Գիտնականների վերջին տվյալները շների վարքագծային հոգեբանության մասին նրանց «լեզվի» առավել մանրակրկիտ վերծանման արդյունք են:
Օրինակ, եթե ցանկանում եք իմանալ, թե ձեր շունն ինչ զգացմունքներ է տածում ձեր հանդեպ, նայեք նրա ձախ հոնքին: Գիտնականները գերարագ տեսախցիկով ֆիքսել են 12 ցեղատեսակի շների միմիկան`պարզելու համար նրանք միմիկայի համար պատասխանատու մկանների միկրոշարժումները: Կենդանիների միմիկան տարբեր էր, կախված նրանից, թե ինչին են նրանք հետևում: Երբ շները մարդ էին տեսնում, բարձրացնում էին հոնքերը: Եթե մարդը նրանց տերն էր, ձախ հոնքն ավելի վեր էր բարձրանում, բիբերը լայնանում էին, ականջները` կախվում: Անծանոթների տեսնելիս` շները թեթևակի հետ էին ուղղում ձախ ականջը:
Գիտնականները շների վարքագծի շատ հետաքրքիր առանձնահատկություն են հայտնաբերել, որի մասին չգիտեին ոչ միայն շուն պահողները, այլ նույնիսկ փորձագետ կինոլոգները:
Տարբեր ցեղատեսակների մոտ 30 շների շրջանում անցկացված փորձերի շարքը թույլ տվեց պարզել, որ եթե շունը հիմնականում դրական է տրամադրված, ապա թափահարում է պոչը ավելի շատ դեպի աջ: Եթե նա զայրացած է կամ վշտացած` շարժումներն ավելի շատ թեքվում են դեպի ձախ:
Փարձերի ժամանակ շներին նստեցրել են վանդակների մեջ, որտեղ տեսախցիկներ կային տեղադրված և գրանցում էին պոչի շեղման անկյունը մարմնի մեջին գծից: Հետո նրանց 4 խթան էին ցուցադրում` իրենց տիրոջը, անծանոթ մարդու, կատու էին ցույց տալիս և անծանոթ «դոմինանտ» շուն:
Տիրոջը տեսնելիս շներն ակտիվ թափահարում էին պոչը` դեպի աջ շեղումով, անծանոթ մարդու տեսնելիս պոչը դեպի աջ էր շեղվում, սակայն ոչ այդքան հաճախ: Կատու տեսնելիս պոչը կրկին դեպի աջ է շեղվում, բայց ավելի փոքր ամպլիտուդով: Եթե կողքին ագրեսիվ անծանոթ շուն էր հայտնվում, պոչն անհապաղ արձագանքում էր դեպի ձախ շարժումով:
Արդյունքում գիտնականները եկան այն եզրակացության, որ պոչի աջ մասի մկաններն ավելի շատ պատասխանատու են դրական զգացմունքների արտահայտման համար, իսկ ձախ կողմինը` բացասական: