Հայաստանը ընդլայնում է իր զբոսաշրջային հնարավորությունները Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության օգնությամբ

Հայաստանը ընդլայնում է իր զբոսաշրջային հնարավորությունները Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության օգնությամբ

Ռիֆային Հայաստան է այցելում արդեն երկրորդ անգամ և մտադիր է հաջորդ ամառ այստեղ բերել իր ընտանիքը, քանի որ բարձր է գնահատում Հայաստանի հարստությունները և նրա ժողովրդի բարյացակամությունը

Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել միջազգային համաժողով «Ունիվերսալ արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության ավանդը» թեմայով Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի մասնակցությամբ, ով նշել է, որ այս համաժողովը թույլ կտա պատշաճ մակարդակով ներկայացնել Հայաստանը միջազգային հանրությանը, հյուրերն անմիջականորեն կմասնակցեն լիագումար նիստերին, կծանոթանան երկրի հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանում համաժողով անցկացնելու ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երկիրը հարուստ է մշակութային և հոգևոր ժառանգությամբ, ուստի լավ «թեկնածու» է, որպեսզի հենց այստեղ անցկացվի զբոսաշրջային համաժողովը:Ռիֆային Հայաստան է այցելում արդեն երկրորդ անգամ և մտադիր է հաջորդ ամառ այստեղ բերել իր ընտանիքը, քանի որ բարձր է գնահատում Հայաստանի հարստությունները և նրա ժողովրդի բարյացակամությունը: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանում կան բոլոր հնարավորությունները զբոսաշրջային ոլորտի զարգացման համար, սակայն այստեղ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, մասնավորապես, համաշխարհային ասպարեզում առաջ շարժվելու ուղղությամբ, և այստեղ կանցկացվեն քննարկումներ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ:

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել է նախարարը, ոլորտում աճի տեմպերը միջինում կազմում են 8-10 տոկոս, ինչը բարձր ցուցանիշ է աշխարհի երկրների համար, առավել ևս հաշվի առնելով ճգնաժամային տարիները: Դավթյանը հավելել է, որ 2011-ի տվյալներով Հայաստանն ընդունել է շուրջ 740 000 զբոսաշրջիկ, այս տարի սպասվում է 7-8 տոկոս աճ:

UNWTO-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ զբոսաշրջիկները ձգտում են ծանոթանալ իրենց այցելած երկրի ազգայի և մշակութային արժեքներին և այդ իմաստով Հայաստանն առաջարկելու բան ունի: Առավել ևս, որ երկրում վերջին տարիներին տարվում են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ, որոնց թվում կարելի է նշել համաշխարհային կարգի օդանավակայանի առկայությունը: Բացի այդ Հայաստանում Հայաստանում բրենդային հյուրանոցային համակարգերի թիվը շուտով կհասնի 10-ի: Ներկայումս Հայաստանում գործում են «Մարիոթը», «Գոլդեն Թյուլիփը» և այլն: Հաջորդ տարի Հայաստանում կբացվեն են նաև «Hyatt» և «Kempinski» հյուրանոցները:

Երկրում կա տարբեր կարգի հյուրանոցների պահանջարկ` 5, 3 և 2 աստղանի: 2011թ դրությամբ Հայաստանում հաշվարկվում է ավելի քան 200 հյուրանեց և հյուրանոցային համալիր: Դրանց մեծ մասը տեղակայված է Երևանում, Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում, ինչպես նաև Դիլիջանում, Գյումրիում և Գորիսում:

Երևանում կայացած տուրկոնֆերանսի ընթացքում հայկական 5 ընկերությունների և կազմակերպություններ ստորագրել են փաստաթուղթ` Զբոսաշրջության գլոբալ էթիկական օրենսգրքին միանալու վերաբերյալ, որն ընդունվել է 2001թ հոկտեմբերի 1-ին:

Բացի այդ կայացել է ԱՊՀ անդամ-երկրների Զբոսաշրջության վերաբերյալ Խորհրդի նիստ, որին մասնակցել են երկրների` համապատասխան ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիստի ընթացքում քննարկվել է Համագործակցության անդամ-պետությունների Միջազգային տուրիստական համագործակցության ռազմավարության նախագիծը :

Այսպիսով UNWTO-ի գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին գոհունակությամբ է փաստել, որ համաժողովի շրջանակներում քննարկումները բավականին արդյունավետ են եղել, միաձայն ընդունվել է Երևանյան հռչակագիր՝ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ: Այս մասին նա հաղորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչ կտա այս համաժողովին, դեռևս վաղ է խոսել, այնուամենայնիվ, եվրոպական երկրները ներկայացնող հյուրերը կարողացան անմիջականորեն գնահատել Հայաստանի գրավչությունը, ծանոթանալ նրա մշակութային, հոգևոր և պատմական ժառանգությանը, գնահատել ծառայությունների որակը, որոնք տրամադրում է զբոսաշրջության ոլորտը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---