Կովկասյան Միներալնիե Վոդի՝  «հայկական կղզյակ» Հյուսիսային Կովկասում

Կովկասյան Միներալնիե Վոդի՝ «հայկական կղզյակ» Հյուսիսային Կովկասում

Պյատիգորսկի, Կիսլովոդսկի հայ համայնքներն ամենառաջիններից են Ռուսաստանի հարավում՝ սկսելով ձևավորվելով դեռ 20-րդ դարի 80-ականների վերջին

Մարտի կեսին ինձ բախտ վիճակվեց Պյատիգորսկում մասնակցել «PR ՀԿԴՇ-2012» (Հյուսիս-կովկասյան դաշնային շրջան, ՀԿԴՇ) առաջին համառուսական փառատոնին: Փառատոնը շատ հետաքրքիր էր, ինձ հաջողվեց շատ նոր բաներ իմանալ տարբեր ոլորտներում PR-ի նրբությունների մասին, սակայն ուղևորության մեջ ամենագլխավորը Կովկասյան Միներալնի Վոդիի, մասնավորապես Պյատիգորսկի և Կիսլովոդսկի հայ համայնքների հետ հանդիպումներն էին: Մեր հայրենակիցները կիսվեցին իրենց խնդիրներով, ծրագրերով, ինչպես նաև պատմական հայրենիքից սպասումներով՝ ցնցելով առաջին հերթին իրենց հայրենասիրությամբ և Հայաստանին օգնելու ցանկությամբ:

PanARMENIAN.Net - Պյատիգորսկի, Կիսլովոդսկի հայ համայնքներն ամենառաջիններից են Ռուսաստանի հարավում՝ սկսելով ձևավորվել 20-րդ դարի 80-ականներին: Թեև պետք է նշել, որ հայերը Կովկասյան Միներալնիե Վոդիում հայտնվել են այդ հողերը Ռուսական կայսրությանը միացնելու պահից: Շատ հայեր այստեղ բնակություն են հաստատել Ցեղասպանությունից հետո, և համայնքն աստիճանաբար ավելացել է խորհրդային իշխանության տարիներին, ստացել եկվորների նոր հզոր ալիք 80-ականների վերջին և 90-ականների սկզբին հատկապես Ադրբեջանից հայ փախստականների հաշվին: Ուստի խոսելով համայնքի մասին, պետք է նշել, որ այն կազմված է երկու մասից՝ Ռուսաստանում վաղուց բնակվող հայեր, ովքեր արդեն համարվում են այդ քաղաքների բնիկ բնակչությունը և լիովին ինտեգրվել են ռուսական հասարակության մեջ, և Հայաստանի անկախացումից հետո այստեղ տեղափոխված հայեր, որոնցից շատերն ուղղակի աշխատանքային միգրանտներ են:

Հայ համայնքի հենց երկրորդ մասի հետ երբեմն դժվարություններ են պատահում այնպիսի բարդ և բազմազգ երկրամասում, ինչպիսին է Հյուսիսային Կովկասը: Մեր հայրենակիցները, երբեմն մոռանալով այն մասին, որ իրենց արդեն Հայաստանում չեն, դառնում են ազգամիջյան հակամարտությունների պատճառ: Ինչ վերաբերվում է տեղի հայերին, ապա նրանք բնականաբար եկվորներից ավելի լավ են կողմնորոշվում հարազատ երկրամասի բարդությունների մեջ՝ համարյա չընկնելով նման պատմություններին մեջ:

Պետք է նշել, որ շատերը Հայաստանից մեկնում են Հյուսիսային Կովկաս և չեն մտածում, որ այնտեղ նույնպես առկա են բարդություններ, գործազրկության մեծ մակարդակ և որ նույնիսկ տեղի բնակիչների համար հաճախ բարդ է լինում աշխատանք գտնելը: Դրա հետ կապված Կիսլովոդսկի քաղաքային դումայի պատգամավոր Արկադի Թորոսյանը նշեց, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ հաճախ այստեղ աշխատանք չեն գտնում, իսկ երբեմն գալիս են մարդիկ առանց ռուսաց լեզվի իմացության, բայց այն համոզմունքով, որ իսկույն լավ աշխատանք կգտնեն: Հետո նրանցից ոմանք բախվում են տեղի իրականության հետ, մի քանի տարի անց դիմում են համայնքին՝ խնդրելով օգնել վերադառնալ Հայաստան:

Պետք է նաև նշել, որ հաճախ մեր հայրենակիցները ստիպված են լինում համաձայնվել այնպիսի աշխատանքի, որին նրանք Հայաստանում երբեք չէին գնա:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշեմ, որ հայերը բավական հաջող դրսևորել են իրենց տեղի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում պետական կառավարման համակարգում: Հայ համայնքի դիրքերը հատկապես ուժեղ են գիտության, կրթության, առողջապահության, կոմերցիայի ոլորտներում: Դրա հետ կապված ցանկանում եմ նշել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների թիվը գիտության ոլորտում, ովքեր մեծ հարգանք և հեղինակություն են վայելում տեղի և համառուսական գիտական շրջաններում:

Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ բարձրացրեցին մի շարք խնդիրներ պատմական հայրենիքի հետ կապված, մասնավորապես նշելով Հայաստանի սփյուռքի նախարարության և ԱԳՆ-ի աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը: Հատկապես կտրուկ բարձրացվեց Հայաստանի հետ կապերի պահպանման և ամրապնդման հարցը, որպեսզի տեղի համայնքի տաղանդավոր ներկայացուցիչները (պետք է նշեմ՝ նրանք այնտեղ շատ են) կարողանան մասնակցել հայրենիքում անցկացվող միջոցառումներին, չմոռանան իրենց արմատները, լեզուն և մշակույթը: «Մեզ ֆինանսական օգնություն պետք չէ, մեզ պետք է Հայաստանի հետ կապ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց Պյատիգորսկի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արթուր Պողոսյանը:

Պետք է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվ հետաքրքրություն են հանդես բերում պատմական հայրենիքին օգնելու, ներդրումներ կատարելու, հայրենիքում բիզնես իրականացնելու հարցում՝ այնտեղի հայրենակիցներին օգնելու համար: Սակայն նրանցից շատերն այդ բարի ցանկության մեջ բախվում են նրա հետ, որ Հայաստանում բիզնեսի կանոնները բոլորի համար հավասար չեն և հայկական տնտեսության մեջ որոշ տնտեսվարող սուբյեկտներ «ավելի հավասար» են, քան մնացածը: Բնականաբար դա հիասթափություն է առաջացնում նման քայլ կատարած ձեռնարկատերերի մոտ:

Հայկական տնտեսության առեղծվածների շարքին կարելի է դասել այն հարցը, որը բարձրացվել է տեղի որոշ հայերի կողմից՝ ինչո՞ւ Մինվոդի-Երևան տոմսն արժի մոտավորապես այնքան, որքան Մինվոդի-Մոսկվա տոմսը, թեև այնտեղ տարածությունը երկու անգամ մեծ է: Նրանք նշեցին, որ այդքան թանկ տոմսերի պատճառով շատ հայեր նախընտրում են հանգիստն անցկացնել ոչ թե Հայաստանում, այլ ուրիշ երկրում, միաժամանակ ընդգծելով, որ հայրենիք այցելած յուրաքանչյուր հայ ընտանիքը մի քանի հազար դոլարի ներդրումներ կկատարի հայկական տնտեսության մեջ:

Իմ ուղևորության փորձից կարող եմ այս հարցին ավելացնել մեկ այլ հարց՝ ինչո՞ւ Երևան-Մինվոդի տոմսը մեկուկես-երկու անգամ ավելի թանկ արժի, քան հակառակ ուղղությամբ տոմսը, և ինչո՞ւ հարազատ «Արմավիան» թռիչքի ժամանակ սահմանափակվում է միայն ուղևորների համար ըմպելիքներով, այն դեպքում, երբ «Դոնավիան» թեթև ճաշ է մատուցում իր ուղևորներին ավիատոմսի գրեթե կրկնակի պակաս արժեքի դեպքում:

Վերջում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը պարտավոր է ընդառաջել արտասահմանում բնակվող իր հայրենակիցներին, արդյունավետ համագործակցություն հաստատել նրանց հետ: Ինչպես արդարացի կերպով նշեց Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավար Արթուր Պողոսյանը. «Մեր ժողովուրդը պոտենցիալ ունի, ուղղակի պետք է այն ճիշտ օգտագործել, և այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն միահամուռ ուժերով կստացվի»:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---