Անդրկովկասի անկախությունը 1918-ին՝ փրկությո՞ւն, թե` ապագա աղետների աղբյուր

Անդրկովկասի անկախությունը 1918-ին՝ փրկությո՞ւն, թե` ապագա աղետների աղբյուր

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Առաջին Հանրապետության կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր կնքեց բոլշևիկների հետ

Մայիսն ինչ-որ առումով ճակատագրական դարձավ Անդրկովկասի ժողովրդների համար: Հենց մայիսի վերջում երեք նախկին ռուսաստանյան գուբերնիաները անկախություն հռչակեցին ու ազգային պետություններ ստեղծեցին: Հարավային Կովկասի այսօրվա բոլոր խնդիրների արմատներն այնտեղ է պետք որոնել՝ 1918 թվականի մայիսյան այն օրերին, երբ ավարտին էր մոտենում Առաջին համաշխարհային պատերազմը: Հրադադարը դեռ չէր կնքվել, բայց աշխարհի վերաձևումն արդեն ընթացքի մեջ էր: Իսկ քանի որ Ռուսաստանը հայտնվել էր հոկտեմբերյան հեղափոխության ու քաղաքացիական պատերազմի հորձանուտում, յուրաքանչյուրը ձգտում էր իր հարցերը լուծել:

PanARMENIAN.Net - Առաջինը Վրաստանն էր, նա անկախություն հռչակեց 1918 թվականի մայիսի 26-ին: Դեռ 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում Անդրկովկասյան սեյմի նիստ տեղի ունեցավ: Այդ օրենսդիր մարմնի կազմում էին Անդրկովկասից Ռուսաստանի Սահմանադիր ժողով ընտրված պատգամավորներն ու տեղի քաղաքական կուսակցությունների առաջնորդները: Մարտի 16-ին արդեն ստորագրվել էր Բրեստի խաղաղ պայմանագիրը, որով Թուրքիային էին անցնում նախկին Ռուսական կայսրության վրացիներով ու հայերով բնակեցված շրջանները՝ Բաթումը, Կարսը, Արդահանը: Վրացի ու հայ ներկայացուցիչներն Անդրկովկասի սեյմում մերժեցին ռուսական բոլշևիկների ստորագրած Բրեստի խաղաղությունը՝ հայտարարելով, որ համարում են իրենց Թուրքիայի հետ պատերազմական վիճակում: Պետք է նշել, որ բոլշևիկներն ընդհանրապես ոչ մի իրավական իրավունք չունեին Բրեստի պայմանագիրը կնքելու, քանի որ 1917 թվականին Ռուսաստանն արդեն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից չէր, բայց այն ժամանակ նման «մանրուքների» վրա ուշադրություն չէին դարձնում:

Թուրքական զորքերը տևական հրադադարից հետո, որը սկսվել էր 1917 թ. դեկտեմբերի 18-ին, անցան հարձակման: Մարտի 11-ին Էրզրումում, իսկ ապրիլի 13-ին՝ Բաթումում: Անհաջողությունները ռազմի դաշտում ստիպեցին Անդրկովկասի կառավարությանը խնդրել խաղաղ բանակցություները վերսկսելու մասին, բայց Թուրքիան որպես նախապայման պահանջեց, որ Անդրկովկասը պաշտոնապես անկախություն հայտարարի ու դուրս գա Ռուսաստանի կազմից: Ապրիլի 9-ին Սեյմը բանաձև ընդունեց Անդրկովկասը անկախ Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն (ԱԴՖՀ) հռչակելու մասին: Մինչդեռ թուրքերը շարունակեցին առաջխաղացումը՝ երկու ամսում գրավելով Կարսը, Արդահանը, Բաթումը, Օզգուրեթին, Ախալցխան: ԱԴՖՀ կառավարությունը, ուժ չունենալով դիմադրելու թուրքական գրոհին, ստիպված եղավ խաղաղ բանակցությունների գնալ Գերմանիայի միջնորդությամբ: Բանակցությունները, որ շարունակվեցին Բաթումում մայիսի 11-26-ը, ի հայտ բերեցին սուր տարաձայնություններ արտաքին քաղաքականության ասպարեզում Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի Ազգային խորհրդների միջև, ինչն, ի վերջո բերեց առանձին ազգային պետությունների ստեղծման: Բանակցություններում Թուրքիան ավելի ծանր պայմաններ առաջ քաշեց, քան նախատեսվում էր Բրեստի պայմանագրով՝ Անդրկովկասը պետք է Թուրքիային զիջեր Էրիվանի գավառի տարածքի երկու երրորդը, Թիֆլիսի գավառի Ախալցխայի ու Ախալքալաքի շրջանները, ինչպես նաև Անդրկովկասի երկաթուղու վերահսկողությունը:

Գերմանիայի ներկայացուցիչները խորհուրդ տվեցին Վրաստանին անհապաղ անկախություն հռչակել ու պաշտոնապես հովանավորություն խնդրել Գերմանիայից՝ խուսափելու համար թուրքական ներխուժումից ու կործանումից, ինչն էլ արվեց: Մայիսի 26-ին Անդրկովկասի սեյմը ինքնալուծարման մասին հայտարարեց: Նույն օրը Վրաստանն անկախություն հռչակեց՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն հռչակելով: Մայիսի 27-ին անկախություն հռչակեց Ադրբեջանը: Մայիսի 28-ին Հայ ազգային խորհուրդը Թիֆլիսում դժկամությամբ իրեն հռչակեց «հայկական գավառների միակ ու գերագույն իշխանություն»:

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության սահմանները հաստատվեցին 1920 թ. մայիսի 7-ի պայմանագրով՝ հյուսիսում Խորհրդային Ռուսաստանի ու Լեռնային հանրապետության հետ, հարավում՝ Օսմանյան կայսրության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ:

Բայց մինչ այդ 1918-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության միջև սահմանամերձ շրջանների համար: Ըստ 1897 թվականի համառուսական մարդահամարի, Ախալցխայի շրջանի հարավում, Լոռիում հայերը միշտ բացարձակ մեծամասնություն են կազմել: Միայն արևմուտքում ռուս մոլոկաններ էին ապրում, իսկ Ալավերդիի շրջակայքում՝ հույներ:

Բորչալայի շրջանի հյուսիսային մասը ազգային տեսակետից բավականին խայտաբղետ էր՝ հայերը բնակչության մեկ երրորդից մի փոքր պակաս էին, սակայն ամենամեծ ազգային խումբն էին, նաև շատ էին թաթարները, գերմանացիներն ու վրացիները:

Անգլիայի պնդմամբ խաղաղ պայմանգիր կնքվեց Սադախլո գյուղում դեկտեմբերի լույս 31-ի գիշերը: Ըստ պայմանագրի, Ախալքալաքի շրջանը մնաց Վրաստանի իրավասության տակ: 1919 թվականի հունվարի 1-ի դրությամբ ռազմական գործողությունները դադարեցված էին, սկսվեցին բանակցությունները: Արդեն հունվարի 9-ին Թբիլիսիում աշխատանքը սկսեց խորհրդաժողովը Վրաստանի, Հայաստանի ու Բրիտանիայի մասնակցությամբ: Իսկ հունվարի 17-ին վերջնական որոշում կայացվեց: Ստեղծվեց չեզոք գոտի, որի հյուսիսային սահմանը ռազմաճակատի վերածվեց: Բոլոր վիճահարույց հարցերը նախատեսվում էր վերջնական լուծել Փարիզի կոնֆերանսում: Երկու երկրները վարկաբեկված էին Անգլիայի ու Ֆրանսիայի աչքում: Այս իրադարձությունների ֆոնի վրա Եվրոպան դանդաղում էր նրանց անկախությունը ճանաչելու հարցում: Այդ պատերազմն օգուտ չտվեց ոչ մեկին և միայն փոխադարձ վիրավորվածության առիթ հանդիսացավ: 1920 թվականի հոկտեմբերին սկսվում է թուրքերի հարձակումը և Հայաստանը ժամանակավորապես Վրաստանին է հանձնում վիճահարույց տարածքները: Արդեն երեք ամսից տարածաշրջան կգա 11-րդ խորհրդային բանակն ու Վրաստանը և Հայաստանը այլևես անկախ չեն լինի: Առճակատման գիծը գործնականում համընկնում է Վրաստանի ու Հայաստանի միջև այժմ առկա պետական սահմանի այդ հատվածին:

Վրաստանի անկախացմանը հաջորդեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը առավելապես մահմեդականներով բնակեցված նախկին Կովկասյան փոխանորդության Բաքվի, Ելիսավետպոլի գավառներում, ինչպես նաև Զակատալայի շրաջնում: 1918 թվականի մայիսից հոկտեմբեր ԱԴՀ տարածքի մեծ մասում թուրքական զորքեր էին, իսկ 1918 թվականի նոյեմբերից 1919 թ. օգոստոս Բաքվում ու երկրի արևելյան մասերում բրիտանական զորքերն էին կանգնած:

Մարտական գործողույթունների ավարտը Բաքվի կոմունայի դեմ թույլ տվեց Ադրբեջանի նորանկախ կառավարությանը ձեռնամուխ լինել մեկ այլ խնդրի լուծման՝ հաստատել իր իշխանությունը Ղարաբաղում ու Զանգեզուրում, որտեղ հայ բնակչությունը կտրականապես հրաժարվում էր ենթարկվել ԱԴՀ իշխանություններին: 1918 թվականի հուլիսի 22-ին Շուշիում գումարվեց Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը հռչակեց Լեռնային Ղարաբաղն անկախ վարչաքաղաքական միավոր և ընտրեց սեփական Ժողովրդական կառավարությունը (1918 թ. սեպտեմբերից՝ Ղարաբաղի Հայ ազգային խորհուրդ): Դեռ սեպտեմբերի սկզբին թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշան վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի Ազգային խորհրդին՝ պահանջելով ճանաչել ԱԴՀ իշխանությունը, սակայն Ղարաբաղի հայերի երկրորդ համագումարը սեպտեմբերի 6-ին մերժեց այն: Բաքուն վերցնելուց հետո Ղարաբաղի ուղղությամբ շարժվեց թուրքական դիվիզիա: Թուրքական զորքերը գրավեցին Շուշին՝ զինաթափելով հայկական կազմավորումներն ու զանգվածային ձերբակալություններ անելով տեղական մտավորականության շրջանում: Զինված դիմադրությունը թուրքական զորքերին շարունակվում էր լեռնային շրջաններում:

Քաղաքական վիճակը մուսավաթական Ադրբեջանում վատթարացավ նաև հայաբնակ Ղարաբաղում, Զանգեզուրում ու Նախիջևանում սեփական իշխանությունը տարածելու փորձերի հետևանքով: Պետությունների միջև տարածքների բաժանումը պետք է տեղի ունենար Փարիզի կոնֆերանսում: Դա շատ ավելի բարդ խնդիր էր ժողովրդների միջև վերջին հակամարտությունների պատճառով: Հայ-ադրբեջանական ընդհարումները նոր ուժով բորբոքվեցին 1919 թ. մայիսին Նախիջևանի շուրջ: Նախիջևանի խաները, հենվելով տեղի մահմեդական խորհրդի վրա, Իգդիրում հռչակեցին Արաքսի Հանրապետությունը: Դեմ եղավ Հայաստանը, որից հետո Ադրբեջանի մեջլիսը որոշում կայացրեց Նախիջևանը, իսկ հետո նաև Ելիսավետպոլի (Ղարաբաղն ու Զանգեզուրը) գավառի և Էրիվանի գավառի մի մասը Ադրբեջանի կազմում ընդգրկելու մասին: Օգտագործելով բրիտանացիների հակասությունները՝ հայերը հարձակում ձեռնարկեցին և Արաքսի Հանրապետությունը դադարեցրեց գոյությունը: 1919 թ. օգոստոսին Նախիջևանը գրավեցին Ադրբեջանի զորքերը:

Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները վիճահարույց սահմանների զատման հարցում թույլ չտվեցին անդրկովկասյան պետություններին, ի տարբերություն բալթյան երկրների, ընդհանուր դիրքորոշում որդեգրել ավելի հզոր հարևանների նկրտումներից պաշտպանվելու համար, թեև Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի ինքնիշխանությունը ճանաչել էին Բրիտանիան և Անտանտի երկրները: Հակամարտության կողմերը ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնեցնել արտաքին քաղաքականության հարցերը:

