Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավարը խորհուրդ է տվել Հայաստանին չթուլանալՔրիստոս Պոլիզողոպուլոս. Հունաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵՄ հետ Ասոցիացտիվ համաձայնություն ստորագրելու ճանապարհին Հայաստանին աջակցելու համար Այս շաբաթ հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշներն առայժմ մտավախություն չեն առաջացնում երկրում հետագա իրավիճակի համար, քանի որ դրանք աննշան դուրս են գալիս տնտեսական աճի շրջանակներից, նախատեսված 2012-ի բյուջեով 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը՝ 4±1,5 տոկոսի: Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012թ.փետրվարին կազմել է 6,3 տոկոս 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. փերվարին 2011թ. հունվարի համեմատ այդ ցուցանիշը ավելացել է 4,9 տոկոսով: 24 մարտի 2012 PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. գնաճը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4,8 տոկոս: 2012թ. փետրվարին 2011թ. հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 5,6 տոկոսով: 2012թ փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն ավելացել են 3 տոկոսով, ընդ որում ամսական կտրվածքով գրանցվել է 0,9 տոկոս գների անկում: Միաժամանակ 2012 հունվար-փետրվար ամիսներին 2011-ի նույն ժամանկահատվածի համեմատ գրանցվել է 3,9 տոկոս գնաճ: Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում: Տնտեսական աճը Հայաստանում ըստ 2012թ. բյուջեի նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը՝ 4±1,5%: Հունաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման հարցում: Այս մասին Երևանում հայտարարել է Հունաստանի տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակության նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը: Նա նշել է, որ Հունաստանն ու Հայաստանը սերտ բարեկամական հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմամշակութային ժառանգության վրա: Ինչպես նշել է Քրիստոս Պոլիզողոպուլոսը, այսօրվա դրությամբ Հունաստանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում և վարում է տնտեսման կոշտ քաղաքականություն, որը վատ է անդրադառնում ժողովրդի վրա: «Մենք վստահ ենք, որ կկարողանանք հաղթահարել ճգնաժամը և կարևոր դերակատարություն ունենալ Եվրոպայում»,-հավելել է նա: Հայաստանը դեռ չի հաղթահարել ճգնաժամը: Այս մասին Երևանում հայտարարել է Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավար Քրիստոս Պոլիզողոպուլոսը: Ըստ նրա, համաշխարհային զարգացումները վկայում են, որ կարող է նոր «ցունամի» առաջանալ, քանի որ ճգնաժամի աղբյուրներն առայժմ արմատախիլ չեն արվել: «Մենք չպետք է անհոգ լինենք, Հայստանը ևս, որի իշխանությունները քիչ ջանքեր չեն գործադրել ճգնաժամին դիմակայելու համար»,-հայտարարել է Պոլիզողոպուլոսը: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |