ՌԴ-ն առանց թուրքական մթերքի, կամ ինչ կարող է առաջարկել ՀՀ-նՆոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Դեպքից հետո Ռուսաստանը Թուրքիայի դեմ մի շարք պատժամիջոցներ է սահմանել: Դրանց թվում է մի շարք մթերքների ներմուծման արգելքը: Այսպիսով, ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Այդ երկրից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: 11 դեկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ համատեղ խորհրդակցություն է անցկացրել մոտ 50 ագրովերամշակող ընկերությունների և ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր, այդ թվում, նաև Ռուսաստանում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Խորհրդակցության նպատակն էր քննարկել դեպի ռուսական շուկա հայկական գյուղմթերքի արտահանումների ավելացման hարցը` կապված թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի հետ, արտահանումների գործընթացում ընկերությունների հիմնական խնդիրները և համատեղ ուժերով կազմել արտահանումների խթանման միջոցառումների իրականացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Նախարարի խոսքով` սա մեծ հնարավորություն է, որը Հայաստանի տնտեսության համար նպաստավոր պայմաններ է ստեղծել, և այն պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել արտահանումների ծավալները հնարավորինս ավելացնելու համար: Նախարար Կարապետյանի խոսքով` արդեն իսկ հայտնի է այն գյուղմթերքների ցանկը, որը կարող է պահանջարկ ունենալ ռուսական շուկայում: Դրանք են` թարմ և վերամշակված պտուղ-բանջարեղենը, ձկնեղենը, չրերը, վերամշակված մսամթերքը և կաթնամթերքը: Նկատի ունենալով այդ ցանկը` PanARMENIAN.Net ը համեմատել է Թուրքիայից Ռուսաստան արտահանվող և պատժամիջոցների տակ գտնվող որոշ ապրանքների ծավալները և արժեքը` Հայաստանից ՌԴ արտահանվող նույն ապրանքների համապատասխան ցուցանիշների հետ: Այսպես, 2014-ին ՀՀ-ից ՌԴ արտահանվել է $1.600 արժեքով 1.2 տոննա միս և մսից ենթամթերք (600 հազար դրամի): 2013-ին միս և մսից ենթամթերք ՌԴ չի արտահանվել: Ընդ որում, Թուրքիայից ՌԴ 2013-ին արտահանվել է $2.76 մլն-ի թռչնի միս: 2014-ին 14 հազար 155 տոննա ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային կամ բոստանային մշակաբույսերի կեղևներ և կլեպներ են արտահանվել ՀՀ-ից Ռուսաստան՝ $16 մլն 952 հազարի (7 մլն 044 հազար դրամի): 2013-ին նույն ապրանքների մոտ 30 հազար տոննա է արտահանվել ՌԴ՝ մոտ $23.5 մլն-ի: Միաժամանակ, 2013-ին Թուրքիայից ՌԴ են արտահանվել մոտ $118 մլն-ի չոր և այլ մրգեր: 2013-ին Թուրքիայից ՌԴ է արտահանվել մոտ $1.2 մլրդ-ի բանջարեղեն: 2013-ին ՀՀ-ից ՌԴ է արտահանվել 11 հազար տոննա բանջարեղեն և այլ կերային արմատապտուղներ և ելապտուղներ՝ մոտ $7 մլն 800 հազարի: 2014-ին ՀՀ-ից ՌԴ արտահանվել է մոտ 7 հազար տոննա բանջարեղեն՝ մոտ $5 մլն 900 հազարի: 2013-ին Թուրքիան ՌԴ է արտահանել $28.9 մլն-ի թարմ ձուկ, և $3.9 մլն-ի սառեցված ձուկ, երբ Հայաստանը նույն թվականին ՌԴ է արտահանել $29.6 մլն-ի ձուկ և խեցգետնավորներ, մանրուքներ և այլ ծովային անողնաշարավորներ (մոտ 6 հազար տոննա): Կարելի է ասել, որ վերոնշյալ ապրանքների ցանկում ՀՀ-ն միայն ձկան մասով կարող է վիճարկել Թուրքիայից ՌԴ արտահանումը` ծավալների առումով: Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |