Շախմատային ինը օր. Գեղեցիկ հաղթանակներ, տխուր պարտություներ ու «ընկերական» ոչ ոքիներՀունվարի 21-ին ավարտվեց Հայաստանի, թերևս, ամենահետաքրքիր առաջնությունը` շախմատի բարձրագույն խումբը: Ընդամենը ինը օր մենք հետևեցինք այս առաջնությանը, սակայն այդ օրերը որքան լիքն էին հետաքրքիր ու լարված հանդիպումներով, գեղեցիկ հաղթանակներով, տխուր պարտություններով ու «ընկերական» ոչ ոքիներով: 22 հունվարի 2013 PanARMENIAN.Net - Անչափ լարված էր այս առաջնությունը, միայն վերջին տուրում մենք իմացանք չեմպիոնի անունը: Ավելի քան հինգ ժամ տևեց չեմպիոնական պարտիան, իսկ լեփ- լեցուն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը սրտատրոփ հետևում էր ամեն մի քայլի:Մեր շախմատային գերհզոր երկիրն արդեն 73-րդ տարին է, ինչ կազմակերպում է տղամարդկանց առաջնություն, իսկ կանայք երկրի առաջնություններին մասնակցում էին 68-րդ անգամ: Չեմպիոնայան մրցավազք մինչև վերջին տուրը. Առաջնության հենց սկզբից գործող չեմպիոն գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ լավ է պատրաստվել այս մրցաշարին և մտադիր է պաշտպանել կոչումն ու կրկին տեղ գտնել Հայաստանի հավաքականի կազմում: Պետրոսյանը 9 տուրերում չկրեց և ոչ մի պարտություն. նա 5 անգամ հաղթանակ տոնեց մրցակիցների նկատմամբ, իսկ 4 պարտիա էլ ավարտեց ոչ ոքի: Արժե նշել, որ երկու ոչ ոքի նա արել է առաջնության արծաթե մեդալակիր Ավետիք Գրիգորյանի և բրոնզե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:
Իհարկե, չի կարելի չխոսել Գրիգորյանի մասին: Նա 2010 թվականին արդեն դարձել էր երկրի չեմպիոն, բայց այս տարի ևս շատ մոտ էր այդ պարգևին: Նա վերջին տուրում, եթե կարողանար սպիտակներով առավելության հասնել Պետրոսյանի նկատմամբ, կտիրանար ոսկե մեդալի: Սակայն երկար ու բարդ պարտիայում նա չկարողացավ անլուծելի խնդիրներ առաջարկել մրցակցին, ինչի արդյունքում միավորներ կիսեց նրա հետ ու մնաց երկրորդը: Կրկին լավ հանդես եկավ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 2011-ի չեմպիոնն է ու հավաքականի կազմում էլ դարձել է աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր: Հովհաննիսյանը, ինչպես և նախորդ երկու առաջնություններում, մասնակցում էր մեդալների համար մղվող պայքարին: Մի պահ հիշենք 2012 թվականի առաջնությունը: Այն անգամ էլ չեմպիոնի անունը պարզ դարձավ վերջին տուրում և միմյանց հետ մրցեցին այդ տիտղոսի հավակնորդները` Պետրոսյանն ու Հովհաննիսյանը: Այն անգամ էլ Պետրոսյանը ուժեղ գտնվեց ու հաղթեց: Ի տարբերություն նախորդ առաջնության, այս անգամ Հովհաննիսյանը գրավեց երրորդ տեղը: Ինչևէ, այս երիտասարդ շախմատիստը կրկին ուրախացրեց շախմատասերներին իր գրագետ, կազմակերպված ու նպատակասլաց խաղով: Այս առաջնությունը նաև աչքի ընկավ նրանով, որ առաջին անգամ մասնակցեց Ստեփանակերտը ներկայացնող միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Ի դեպ, նա բավականին հաջող ելույթ ունեցավ և կարողացավ լրացնել գրոսմայստերի նորմա: Կանանց մրցաշարի ընդգրկուն աշխարհագրությունը.
Կանանց մրցաշարի աշխարհագրությունն ավելի ընդգրկուն էր` մասնակցում էին Հայաստանի յոթ քաղաքներից և ուկրաինական Խարկովից: Ի տարբերություն տղամարդկանց պայքարի, այստեղ առաջատարը չկարողացավ պահել իր դիրքերը: Նարինե Գասպարյանը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն Աննա Հայրապետյանը սկսեց ավելի հավաքված ու հաղթական պարտիաներ անցկացնել, ինչի արդյունքում էլ վաստակեց յոթ միավոր և առաջին անգամ նվաճել ոսկե մեդալը: Երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Արմինե Բաբայանն ու Նարինե Գասպարյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշով արծաթը նվաճեց Բաբայանը: P.S. Արդեն չորս տարի է, ինչ հետևում ենք Հայաստանի շախմատի առաջությանը և ամեն անգամ համոզվում ենք, որ այն անցնում է անչափ ուժեղ ու հետաքրքիր: Անկախ մեզնից մենք էլ սկսում ենք վերլուծել պարտիաները, առաջարկել մեր տարբերակները, իսկ առաջնության ավարտին ուրախանալ ու տխրել հաղթողների ու պարտվողների հետ: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |