Ինչո՞վ են վտանգավոր ու ռիսկային դաջվածքները

Ինչո՞վ են վտանգավոր ու ռիսկային դաջվածքները

Դաջվածքների համար նախատեսված որոշ ներկեր կարող են վնասակար նյութեր պարունակել

Դաջվածքի արվեստը հազարամյակների պատմություն ունի: Հնում այն կոդավորված ուղերձ էր` թալիսմանից մինչև որոշակի սոցիալական խավին կամ ցեղին պատկանելության հատուկ նշան:

PanARMENIAN.Net - Այն չի կորցրել իր արդիականությունը նաև այսօր, երբ մարդկությունը դուրս է մղում անգիտակցականի նախատիպերը, ինչը որոշ դեպքերում իր արտահայտությունն է գտնում մարմնի դաջվածքներում: Սակայն, քաղաքակիրթ աշխարհում դաջվածքի իրական իմաստը գործնականում չի պահպանվել, նրա ժամանակակից մեկնաբանությունը հին արվեստի պարզեցված տարբերակն է, որի իմաստը հասկանալի է միայն այն կրողին, որոշ բացառություններով:

Այսպիսով, մերօրյա դաջվածքը միջին ինչ-որ բան է կոսմետիկ գործողության և բժշկական վիրահատության միջև` հատուկ ասեղի օգնությամբ մինչև 3 մմ խորությամբ մաշկի տակ է ներարկվում պիգմենտը, որն ընդմիշտ մնում է այնտեղ: Թարմ պատկերը բաց վերք է, որի ապաքինման համար կպահանջվի 2 շաբաթից մինչև մի քանի ամիս: Վերքը սխալ մշակելու դեպքում կարող է վարակ անցնել, նույնիսկ մինչև արյան վարակում: Ուստի անհրաժեշտ է պատշած ուշադրություն դարձնել այդ ռիսկերին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դաջվածքների համար նախատեսված որոշ ներկեր կարող են վնասակար նյութեր պարունակել, այդ թվում դենատուրատներ, սպիրտային բաղադրիչներ (մեթիլային սպիրտ կամ մեթանոլ), էթիլենգլիկոլ, ալդեհիդներ, սուրֆակտանտներ: Առավել հաճախ հենց գունաներկը որպես այդպիսին կարող է ուժեղ ալերգեն լինել:

Հայտնվելով մաշկի վրա, այն ալերգիայի պատճառ կարող է դառնալ, այդ թվում` արևի ճառագայթներից պաշտպանող քսուկներից, ցավազրկող միջոցներից, սինթետիկ գործվածքներից, դիմահարդարման որոշ միջոցներից, որոնք այդպիսի նյութեր են պարունակում: Ընդ որում այդ ալերգիան կարող է չանցնել ամբողջ կյանքում: Այդպիսով, գեղեցիկ պատկեր կրողի մոտ, հատկապես, եթե այն խոշոր է, կարող է զարգանալ մաշկային հիվանդություն, ընդ որում` խրոնիկ:

Որոշ տատուների համար օգտագործվում է մետաղների միկրոմասնիկներ պարունակող ներկանյութ: Այդպիսի պատկեր պարունակող մաշկի հատվածը կարող է ցավոտ լինել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի դեպքում, իսկ որոշ դեպքերում կարող է նաև այրվածք առաջանալ: Դա կապված է հզոր մագնիսային ուժերի ազդեցության հետ դաջվածքի մետաղային հատվածների վրա: Քոր և այրոցի զգացողություն կարող է առաջանալ նաև արևի ճառագայթների ազդեցության տակ:

Պետք է իմանալ, որ բավականին վտանգավոր են ոչ միայն դաջվածքները, այլ նույնիսկ, կարծես թե, այնպիսի անվնաս պատկերները, որոնք արվում են հինայի օգնությամբ: Հինայի օգնությամբ կատարված դաջվածքները պարունակում են նյութեր, որոնք չեն ստացել ԱՄՆ առողջապահական կառույցների հավանությունը: Հինան, և հավելվող այլ բաղադրիչները, որոնք ավելացվում են դաջվածքին ինդիգո կամ սև գույն հաղորդելու համար, թույլատրված են միայն մազեր ներկելու համար և կարող են լուրջ խնդիրներ առաջացնել մաշկի վրա:

Ալերգիկ ռեակցիայից բացի, որը կարող են առաջացնել քիմիական բաղադրիչները, կա նաև վարակիչ հիվանդություն ստանալու վտանգ դաջվածքի կատարման պահին:

Մաշկի վնասման և վատ ախտահանված գործիքներ օգտագործելու դեպքում օրգանիզմ կարող են ներթափանցել ախտածին միկրոօրգանիզմներ` հեպատիտ B-ի և C-ի, ՄԻԱՎ-ի վիրուսներ, մանրէաբանական և սնկային հիվանդությունների հարուցիչներ:

Եվ նույնիսկ եթե դուք իր գործի վարպետի մոտ եք գնացել, որը միայն նոր ասեղներ է օգտագործում, դուք կարող եք վարակվել թանաքի միջոցով: Այնպես որ հարկավոր է ուշադիր լինել` յուրաքանչյուր հաճախորդ պետք է ունենա թանաքով իր անհատական սրվակը: Եթե այն արդեն օգտագործվել է, ապա դա կարող է վարակի աղբյուր հանդիսանալ:

Ըստ ամերիկացի գիտնականների հետազոտությունների, դաջվածքը մաշկի վրա բազմակի անգամ ավելացնում է վիրուսային հեպատիտով հիվանդանալու հավանականությունը, ինչը, հաճախ, հանգեցնում է լյարդի ցիրոզի կամ քաղցկեղի զարգացման: Ինչպես նշում է դոկտոր Պաուլ Ֆիշերը, դաջվածք ունեցողների 22 տոկոսի մոտ հայտնաբերվել է հեպատիտ C` համեմատության համար, դաջվածք չունեցողների մոտ ախտահարումն այդ վիրուսով կազմում է 3,5 տոկոս:

Հաճախ, տատու սրահ այլցելելուց հետո առաջանում են մաշկի թարախային հիվանդություններ` իմպետիգո, ֆուրունկուլյոզ, քանի որ մաշկի մակերեսային և խորը շերտեր են ներթափանցում ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր և այլ ախտածին միկրոօրգանիզմներ:

Ի դեպ, դաջվածք արած մարդկանց 1 տարի արգելվում է դոնոր լինել: Սա մտածելու առիթ է տալիս` նշանակում է, այդ վիրուսներով վարակվելու վտանգը բավականին մեծ է:

Ցանկացած բնույթի դաջվածքի անվտանգությունը, լինի այն մշտական թե ժամանակավոր, երբեք չի կարող 100-տոկոսանոց լինել մարդու առողջության համար: Ուստի, եթե այնուամենայնիվ որոշել եք դաջվածք անել, ընտրեք որակավորում ունեցող լավ մասնագետի և հստակ կատարեք նրա բոլոր խորհուրդները դաջվածքը խնամելու վերաբերյալ:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---