«Հայաստանի Օլիմպիական հավաքական». PanARMENIAN.Net-ը պատրաստվում է ամառային ՕլիմպիադայինԱմառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 32 օր 2012 թվականը հագեցած է սպորտային իրադարձություններով: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտից մի քանի շաբաթ անց կմեկնարկեն 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնը 3-րդ անգամ կընդունի քառամյակի կարևոր միջոցառումը: Մինչ այդ խաղերը Լոնդոնում անցկացվել էին 1908 և 1948 թվականներին: 25 հունիսի 2012 PanARMENIAN.Net - Աշխարհի ցանկացած մարզիկի համար կարևոր միջոցառում համարվում է Օլիմպիադան: Նրանք տարիներ շարունակ մարզվում ու պայքարում են, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցելու Օլիմպիական խաղերին և մեդալ նվաճել: Այս անգամ ևս հազարավոր մարզիկներ Լոնդոնում կհավաքվեն «Կարևորը մասնակցությունն է» Օլիմպիական կարգախոսի ներքո, բայց և միևնույն ժամանակ, բացի մասնակցությունից կանեն ամեն ինչ, որպեսզի իրենց անունը հավերժացնեն Օլիմպիոսում:
Աշխարհի 203 երկրների ներկայացուցիչների մեջ են լինելու նաև Հայաստանի 25 ներկայացուցիչները, որոնք ելույթ կունենան 10 մարզաձևերում: Այսպիսի կարևոր ու նշանակալից միջոցառմանը չէր կարող չանդրադառնալ PanARMENIAN.Net ը: Մեր մարզական լրագրողներ Գոհար Նալբանդյանն ու Հասմիկ Բաբայանը «Հայաստանի Օլիմպիական հավաքական» խորագրի ներքո մինչ խաղերի մեկնարկը ձեր ուշադրությանը կներկայացնեն տարբեր հարցազրույցներ մեր բոլոր մարզիկների, մարզիչների ու մարզական ներկայացուցիչների հետ, կծանոթացնեն հայ օլիմպիականների կենսագրություններին ու նվաճած մեդալներին: Դուք կարող եք ընթերցել նաև տարբեր վերլուծական նյութեր ու դիտել մեր մարզիկներին ներկայացնող ֆոտոշարքեր: Իսկ արդեն Օլիմպիադայի օրերին PanARMENIAN.Net ը կտեղեկացնի մեր մարզիկների ելույթների մասին ու կներկայացնի տարբեր կարծիքներ:
Հաջողություն մաղթենք մեր բոլոր մարզիկներին` հուսալով, որ այս տարի նրանց կհաջողվի շատացնել Հայաստանի Օլիմպիական մեդալների թիվը: Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |