Ի՞նչ խտությամբ են աճում մոլորակի ծառերը. Հաշվարկվել է ընդհանուր թիվը

Ի՞նչ խտությամբ են աճում մոլորակի ծառերը. Հաշվարկվել է ընդհանուր թիվը

Ծառերի խտությունը չափել են Անտարկտիդայից բացի բոլոր մայրցամաքների ավելի քան 400 հազար հողատարածքում

Գիտական Nature հանդեսը հրապարակել է Յելի համալսարանի կենսաբանների գլխավորած մի խումբ գիտնականների հետազոտությունը, որտեղ ասվում է, որ Երկիր մոլորակում մոտ 3 տրիլիոն ծառ է աճում:

PanARMENIAN.Net - Մինչ անտառային զանգվածների այս մանրակրկիտ «հաշվառումը», ենթադրվում էր, որ մոլորակի վրա 400 մլրդ ծառ կա: Սակայն, վերջերս գիտնականները հաշվարկել են ծառերի խտությունը Ամազոնի ավազանի ավելի քան 1000 հատվածում և պարզվել է, որ միայն այդ շրջանում աճում է մոտ 390 մլրդ ծառ, ուստի հարկ եղավ վերանայել ծառերի ընթհանուր թվաքանակն ամբողջ մոլորակում:

Ծառերի խտությունը չափել են Անտարկտիդայից բացի բոլոր մայրցամաքների ավելի քան 400 հազար հողատարածքում:

Ծառերի առավելագույն խտությունն արձանագրվել է Ռուսաստանի, Սկանդինավիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային անտառներում: Սակայն ամենից շատ ծառ կա արևադարձային գոտում` 43%, 24%-ը բաժին է ընկնում հյուսիսային անտառներին, իսկ 22%-ը` չափավոր կլիմայով վայրերին:

«Ծառերում հսկայական քանակությամբ ածխածին կա, որը կրիտիկական նշանակություն ունի բնության մեջ նուտրիենտների շրջանառության պահպանման համար, ապահովում է մեզ մաքուր ջրով և օդով, ինչպես նաև բազում այլ բաներով: Մեր գոյատևման ամբողջ ընթացքում մենք արդեն հասցրել ենք ոչնչացնել ծառերի գրեթե կեսը, և արդեն տեսել ենք, թե ինչպես է դա ազդում կլիմայի և մարդու առողջության վրա: Ծառերի հատման այս արագ տեմպերը վկայում են, թե որքան ջանք դեռ պետք է կիրառենք վերականգնելու համար աշխարհի անտառները»,-նշել է հետազոտության ղեկավար, բնապահպան Թոմաս Քրոութերը:

Ըստ գիտնականների, ամեն տարի աշխարհում հատվում է 15 մլրդ ծառ: Վելուծելով պատմական տվյալները, որոնք թույլ են տալիս իմանալ, թե ինչպիսին է եղել անտառների մակերեսն անցյալում, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մարդկային քաղաքակրթության մեկնարկից ի վեր` պլեյստոցենի դարաշրջանից հետո, որն ավարտվել է 11,7 հազար տարի առաջ, ծառերի ընդհանուր թիվը նվազել է 45%-ով:

Այժմ աշխարհում յուրաքանչյուր մարդուն բաժին է ընկնում 400 ծառ, սակայն ամեն տարի այդ ցուցանիշը նվազում է միջինը 1,4 ծառով:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---