Օլիմպիական խաղերի խորհրդանշանները. Վենլոկն ու Մանդեվիլը բոլորին հրավիրում են Լոնդոն

Օլիմպիական խաղերի խորհրդանշանները. Վենլոկն ու Մանդեվիլը բոլորին հրավիրում են Լոնդոն

Օլիմպիական խաղերի սիմվոլները հանրությանն են ներկայացվել 2010 թվականի մայիսի 19-ին

Օլիմպիական խաղերը տպավորվում ու հիշվում են նաև իրենց բացման և փակման գեղեցիկ արարողություններով և սիմվոլներով: Բրիտանացիներն ամեն ինչ արել են, որ 2012 թվականի Օլիմպիական խաղերը անմոռանալի դառնան մարզիկների և երկրպագուների համար: Նրանք ստեղծել են հետաքրքիր թալիսմաններ, պատրաստել են Օլիմպիական խաղերի ամենամեծ մեդալներն ու յուրօրինակ խորհրդանիշը:

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի խորհրդանիշը.

Օլիմպիական խաղերի խորհրդանիշը կազմված է 4 մասերից, որոնք նման են բազմանկյան և խորհրդանշում են Օլիմպիական խաղերի անցկացման տարեթիվը` «2», «0», «1», «2»: Մասերից մեկը ներառում է «London» բառը, իսկ մյուսը պատկերում է Օլիմպիական օղակները: Խաղերի խորհրդանիշը, որն արժեցել է 400 հազար ֆունտ ստերլինգ, մշակել է Wolff Olins ընկերությունը:

Խորհրդանիշի շնորհանդեսից հետո այն խիստ քննադատության է ենթարկվել: Քննադատներն այն նմանեցրել են չհավաքած փազլի և համարել են, որ ոչ մի ընդհանրություն չունի Լոնդոնի և Օլիմպիական գաղափարների հետ:

Օլիմպիական խաղերի թալիսմանները.

Օլիմպիական խաղերի սիմվոլները հանրությանն են ներկայացվել 2010 թվականի մայիսի 19-ին: Դրանք ջրի երկու կաթիլներ են Վենլոկ և Մանդեվիլ անուններով և կոչվել են Մաչ-Վենլոկ քաղաքի և Ստոք-Մանդեվիլ գյուղի պատվին, քանի որ այնտեղ են կայացել Օլիմպիական խաղերը հիշեցնող մրցումներ և Բրիտանիայի տարածքում առաջին Պարօլիմպիական խաղերը:

XIX դարում Պիեռ դե Կուբերտենը ներկա է եղել Մաչ-Վենլոկի խաղերին և ոգեշնչվելով դրանցից` որոշել է վերականգնել Հին Հունաստանում անցկացվող Օլիմպիական խաղերի ավանդույթը: Մաչ-Վենլոկի խաղերը Մեծ Բրիտանիայում անցկացվում են ամեն տարի:

Վենլոկի արտաքինը բնութագրում է նրա Օլիմպիական բնավորությունը, գլխին պատկերված կրակը խորհրդանշում է լոնդոնյան սև տաքսիների հայտնի լույսերը, գլխի կառուցվածքը նման է Լոնդոնի Օլիմպիական ստադիոնի տանիքին, իսկ աչքը ֆոտոխցիկի օբյեկտիվ է, որն արտացոլում է իր շուրջը կատարվող ամեն ինչ:

Մանդեվիլն էլ շատ կողմերով նման է Վենլոկին, պարզապես այն հանդիսանում է Պարօլիմպիական խաղերի թալիսմանը: Մանդեվիլը խորհրդանշում է շարժման մեջ գտնվող ոգի, որը երբեք չի բավարարվում ձեռքբերածով` միշտ փորձելով գերազանցել իր ռեկորդը: Նրա ոտքերին ամրացված վայրկյանաչափը ցույց է տալիս անցած ճանապարհը: Մանդեվիլը շատ է սիրում նոր փորձություններ հաղթահարել և Պարօլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին համարում է գերմարդկային հնարավորություններով օժտված:

Օլիմպիական խաղերի մեդալները.

Օլիմպիական մեդալի տրամագիծը կազմում է 85 մմ, իսկ հաստությունը` 7 մմ է: Այն կշռում է 375-400 գրամ և Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում ամենածանրն է: 30 օլիմպիական կառույցներում նախատեսված 302 պարգևատրման արարողությունների համար պատրաստվել է 2100 մեդալ:

Մեդալի մի կողմում պատկերված է լինելու Օլիմպիական խաղերի խորհրդանշանը, իսկ մյուսում`հաղթանակի աստվածուհի Նիկան և Թեմզա գետը: Մեդալների համար անհրաժեշտ մետաղը Անգլիա է ներկրվել Մոնղոլիայից: Դրանց դիզայնով զբաղվել է Դեվիս Ուոտկինսը:

Պարգևատրման արարողության ժամանակ մեդալները և ծաղկեփնջերը մատուցելու են տղամարդիկ: Սա նորություն է Օլիմպիադայի համար:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---