Տիգրան Քոչարյան.

Ինտելեկտն այն ապրանքանիշն է, որով Հայաստանը միշտ կարող է հպարտանալ

7 դեկտեմբերի 2011
Տիգրան Քոչարյան
«Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ և Հայաստանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի չեմպիոն «Պերեզագրուզկա» թիմի ավագ Տիգրան Քոչարյանը PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է այս տարի հայ գիտակների տարած հաջողությունների, ինչպես նաև ասոցիացիայի առաջիկա պլանների մասին:

Ստեփան Սուխարենկո.

Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի՝ մտնի Եվրամիություն, թե Եվրասիական միություն

7 դեկտեմբերի 2011
Ստեփան Սուխարենկո
Հայաստանում վերջին ժամանակների ամենաարդի թեմաներից մեկը հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծին՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու նպատակահարմարության մասին հարցն է, որը 2015-ին նախատեսում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: PanARMENIAN.Net-ը հարցազրույցների շարք է սկսում ապագա Եվրասիական միության և ԱՊՀ այլ երկրների դեսպանների հետ՝ իմանալու համար նրանց կարծիքը միության հեռանկարների և դրան Հայաստանի միանալու նպատակահարմարության վերաբերյալ: Մեր գործակալությանը երկրորդ հարցազրույցը տվել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն:

Վարդան Մինասյան.

Ֆուտբոլիստներից ես առաջին հերթին պահանջում եմ հայրենասեր լինել

6 դեկտեմբերի 2011
Վարդան Մինասյան
2010-2011 թվականներին Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 17 միավորով B խմբում գրավեց 3-րդ տեղը: Հավաքականի փայլուն և տպավորիչ հաղթանակները համընդհանուր ուրախություն և հավատ պարգևեցին ողջ հայությանը: PanARMENIAN.Net-ը ֆուտբոլային տարին ամփոփում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով բացահայտում է հավաքականի հաջողության գաղտնիքը, թե ինչ պահանջ է դնում խաղացողների առջև, որ հանդիպումն է համարում բեկումնային և որ խաղին է կայացրել ամենադժվար որոշումը:

Գագիկ Քոչարյան.

ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ նախատեսված չեն

25 նոյեմբերի 2011
Գագիկ Քոչարյան
Սանկտ Պետերբուրգում 2011-ի հոկտեմբերի 28-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրվեց ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի վրա աշխատանքը տևեց 10 տարի: Համաձայնագիրը ստորագրեցին ԱՊՀ բոլոր երկրները բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի, բայց նրանք մինչև տարեվերջ դեռ կարող են միանալ դրան: Փաստաթուղթը կոչված է հիմք դառնալ ԱՊՀ երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համար և փոխարինել մի շարք երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի: Այն մասին, թե ինչ հեռանկարներ է բացում դա Հայաստանի առաջ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ.

Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Opera Mini-ի նորարարությունները Հայաստան բերելու համար

19 հուլիսի 2011
Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ
Opera Software ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը և հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը հյուրընկալվեցին վերջերս Երևանում կայացած BarCamp Yerevan 2011-ին: Նրանք PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեցին, թե ինչպես է Opera Software -ը եկամուտ ստանում՝ ունենալով օգտագործողների համար անվճար արտադրանք։ Վլադիմիր Իսաևը խոստովանեց, որ տպավորված է. Հայաստանում Opera Software-ի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։

Բրայան Ֆոլ.

Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց

2 մայիսի 2011
Բրայան Ֆոլ
Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
 
---