Հայաստան 2013-2015. Ընտրազանգվածի աճ, մասնակցության պասիվացում

Հայաստան 2013-2015. Ընտրազանգվածի աճ, մասնակցության պասիվացում

2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 50.51%-ը՝ 1.296.368 քաղաքացի:

PanARMENIAN.Net-ը համեմատել է հանրաքվեին և վերջին համապետական քաղաքական միջոցառման՝ 2013 թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների քվեարկությանը ընտրողների մասնակցության ցուցանիշներն ըստ մարզերի:

PanARMENIAN.Net - Հիմք են ընդունվել 2013 թ. փետրվարի 25-ին ԿԸՀ-ի կողմից հրապարակված՝ Հանրապետության նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրությունը, 2013 թ. փետրվարի 18-ին ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ ԿԸՀ նախնական զեկույցը և 2015 թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը:

Ըստ 2013 թ. ԿԸՀ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 528 հզ 50 մարդ: Նախագահական ընտրություններին մասնակցել է 1 մլն 521 հազար 489 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 60.18%-ը:

2015 թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 1 մլն 303 հզ 466 մարդ կամ քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 567 հազար 47 հոգու 50.77%-ը: Այսպիսով, 2013 թ. նախագահական ընտրությունների հետ համեմատած՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցության ցուցանիշը երկրում նվազել է գրեթե 10 %-ով:

Ներկայացնում ենք 2013 թ. Հանրապետության նախագահի ընտրությունների (ըստ 2013 թ. փետրվարի 18-ին ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ ԿԸՀ նախնական զեկույցի՝ ժ. 20:00-ի դրությամբ) և 2015 թ. Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկություններին ընտրողների մասնակցության ամփոփ ցուցանիշներն՝ ըստ մարզերի և 3 առավել խոշոր քաղաքների.

Երևան՝ 2013 թ. - 445.338 կամ 54%, 2015 թ. – 388.506 կամ 45.9%

Գյումրի՝ 2013 թ. - 63.549 կամ 50.6%, 2015 թ. – 41.550 կամ 33.1%

Վանաձոր՝ 2013 թ. - 51.736 կամ 53.6%, 2015 թ. – 36.745 կամ 38%

Արագածոտն՝ 2013 թ. – 72,696 կամ 63.6%, 2015 թ. – 61.451 կամ 53.3%

Արարատ՝ 2013 թ. – 157.506 կամ 73.9%, 2015 թ. – 144.452 կամ 66.3%

Արմավիր՝ 2013 թ. – 127.845 կամ 56.9%, 2015 թ. – 127.701 կամ 55.6%

Գեղարքունիք՝ 2013 թ. – 128.796 կամ 69%, 2015 թ. – 98.993 կամ 52.7%

Լոռի՝ 2013 թ. – 143.059 կամ 60.1%, 2015 թ. – 110.054 կամ 46.2%

Կոտայք՝ 2013 թ. – 137.561 կամ 59.2%, 2015 թ. – 123.044 կամ 52.2%

Շիրակ՝ 2013 թ. – 132.793 կամ 57.9%, 2015 թ. – 95,171 կամ 41.3%

Սյունիք՝ 2013 թ. – 71.899 կամ 65.5%, 2015 թ. – 66,786 կամ 61%

Վայոց Ձոր՝ 2013 թ. – 29.597 կամ 62.7%, 2015 թ. – 27.327 կամ 58%

Տավուշ՝ 2013 թ. – 71.317 կամ 65.7%, 2015 թ. – 52.883 կամ 48.3%

Տվյալների համեմատությունից պարզ է դառնում, որ առանձին մարզերում 2013 թ. նախագահի ընտրությունների համեմատ 2015 թ. հանրաքվեի քվեարկության մասնակցության նվազման ցուցանիշը զգալիորեն տարբերվում է ողջ հանրապետությունում գրանցված միջին՝ գրեթե 10% ցուցանիշից: Այսպես, մասնակցության ցուցանիշի առավել մեծ թվով անկում է գրանցվել Տավուշում, որտեղ ցուցանիշների տարբերությունը 17.4% է, Շիրակում՝ 16.6% (Գյումրիում՝ 17.5%), Գեղարքունիքում՝ 16.3%, Լոռիում՝ 13.9% (Վանաձորում՝ 15.6%):

Փոխարենը Արմավիրի մարզում այդ տարբերությունը նվազագույնն է՝ 1.3%, ընդ որում, այդ մարզում 2013 և 2015 թթ. քվեարկություններին մասնակցածների թիվը գործնականում նույնն է՝ ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների:

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---