Ֆուտբոլիստներ, որոնք գոլ են խփել Աշխարհի առաջնությունների եզրափակիչներում

Ֆուտբոլիստներ, որոնք գոլ են խփել Աշխարհի առաջնությունների եզրափակիչներում

«Ես գոլ եմ խփել Աշխարհի առաջնությունում» ֆոտոնախագիծը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ի վեր, որը տրվեց 1930-ին, եզրափակչում ընդամենը 56 ֆուտբոլիստ է գոլի հեղինակ դարձել։ Այսօր նրանցից ոչ բոլորն են ողջ, ու լուսանկարիչ Մայքլ Դոնալդը (Michael Donald) որոշել է «հավաքել» նրանց բոլորին «Ես գոլ եմ խփել Աշխարհի առաջնությունում» (I Scored a Goal in the FIFA World Cup Final) ֆոտոնախագծում։ Արդյունքում Passion Pictures-ի հետ համատեղ արած ֆիլմը նոմինցավել էր Էմմիի, ինչպես նաև «Վեբբի» միջազգային պրոֆեսիոնալ ինտերնետ-մրցանակ ստացել։

PanARMENIAN.Net - Ալսիդես Էգդարգո Գիջա, 1950, Ուրուգվայ․ Ուրուգվայի հավաքականի կազմում Գիջան ԱԱ-1950-ի եզրափակչում դարձավ Բոլիվիայի դարպաս ուղարկված 8 գոլից մեկի հեղինակը։ 1957-ից՝ 1959-ը նա խաղում էր Իտալիայի հավաքականի կազմում, որի հետ 5 հանդիպում անցկացրեց ու 1 գնդակ խփեց։

Մարիո Զագալլո, 1958, Բրազիլիա․ Գոլ խփեց եզրափակչում Շվեդիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը բրազիլացիները հաղթեցին 5:2 հաշվով։

Պելե, 1958/1970, Բրազիլիա․ Պելեն՝ 1970-ին իտալացիների հետ լեգենդար հանդիպման ժամանակ, երբ բրազիլացիները հաղթեցին 4:1 հաշվով։

Ամարիլդո, 1962, Բրազիլիա․ «Վճռորոշ» գնդակի հեղինակ դարձավ Չեխոսլովակիայի հետ խաղում, հավասարեցնելով հաշիվը՝ 1:1։ Դրանից հետո Զիտոն ու Վավան հաշիվը հասցրեցին հաղթականի։

Յոզեֆ Մասոպուստ, 1962, Չեխոսլովակիա․ «Ոսկե գնդակը» ստացավ Յոզեֆ Մասոպուստը։ ԱԱ-1962-ի բրազիլացիների հետ եզրափակչում հենց նա բացեց խաղի հաշիվը։

Զիտո, 1962, Բարզիլիա․ Բրազիլիայի հավաքականի կազմում 1962-ի ԱԱ-ի եզրափակչի երեք գոլերից մեկի հեղինակը նա է։

Մարտին Պիտերս, 1966, Անգլիա․ Եզրափակչում Գերմանիայի հավաքականի հետ հանդիպմանը Մարտին Պիտերսն անգլիացիներին առաջ տարավ։

Ջեֆֆրի Հերսթ, 1966, Անգլիա․ Ջեֆֆրի Հերսթը (աջից երրորդը) խփում է ֆուտբոլի պատմությունում, հավանաբար, ամենավիճարկելի գոլը։ Անգլիա-Գերմանիա եզրափակչում մեջքով ընդունելով գնդակը տուգանային հրապարակի մոտակայքում, Հերսթը շրջվեց ու ընկնելու ընթացքում գոլ խփեց։ Դիպչելով դարպասաձողին, գնդակը ուղղահայաց ներքև ցատկեց ու դուրս թռավ դաշտ․ միաժամանակ հասկանալի չէր՝ այն գետնին դիպչեց դարպասների գծի ներսից, թե՝ դրսից։ Գլխավոր արբիտրը կանգնեցրեց խաղն ու քննարկեց հարցը կողայինի հետ։ Սովետական մրցավար Տոֆիկ Բահրամովը վստահեցրեց, որ գոլ էր, ու, չնայած գերմանացի ֆուտբոլիստների բողոքներին, որոշվեց հաշվել գնդակը։ Խաղն ավարտվեց 4:2 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։

Հերսթը ֆուտբոլի պատմության մեջ հիշվեց որպես ֆուտբոլիստ, ով ԱԱ եզրափակչում կարողացավ հեթ-տրիկի հեղինակ դառնալ։

Վոլֆգանգ Վեբեր, 1966, Գերմանիա․ Վոլֆգանգ Վեբերը (ձախից) անգլիացիների հետ խաղում։

Ռոբերտո Բոնինսենյա, 1970, Իտալիա․ Բրազիլացիների հետ եզրափակչում 37-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, բայց այդ անգամ Իտալիան պարտվեց՝ 1:4, ու ԱԱ-1970-ում գրավեց երկրորդ տեղը։

Կարլոս Ալբերտո, 1970, Բրազիլիա․ Ալբերտոն ու աշխարհի գավաթը։

Ժերսոն, 1970, Բրազիլիա․ Ժերսոնը՝ իտալացիների դարպասը գրավելուց անմիջապես հետո։

Ժաիրզինյո, 1970, Բրազիլիա․ Ժաիրզինյոն նույնպես գրավեց իտալացիների դարպասը

Պաուլ Բրայնթեր, 1974, Գերմանիա․ Պաուլ Բրայնթերի ձեռքում աշխարհի գավաթն է, որը 1974-ի ԱԱ-ում ներկայացվեց իր ժամանակակից տեսքով։

Հերդ Մյուլլեր, 1974, Գերմանիա․ Հերդ Մյուլլերն ու Պաուլ Բրայնթերը Նիդերլանդների հետ եզրափակիչ խաղի հերոսներն են, որը գերմանացիները հաղթեցին 2:1 հաշվով։

Յոհան Նեյեսկենս, 1974, Գերմանիա․ Յոհան Նեյեսկենսը տուգանային հարվածով բացում է Հոլանդիա-Գերմանիա հանդիպման հաշիվը։

Դանիել Բերտոնի, 1978, Արգենտինա․ Բերտոնին ավելացված ժամանակում Հոլանդիայի դարպաս է ուղարկում երրորդ ու հաղթական գնդակը։ Իմիջիայլոց, մինչև Դի Մարիայի՝ Շվեյցարիայի դարպասը գնդակն ուղարկելը, Մունդիալների պատմության մեջ ամենաերկար գոլի ռեկորդը Բերտոնիինն էր։

Մարիո Քեմպես, 1978, Արգենտինա․ Քեմպեսի ուրախությունն ու հոլանդացիների տխրությունը։

Դիք Նաննինգա, 1978, Հոլանդիա․ Իր գոլով Դիք Նաննինգան խաղը տեղափոխում է լրացուցիչ ժամանակ։

Ալեսսանդրո Ալտոբելլի, 1982, Իտալիա․ Ալեսսանդրո Ալտոբելլին Գերմանիայի հետ հանդիպման հաշիվը դարձնում է 3:0։

Պաուլո Ռոսսի, 1982, Իտալիա․ Ռոսսին ուրախանում է գերմանացիների դապրասն ուղարկած առաջին գնդակի համար։

Մարկո Տարդելի, 1982, Իտալիա․ Տարդելլիի ու Պաուլ Բրայթների դիմակայությունը։

Խոսե Լուիս «Տատա» Բրաուն, 1986, Արգենտինա․ Արգենտինայի հավաքականի գլխավոր աստղ էր համարվում Մարադոնան, բայց հենց Բրաունն էր, որ կարողացավ խփել առաջին ու շատ կարևոր գնդակը գերմանացիների դեմ եզրափակիչ խաղում։

Խորխե Բուրրուչագա, 1986, Արգենտինա․ Բուրրուչագայի «ոսկե» գոլը՝ Մարադոնայի փոխանցումից հետո․ 3:2։

Կարլ Հայնց Ռումմենիգգե, 1986, Գերմանիա․ Ռումմենիգգեն հավաքականի ավագն էր, բայց նրա գոլը չօգնեց գերմանացիներին հաղթել։

Խորխե Վալդանո, 1986, Արգենտինա․ Խաղի ոչ ավանդական ոճի համար Խորխե Վալդանոյին կոչեցին «ֆուտբոլի փիլիսոփա»։

Ռուդի Ֆյոլլեր, 1986, Գերմանիա․ Ռուդի Ֆյոլլերը դեռ կստանա աշխարհի գավաթը, որին արժանի է, բայց ոչ 1986-ում, երբ գերմանացիներն արգենտինացիներին պարտվեցին 2:3 հաշվով։

Անդրեաս «Անդի» Բրեմե, 1990, Գերմանիա․ Տուգանայինից Անդրեասի գոլը Արգենտինայի հետ հանդիպման ընթացքում միակն էր։

Էմանուել Պետտի, 1998, Ֆրանսիա․ Բրազիլացիների հետ հանդիպման արդյունքը մինչև Պետտիի գոլն արդեն պարզ էր․․․

Զինեդին Զիդան, 1998, Ֆրանսիա․ Զինեդին Զիդանը (մեջտեղում) երկրորդ գոլն է խփում։ Ֆրանսիացիները հաղթեցին 3:0։

Ռոնալդո, 2002, Բրազիլիա․ Ռոնալդոն գերմանացիների հետ եզրափակիչում դուբլի հեղինակ դարձավ՝ վաստակելով Մունդիալի լավագույն ռմբարկուի կոչումը։

Ֆաբիո Գրոսսո, 2006, Իտալիա․ Գրոսսոյի գոլը 11-մետրանոցների շարքում, որոնք իտալացիներին աշխարհի չեմպիոն դարձրին։

Մարկո Մատերացցի, 2006, Իտալիա․ Ֆրանսիացիները բաց թողեցին գնդակը, որը դարպաս էր ուղարկել Մարկո Մատերացցին։ Հենց նրա կրծքին հարվածեց բարկացած Զինեդին Զիդանը հանդիպման 109-րդ րոպեին։

Անդրես Ինյեստա, 2012, Իսպանիա․ Կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն իր կարիերայում ամենակարևոր գոլը խփեց ԱԱ-ի եզրափակչում, գտավ՝ ինչպես հիշատակել նախորդ տարի սրտի կաթվածից մահացած «Էսպանյոլի» ավագին։ Նրա շապիկին գրված է․ «Դանի Խարկեն միշտ մեզ հետ է»։

Photo: Michael Donald, Getty Images
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
 Ուշադրության կենտրոնում
Էդգար Մանուչարյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

Էդգար Մանուչարյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում

 Բաժնի այլ նյութերը
Համաճարակային լուծումներ Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
2016-ի 10 կարևորագույն սպորտային իրադարձությունը Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները