավ ճանաչել Հայաստանը

8 մայիսի 2010
Ալեքսիս Օհանյան
Ամերիկացի Ալեքսիս Օհանյանը, որն առաջին հերթին հայտնի է որպես լայն ժողովրդականություն վայելող սոցիալական լրատվական reddit.com կայքի հիմնադիր: Կայքէջում գրանցված օգտվողները կարող են Ինտերնետում զետեղված տեղեկատվության հղումներ զետեղել: Սակայն Հայաստանում նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նրա շնորհանդեսը TED խորհրդաժողովում հայտնվեց Ինտերնետում: 2007թ. Ալեքսիս Օհանյանը վաճառեց Condé Nast ընկերության շահութաբեր նախագիծը և հիմնեց Breadpig սոցիալական ձեռնարկությունը` զվարճանքի իրերի վաճառքի համար: Ողջ հասույթը նա ուղղեց դպրոցների կառուցմանը: Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ է այցելում Հայաստան` Kiva ոչ առևտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում, սակայն արդեն նոր ուղևորություններ է ծրագրում դեպի պատմական հայրենիք:

Եվա Մեձորյան.

Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը շատ է ամրապնդվել

6 մայիսի 2010
Եվա Մեձորյան
Ապրիլին Հայաստանում տեղի ունեցան հայտնի ամերիկահայ երգչուհի Եվա Մեձորյանի համերգները: Համերգների ողջ հասույթն ուղղվեց բարեգործկան նպատակների` ի նպաստ հայ ընտանիքների, երեխաների: Այդ կինը ճանաչում է Հայաստանը և իրազեկ է նրա խնդիրներին, քանի որ հասցրել է ուսումնասիրել դրանք, լինելով տարբեր բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների ու հայկական դպրոցների նախագահը, ինչպես նաև ուրիշներին լսելու, սակայն ամեն ինչ անձամբ ստուգելու իր ունակությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ ամուսիններ Ջեկ և Եվա Մեձորյանները բարեգործությամբ են զբաղվում Հայաստանում: Եվա Մեձորյանը հիմնել է բժշկական հիմնադրամ, որը ամենածանր տարիներին նորագույն սարքավորումներով էր ապահովում Հայաստանի հիվանդանոցները: Այդ հիմնադրամի օգնությամբ նա կարողացավ 1,5 մլն դոլար հավաքել ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժածների:

Հրանուշ Հակոբյան.

Հայի տունը Հայաստանն է

5 նոյեմբերի 2009
Հրանուշ Հակոբյան
Երկար ժամանակ Սփյուռքը Հայաստանի համար, նրա ներկայացուցիչներից մեկի պատկերավոր արտահայտությամբ, «կթու կով» էր եւ ոչ ոք լրջորեն չէր զբաղվում Սփյուռքի հարցերով, Հայրենիքի հետ կապերի հաստատմամբ ու վերականգնմամբ: Մեկ տարի առաջ վերջապես ստեղծվեց սփյուռքի նախարարությունը: Այն մասին, ինչ է հաջողվել անել անցած տարում եւ ապագայի ծարգրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
 
---