Սարդոստայն. Բուժիչ նյութ, որն արյունահոսությունը դադարեցնելու հատկություն ունիԻր քիմիական բաղադրությամբ այն սպիտակուց է, որն իր կազմով մոտ է միջատների մետաքսին Ժամանակակից բժշկությունն իր հետազոտություններում գնալով ավելի հաճախ է դիմում նախնիների գիտելիքներին: Օրինակ, հետազոտման համար հետաքրքիր նյութ է դարձել սարդոստայնը, որի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել վաղուց ի վեր: 12 դեկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Բժշկությանը վերաբերող հայկական ձեռագրերում հիշատակվում են սարդոստայնի ապաքինող և արյունահոսությունը դադարեցնող հատկությունները: Որպես արյունահոսության դադարեցման հզոր միջոց այն նաև օգտագործվել է ծննդաբերության ժամանակ: Սարդոստայնը կիրառվել է նաև այրվածքների դեպքում: Սարդոստայնը սարդոստանային գեղձերի արտադրությունն է, որը «քարանում է» թելերի տեսքով: Իր քիմիական բաղադրությամբ այն սպիտակուց է, որն իր կազմով մոտ է միջատների մետաքսին: Սարդոստայնի կազմում կան ալանին, գլիցին և սերին: Սարդոստայնի կտավի ստացման ընթացքում տեղի է ունենում սպիտակուցի փոփոխություն կառուցվածքային մակարդակով: Այն պինդ է դառնում դրսից և հեղուկ` ներսից: Սարդոստայնն արյունահոսությունը դադարեցնելու ունակություն ունի և արագացնում է վնասված մաշկի ապաքինումը: Սարդոստայնը կարող է օգտագործվել որպես նյութ կարեր դնելիս կամ իմպլանտների ամրացման համար, ինչպես նաև որպես կարկասային հիմք արհեստական օրգանների աճեցման համար: Օրինակ, եթե սարդոստայնի ցանցանման կարկասը հագեցնել ցողունային բջիջների լուծույթով, դրանք շատ արագ կկպչեն, իսկ դեպի բջիջները կձգվեն անոթներն ու նյարդերը: Ինքը սարդոստայնը ժամանակի հետ անհետ կներծծվի: Սարդոստայնի միջոցով կարելի է էականորեն բարելավել բժշկության մեջ կիրառվող բազում նյութերի հատկությունները: Օրինակ, սարդոստայնն ունի էլեկտրական լիցք, որն օգնում է սարդերին որսալ զոհին: Սարդոստայնի այս լիցքավորվածությունը կարելի է օգտագործել նաև բժշկական վիրակապերի բաղադրության մեջ: Սարդոստայնի լիցքը բացասական է, իսկ մարմնի վնասված հատվածինըը՝ դրական: Այդպիսով, սարդոստայնի հետ վերքի շփման արդյունքում էլեկտրաբալանս է ձևավորվում, ինչը դրական է ազդում ապաքինման գործընթացի վրա: Սարդոստայնով վիրակապերը վերքի հետ էլեկտրաստատիկ փոխազդեցության շնորհիվ ներքաշում են նրանից միկրոօրգանիզմներն ու պահում վիրակապի ներսում՝ թույլ չտալով բազմանալ: Սարդոստայնի կազմում 3 նյութ կա, որոնք նպաստում են նրա երկարակեցությանը՝ պիրոլիդին, կալիումի հիդրոֆոսֆատ և կալիումի նիտրատ: Պիրոլիդինը լավ է ջուր ներծծում, այդ նյութը կանխարգելում է սարդոստայնի թելերի չորացումը: Կալիումի հիդրոֆոսֆատը թթվային է դարձնում սարդոստայնը և կանխում է սնկային և մանրէաբանական աճը: Ցածր pH սպիտակուցի դենատուրացիայի պատճառ է դառնում՝ դարձնելով չլուծվող: Կալիումի նիտրատը զսպում է մանրէների ու սնկերի աճը: Սարդոստայնից պատրաստված վիրակապերն ապահովում են վերքի էքսուդատի արտահոսքը և հետ են մղում միկրոօրգանիզմներին վերքի մակերեսից, ճնշում են ախտածին միկրոֆլորան, հակաայտուցային և հակաբորբոքային ազդեցություն են թողնում: Գիտնականները ձեռնարկում են քիմիական ճանապարհով սարդոստյան սինթեզելու փորձեր: Սակայն, դա շատ բարդ խնդիր է, քանի որ սարդոստայնի սպիտակուցի կառուցվածքը չափազանց բարդ է: PanARMENIAN.Net / Tsets Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |