18 նոյեմբերի 2011 - 18:23 AMT
16:41 GMT
Թուրքական կառավարությունը լրջորեն քրդերի որս է սկսել: Զուգահեռ ընթանում է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության 100-ամյակի «նախապատրաստություն»: Թուրքիան շտապում է. ժամանակ շատ քիչ է մնում, և կոտորածի 100-ամյակը բացասակայն հետևանքներ է ունենալու իշխանությունների համար: Ճիշտ է, ոչ այն չափով, ինչ կարծում է հայ ազգը, սակայն Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների կեղեքման փաստի համառ հերքումը հազիվ թե ավելացնի Թուրքիայի հեղինակությունը, որն այդքան ձգտում է մտնել աշխարհի 10 առաջատար երկրների շարք, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: