Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը վաղաժամ է հեռանում երկրից՝ տեսակետներն են տարբերՌիչարդ Մորնինգսթարը առաջ էր տանում «դարի նախագիծը»՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և ներկա էր Nabucco-ի ստորագրմանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը օգոստոսի 1-ին կլքի Ադրբեջանը, հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը: Դրան կարելի էր սպասել՝ դեսպանի վերջին հայտարարություններն այնքան էլ չեն տեղավորվում դիվանագիտական վարվելակերպի կանոնների մեջ, սակայն, հավանաբար, Վաշինգտոնն արդեն հոգնել է Իլհամ Ալիևի հանդուգն պահվածքից: Անցյալ տարի Ադրբեջանից ետ կանչվեց Գերմանիայի դեսպան Հերբերտ Կվելլեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում քննադատելու համար: Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ ոչ բոլոր դեսպաններն են համամիտ Ալիևի քաղաքականության հետ ոչ միայն մարդու իրավունքների, այլև ուրիշ ոլորտներում: Ճիշտ է, պետք է վերապահում անել. ԱՄՆ դեսպանները հետխորհրդային տարածքում «հայտնի են» խորհուրդներ տալով, իսկ երբեմն ուղղակի միջամտում են հավատարմագրման երկրի ներքին կյանքին: Նրանց խղճին են ծանրացած «գունավոր հեղափոխությունները» Վրաստանում, Ղրղզստանում ու Ուկրաինայում: 28 մայիսի 2014 PanARMENIAN.Net - Մինչ Ադրբեջանում դեսպան նշանակվելը Ռիչարդ Մորնինգսթարը ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչն էր էներգետիկ հարցերով Եվրասիայում: Հենց նա էր առաջ տանում «դարի նախագիծը»՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և ներկա էր Nabucco-ի նախագծի ստորագրմանը: Մի խոսքով, ամեն ինչ լավ էր գնում մինչև վերջին պահը, երբ ԱՄՆ դեսպանը որոշեց խոսել մարդու իրավունքների ու Իլհամ Ալիևի հակաժողովրդավարական կառավարման մասին: Սկզբում դեսպանին մեկնաբանում էին ամենաբարձր մակարդակով՝ մեղադրելով Բաքվի շահերը դավաճանելու մեջ, մի քիչ էլ՝ և Մորնինգսթարին կհայտարարեին «հայկական լոբբի դրածո»: Մինչ ծառայության ավարտը դեսպանին 1 տարի էր մնում, սակայն, այնուամենայնիվ, օգոստոսի 1-ին նա կլքի Բաքուն: Ընդհանրապես Ադրբեջանի բախտը չի բերում վերջերս դեսպանների հարցում՝ ընդամենը մեկ տարի պաշտոնավարեց Մեթյու Բրայզան, չստանալով Սենատի հավանությունը, բայց նշանակվելով անմիջապես Օբամայի կողմից: Հիմա էլ Մորնինգսթարը: «Ազատություն» ռադիոկայանին տված աղմկահարույց հարցազրույցում ԱՄՆ դեսպանն ասել էր. «ԱՄՆ-ն ուշադիր հետևում է մարդու իրավունքների հետ կապված վիճակին Ադրբեջանում: Դա այն թեման է, որը մենք միշտ բարձրացնում ենք բարձր մակարդակով: Հիլարի Քլինթոնը մի քանի տարի առաջ Ադրբեջան այցելության ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն խորը հարաբերություններ է ստեղծում միայն ամենաժողովրդավարական երկրների հետ: Բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ մենք չենք լսում միմյանց ժողովրդավարության հարցում: Պարզ է, որ մենք տարբեր մոտեցումներ ունենք այս հարցում: Հայտնի է` ով ենք մենք և ինչպիսին է մեր դիրքորոշումը: Մենք գտնում ենք, որ մարդու իրավունքները խախտվում են, և մենք ասում ենք այդ մասին: Հաճախ կառավարությունն անում է բոլորովին ավելորդ բաներ, մենք ընդհանրապես չենք հասկանում, թե ինչու է այդպես ստացվում»: Ըստ դեսպանի, կառավարությունը պատճառաբանում է իր գործողությունները կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ և մատնանշում է, որ Ադրբեջանը գտնվում է վտանգավոր տարածաշրջանում՝ հավելելով, որ «այս ճակատագրական գործընթացները, բողոքարկիչ դատավարություններն ու կայացված վճիռները տագնապալի են: Ուստի, նոր արդար որոշումները կարող էին հաջողության ցուցանիշ դառնալ: Հաջողություն կարելի կլիներ համարել նաև հարձակումների նվազումը լրագրողների դեմ, երկխոսության վերսկսումը քաղաքացիական հասարակության հետ»: Մորնինգսթարը հայտարարեց նաև, որ Ադրբեջանի կառավարությունը միատարր չէ, ու կա ուկրաինական իրադարձությունների կրկնվելու վտանգ: Միակ բանը, որ չեն կարողանում հասկանալ Բաքվում՝ կարելի է ընդհանրապես փակել երկիրը, դիվանագիտական առաքելությունները, ՈԿԿ-ները: Կարելի է, բայց միայն վնասը դրանից շատ ավելի մեծ կլինի, քան օգուտը նույնիսկ Իլհամ Ալիևի համար, որը շատ է սիրում կրկնել, թե Բաքուն «որքան ժողովրդավարական ու հանդուրժող քաղաք է»: Լրացնելով վերոնշյալը՝ ասենք, որ ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկը՝ The Economist Intelligence Unit-ը ներկայացրեց ավանդական ամենամյա զեկույցը աշխարհի երկրներում բիզնես միջավայրի մասին: Ըստ զեկույցի, Ադրբեջանի դեպքում այդ պայմաններն անբավարար են, այն գտնվում է Պակիստանի հետ հարևանությամբ: Կենտրոնն իր հետազոտություններն անցկացնում է 5 տարին մեկ: Առաջատար կորպորացիաներն ու բիզնես վերնախավն ուսումնասիրում են այս կազմակերպության հետազոտության արդյունքները ներդրումներ անելիս այս կամ այն երկրում: Եվ վերջինը. «Իրական բարեփոխումներից հրաժարվելն Ադրբեջանի նման երկրներում հղի է քաղաքական համակարգի մարումով և նույնիսկ պետության փլուզմամբ»,- ասել է «Թուրան» գործակալությանը հայտնի ամերիկացի վերլուծաբան Կառլ Ռադերը՝ մեկնաբանելով Ալիևի վարչակազմի ներկայացուցիչների արտահայտությունները դեսպանի հարցազրույցին ի պատասխան: Եվրամայդան կանխատեսելով Ադրբեջանում` «իրականում ԱՄՆ դեսպանը ոչ մի նոր բան չի ասել, իսկ հարցազրույցը բավականին անմեղ էր: Անձամբ իմ արձագանքը հարցազրույցին այն էր, որ դեսպանի մտորումները բավականին խելամիտ են, բայց ոչ մի բանով աչքի չեն ընկնում, ուստի վրդովմունքը զարմացրեց: Սակայն, պետք է հաշվի առնել այդ պաշտոնյաների աշխարհահայացքը, իսկ ավելի ճիշտ, հետապնդման նրանց իռացիոնալ զգացողությունը»,-ասել է Ռադերը: «Երգչախմբի» մյուս անդամների՝ Արազ Ազիմովի, Ալի Հասանովի ո Ռամիզ Մեհտիևի ելույթները կանխատեսելի էին, ներառյալ ԱՄՆ դեսպանին ուղղված մեղադրանքները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Այդ մարդկանց համար ՈԿԿ-ների առկայությունը, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կողմից, դավադրություն են թվում, որի նպատակն է խարխլել Ալիևի կառավարության հիմքերը: Պարադոքսն այն է, որ Մորնինգսթարը առանձնապես անկեղծ էլ չէր մարդու իրավունքների հարցում դեսպան աշխատելիս: Հակառակը, նա զուսպ էր, հավասարակշռված, սակայն վերջերս երկկողմ հարաբերությունները «գրգռող» գործոնները շատ ավելի են, քան Բաքվում նրա պաշտոնավարման տարիներին»,-ասել է Ռադերը: Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |