Հայաստան և աշխարհ.

Օբաման չհաճոյացավ ոչ հայերին, որ թուրքերին, ինչը և սպասելի էր

2011-ին Հայոց ցեղասպանության թեման ԱՄՆ նախագահի վարչակազմի համար փակ է, նա առանց այդ էլ չափազանց շատ խնդիրներ ունի. ներքին քաղաքականություն, Իրան, Աֆղանստան, և այս ամենը նախընտրական քարոզարշավի ֆոնի վրա

26 ապրիլի 2011
Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի հայտարարությունն օրինակ դարձավ, որ բոլորին սիրաշահելը շատ դժվար է, գրեթե անհնար: Հայկական համայնքը, որը չափազանց մեծ նշանակություն է տվել նրան, թե կարտասանի արդյոք Օբաման «ցեղասպանությունը» բառը, «խաբված» մնաց, թեև նախագահը 1915-ի ողբերգությունն անվանեց հենց այն բառով, ինչ օգտագործում են հայերը` «Մեծ Եղեռն»:
Քաղաքականություն.

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին չինական նախազգուշացումը

Լևոն Տեր-Պետրոսյանն այժմ ՀԱԿ հետագա գործողությունների հետագա պլանի բավական բարդ ընտրության առաջ է

26 ապրիլի 2011
Հայ ազգային կոնգրեսի վերջին ցույցերը հասարակության մեջ շատ հարցեր են ծնել: Իշխանությունների հետ ՀԱԿ-ի պայքարի կտրուկ փոփոխությունը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իշխանությունների հետ երկխոսության անհրաժեշտության մասին և դրան ՀԱԿ-ի պատրաստակամությունը հետքրքիր քննարկումներ են ծնել քաղաքական գործիչների և փորձագետների շարքում ու տարաբնույթ լուրեր հասարկության մեջ: Գլխավոր հարցը, որին բոլորը փորձում են պատասխան գտնել` իսկապես Լևոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ, թե նրա հայտարարությունները միայն տակտիկական հնարք են իշխանությունների դեմ պայքարում:
ՏՏ ոլորտ.

Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց

Արփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ

26 ապրիլի 2011
Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։
Սպորտ.

Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 13 մեդալներով զբաղեցրեց 5-րդ տեղը

Ապրիլի 14-21-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

23 ապրիլի 2011
Ծանրամարտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից, որը տեղի է ունեցել Կազանում, հայ մարզիկները վերադարձել են 13 մեդալներով՝ ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնելով 5 –րդ տեղը:
Տնտեսություն.

Հայաստանը և Ռուսաստանը մտադիր են լիովին օգտագործել առկա պոտենցիալն ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներում

Այսօր Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություններ 3 մլրդ դրամ ներդրումային պորտֆելով, և այդ միտումն աճելու հնարավորություն ունի

23 ապրիլի 2011
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին Երևանում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական միջմարզային համաժողովի բացմանը: Ելույթ ունենալով համաժողովի բացմանը` նախագահը նշել է, որ նման լայնածավալ միջոցառում, որը Երևանում հավաքել է իշխանության կենտրոնական և տարածաշրջանային մարմինների և երկու երկրների գործարար շրջանների, անցկացվում է առաջին անգամ:
Մշակույթ.

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Երևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են

7 ապրիլի 2011
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:
Հասարակություն.

Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելը շատ գրավիչ է իրանցի գնորնդների համար

Հայաստանի անշարժ գույքի շուկայում հիմանական ակտիվություն ստեղծողները արտասահամանում բնակվող մեր հայրենակիցներն են, որոնց մեծ մասը այլ երկրների քաղաքացիներն են

7 ապրիլի 2011
Ազատ ու անկաշկանդ միջավայրը, Իրանին սահմանակից լինելը, ինչպես նաև Իրանի համար կանխատեսելի գործընկերոջ և հարևանի իմիջը նպաստում են, որպեսզի Հայաստանը հետաքրքիր ու մրցունակ լինի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար: Հաճախակի այցելությունները սրնթաց կարող է վերաճել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցանկության:
 
---