4 հոկտեմբերի 2010 - 17:27 AMT
21:27 GMT
Մեկ հեկտար հողատարածքում ցորենի աճեցումն ու բերքահավաքը շուրջ 182 հազար դրամ է նստում հայ գյուղացու վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի գյուղացիներից մեկն ասել է, թե 1 հա հողատարածքը հերկելու համար 25 հազար դրամ է հարկավոր, ցորենը ցանելու համար՝ 8 հազար դրամ, հողը հարթեցնելու համար՝ 10 հազար դրամ, կուլտիվացիայի համար՝ 12 հազար դրամ: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ ջրելու համար գյուղացին վճարում է 20 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ցորենը պետք է ջրել առնվազն երեք անգամ: Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր է 6 պարկ հանքային պարարտանյութ (7 հազար դրամ 1 պարկի համար) 1 հա ցորենազգիների համար: Եվ, վերջապես, բերքահավաքը 1 հեկտարից կարժենա 25 հազար դրամ: