10  07.04.12 - "Օրինաց Երկիր" կուսակցության հանրահավաքը
Արթուր Բաղդասարյանը և ՕԵԿ-ը կփորձեն ապագա խորհրդարանում տեղ զբաղեցնել կոնֆետիի միջոցով

Արթուր Բաղդասարյանը և ՕԵԿ-ը կփորձեն ապագա խորհրդարանում տեղ զբաղեցնել կոնֆետիի միջոցով (վիդեո)

Արթուր Բաղդասարյանը հանրահավաքի ժամանակ անդրադարձել է ՕԵԿ-ի «մաքրության» հարցին, հայտարարելով, որ կուսակցությունը որևէ կերպ կապված չէ «ո՛չ արյան, ո՛չ կողոպուտի, ո՛չ գողության և ոչ էլ թալանի հետ»

Այսօր Երևանում` Ազատության հրապարակում, տեղի է ունեցել կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության` «տեղեկատվական» շարքի, հերթական հանրահավաքը: Չնայած որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, Հայստանի քաղաքական ուժերն արդեն ակտիվորեն սկսել են այն: Ընդ որում, ոչ միայն նախընտրական ագիտացիան, այլ նաև ընտողներին սիրաշահելու միջոցառումների լայն սպեկտոր:

PanARMENIAN.Net - Բացառություն չի եղել նաև «Օրինաց երկրի» հանրահավաքը. նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանը և ընտրացուցակի առաջին համարներն ակտիվորեն կոչ են արել գալիք ընտրություններում քվեարկել կուսակցության օգտին, պրոպագանդել են իրենց ծրագիրը և հիշեցրել են իրականացված աշխատանքների մասին:

«Օրինաց երկրի» անդամները հատուկ ուշադրություն են դարձրել գալիք ընտրությունների ամենաակտուալ թեմային` ընտրակաշառքներին, որոնք, ըստ որոշ փորձագետների, դառնալու են մայիսյան ընտրություններում որոշ քաղաքական ուժերի շարժիչ ուժը: Այսպես, ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը կոչ է արել հավաքվածներին մտորել այն մասին, թե ինչ միջոցներով են պատգամավորության որոշ թեկնածուներ «բարեգործություն» իրականացնում, իսկ Արթուր Բաղդասարյանը ընդգծել է. «Հիշե՛ք, որ ծախված ձայնը կորած ձայն է»:

Նման կոչերը շատ սիմվոլիկ են հնչել հայկական ԶԼՄ-ի վերջին հրապարակումների համատեքստում, համաձայն որոնց «Օրինաց երկրի» նախընտրական շտաբերը ընտրողներին ջեմ կամ մուրաբա են բաժանում:

Ինչպես միշտ, իր հռետորական տաղանդով փայլել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով դարձյալ անդրադարձել է «Օրինաց երկրի» «մաքրության» հարցին և նշել, որ կուսակցությունը որևէ կերպ կապված չէ «ո՛չ արյան, ո՛չ կողոպուտի, ո՛չ գողության և ոչ էլ թալանի հետ»:

Բնականաբար, հարց է առաջանում. մի՞գուցե «Օրինաց երկրի» կոալիցիոն գործընկերներն են կապված թալանի և արյան, ընտրակաշառքների հետ: Ցավոք, այս հարցի պատասխանը հանրահավաքի ժամանակ չհնչեց:

Բաղդասրայանը իր խոսքում չէր կարող չանդրադառնալ նաև վերջերս իր կուսակցության կողմից հաճախակի շահարկվող «սև փիարի» թեմային: Ըստ նրա, այդ մարդիկ փորձում են արատավորել կուսակցությունը, սակայն «դա նրանց չի հաջողվի»: Նա հավելել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՕԵԿ-ը կներկայացնի իր ծրագիրը և կատարված աշխատանքը, որը կստիպի նրանց լռել:

Հանրահավաքի ընթացքում Արթուր Բաղդասարյանը խորհուրդ է տվել ակտիվորեն քվեարկել ՕԵԿ-ի` մասնավորապես, նրա երիտասարդական թևի օգտին, որը արտասահմանում որակյալ կրթություն ստանալով` շտապում է օգնել հարազատ երկրին, ինչի համար ապագա ընտրություններում նրանց անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը: Կուսակցության ղեկավարությունն էլ իր ելույթներում գովաբանել են ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին` վստահություն հայտնելով վերջինիս գլխավորությամբ` հաղթանակի նկատմամբ:

Հետաքրքիր էր նաև այն, ինչ տեղի էր ունենում հանրահավքի շրջակայքում` կային բազմաթիվ դպրոցականներ, որոնց շատ քիչ էր հետաքրքրում հանրահավաքը, Արթուր Բաղդասարյանին պատկերող պաստառներ, որոնք ընկած էին ամենուրեք, ինչպես նաև կոնֆետիներ, որոնք առկա էին ինչպես հանրահավաքի բացման, այնպես էլ փակման ընթացքում

Մնում է միայն սպասել` արդյոք կոնֆետի և շամպայն կլինի մայիսի 7-ի առավոտյան: Ինչպես նշում են որոշ փորձագետներ, կուսակցությունը շատ մեծ աշխատանք պետք է կատարի, որպեսզի հայտնիվի ապագա խորհրդարանում. չէ՞ որ այդ հարցում կոալիցիոն գործընկերները կարող են և չօգնել: Ինչպես ասվում է «ընկերությունը ընկերություն, սակայն ամեն մեկը իր գլխի տերն է»:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---