Անկախ Ադրբեջանը գոյատևեց ընդամենը 23 ամիս, Կարմիր բանակը գրավեց այն 1920 թվականի ապրիլի 28-ին: Հաջողված խորհրդային ներխուժման ընթացքում մոտ 20 000 հազար ադրբեջանցի զինվոր մահացավ: 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումները ոչնչացրեցին դիմադրելու անկարող տեղական իշխանությունները: 1920 թվականի մայիսի 22-ին-հունիսի 3-ին կառավարության ողջ մնացած անդամներին հաջողվեց ապստամբություն բարձրացնել Գյանջայում ու երկրում, սակայն բոլշևիկյան բանակը շատ արագ ճնշեց բոլոր հուզումները:

Հետո Կարմիր բանակը մտավ Հայաստան, հետո Վրաստան: Հետագայում տեղի զորքերի հետ միասին, որոնք ենթարկվեցին բոլշևիկներին, նրանք գրավեցին ամբողջ Հարավային Կովկասը: 1920 թվականի հունիսին խորհրդային զորքերի օգնությամբ ճնշվեց նաև հայերի դիմադրությունը Ղարաբաղում: Ղարաբաղի գործողությանը մահմեդական զորմասերը չմասնակցեցին, գործի դրվեցին չեկիստների հատուկ միավորումները ՌԽՖՍՀ-ից: 1920 թվականի օգոստոսի 10-ին ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագիր ստորագրվեց, որի համաձայն Կարմիր բանակը գրավեց Հայաստանի ու Ադրբեջանաի ԽՍՀ վիճահարույց տարածքները՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը: Լեռնահայաստանի Հանրապետությունը Զանգեզուրում ու Ղարաբաղի որոշ հատվածներ ավելի արդյունավետ պայքարեցին ու հանձնվեցին խորհրդային իշխանություններին միայն 1921 թվականի հուլիսի 9-ին:

1920 թվականի ապրիլի 27-ին 11-րդ Կարմիր բանակը անցավ Ադրբեջանի սահմանն ու ապրիլի 28-ին մտավ Բաքու: ԱԴՀ դադարեցրեց գոյությունը և հռչակվեց Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը:

1918 թվականի մայիսի 28-ին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը, իսկ հայ ժողովուրդը փրկվեց բնաջնջումից: Սակայն ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված եղավ 1918 թվ. հունիսի 4-ին այսպես կոչված Խաղաղության ու բարեկամության մասին պայմանագիր կնքել օսմանյան կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը այն տարածքի սահմաններում, որն այն ժամանակ գտնվում էր ՀՀ հսկողության տակա, այն ընդամնեը 12 հազար քկմ էր և փախստականների հետ միասին մոտ 1 մլն բնակչություն ուներ:

1918-ի հոկտեմբերի 30-ին Մուդրոս նավահանգստում անգլիական «Աղամեմնոն» հածանավի նավամատույցին ստորագրվեց Մուդրոսի հաշտության պայմանագիրը, որով նախատեսվում էր, որ թուրքական զորքերը կհեռանան Անդրկովկասից: 1918 թ. նոյեմբերին Թուրքիան իրազեկեց Հայաստանին, որ իր զորքերը հեռանում են Բրեստի պայմանագրով ամրագրված սահմաններից: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին՝ Ալեքսանդրոպոլ (Գյումրի): 1919 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն հաստատեց Կարսում, Օլթուում: ՀՀ կառավարությունը սատարեց Ղարաբաղի ու Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր ինքնուրույնության Ադրբեջանից: Սակայն 1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանում խորհրդային իշխանություն հաստատվեց: 11-րդ Կարմիր բանակը գրավեց նաև Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը: Հունիսի կեսին ճնշվեց հայկական զինյալ ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում: Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում ՌԽՖՍՀ ու Հայաստանի ներկայացուցիչները հաշտեցման մասին համաձայնագիր կնքեցին, որի համաձայն Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը ժամանակավորապես մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընդամենը 2 տարի գոյատևեց: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր կնքեց բոլշևիկների հետ: Կազմավորվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը 1991 թվականին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---