նախորդ անդրադարձում), քվեարկեց ընտրողների ընդամենը 50.51%-ը:
" />
Հանրաքվեի հետքերով. «Այո»-ն կորցրեց քվեները, «Ոչ»-ը մոբիլիզացվեցՍահմանադրական հանրաքվեին նախորդող վերջին խոշոր համապետական՝ 2013 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 60.18%-ը, իսկ 2012-ի խորհրդարանական ընտրություններին՝ 62.3%-ը: 2015-ի հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կտրուկ անկում ապրեց (առավել մանրամասն կարող եք կարդալ PAN-ի նախորդ անդրադարձում), քվեարկեց ընտրողների ընդամենը 50.51%-ը: 7 դեկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ուժերը հայտարարում են մասսայական կեղծիքների ու այլ խախտումների մասին և պահանջում չեղյալ հայտարարել հանրաքվեի արդյունքները: «Այո»-ի ուժերն, իրենց հերթին, չնայած հաղթել են, քվեների զգալի անկում ունեն անգամ պաշտոնական տվյալներով: Քանի որ հանրաքվեի քարոզարշավին մասնակցած հիմնական ուժերը ներկայացված չէին կամ բոյկոտել էին 2013-ի նախագահական ընտրությունները, համեմատում ենք «Այո»-ի ու «Ոչ»-ի արդյունքներն 2012-ի ընտրությունների արդյունքների հետ: Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն 2012-ին հավաքել էին ավելի քան 1.2 մլն ձայն՝ քվեարկությանը մասնակցածների 80%-ը: 2015-ին սահմանադրական փոփոխությանը կողմ հանդես եկող ուժերի աշխատանքն ապահովեց «Այո»-ին մոտ 30%-ով կամ մոտ 380 հազարով պակաս ձայներ, քան այդ ուժերը հավաքեցին 2012-ին (ընդամենը՝ 63.3%): Փոփոխությունների դեմ հանդես եկող խորհրդարանական ուժերի ինչպես նաև 2012-ի ընտրություններին չմասնակցած Հիմնադիր խորհրդարանն ու այլ ուժերի աշխատանքի արդյունքում «Ոչը» հավաքեց մոտ 50% ավել ձայն, քան փոփոխություններին դեմ հանդես եկող ՀԱԿ, «Ժառանգության» և ՕԵԿ գումարային արդյունքը 2012-ին: Մանրամասները՝ ստորև բերված գծապատկերներում (ընտրեք խորագիրն՝ արդյունքներն արտաբերելու համար):
Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |