Փաստեր մարմնի մասին. Ատոմներից մինչև Անդրոմեդային համաստեղություն

Փաստեր մարմնի մասին. Ատոմներից մինչև Անդրոմեդային համաստեղություն



Ներկայացնում ենք որոշ հետաքրքիր փաստեր, որոնք կստիպեն նորովի ընկալել ինքներդ ձեզ և գուցե բարձրացնեն ձեր ինքնագնահատականը:

PanARMENIAN.Net - Սկզբի համար`դուք կազմված եք մոտավորապես 7,000,000,000,000,000,000,000,000,000 (7 օկտիլիոն) ատոմից: Այդ 7 օկտիլիոն ատոմից յուրաքանչյուրի տարիքը միլիարդների է հասնում:

Ատոմները, որոնցից բաղկացած է մեր մարմինը, հիմնականում դատարկ են: Միջուկը, որը կազմում է ատոմի զանգվածի մեծ մասը, այնքան փոքր է ամբողջ կառուցվածքից, որ այն կարելի է համեմատել ճանճի եհտ եկեղեցու տարածքում: Ատոմները, որոնցից բաղկացած է մատերիան, երբեք չեն դիպչում իրար: Որքան մոտենում են, այնքան մեծանում է նրանց բաղադրիչների էլեկտրական լիցքերի միջև վանող ուժը: Դա նույնն է, ինչ փորձել նույն կողմով երկու հզոր մագնիս միացնել: Այդ երևույթը տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ օբյեկտները դիպչում են միմյանց: Երբ նստած եք աթոռին, չեք դիպչում դրան: Դուք մի փոքր բարձր եք նրա մակերեսից` ատոմների վանող ուժի ազդեցությամբ:

- Այն ամենը, ինչ մենք զգում ենք, բաղկացած է մոլեկուլներից: Բնության ամենամեծ մոլեկուլը մեր մարմնի մեջ է գտնվում: Դա առաջին քրոմոսոմն է: Ներկայումս հայտնի ամենամեծ մոլեկուլը մարդու առաջին քրոմոսոմի ԴՆԹ-ն է: Այն պարունակում է մոտ 10.000.000.000 ատոմ, ընդ որում, պետք է հաշվի առնել, որ մարդու գենոմն ամենամեծը չէ: Դա թույլ է տալիս նրան գեների մեծ քանակություն պահել:

- Յուրաքանչյուր մարդ մոտ կես ժամ գոյատևել է որպես միաբջիջ օրգանիզմ: Ձեր կյանքը սկսվել է ձվից:

- Օրգանիզմի ամենամեծ բջիջը մարդու ձվաբջիջն է, որի տրամագիծը հասնում է 0,2-0,5 մմ: Այն կարելի է տեսնել անզեն աչքով: Ամենափոքրը` սերմնաբջիջն է:

- Ձվաբջիջը, որից դուք զարգացել եք, ձևավորվել է ձեր մոր օրգանիզմում, երբ նա դեռ սաղմ է եղել: Ձվաբջջի և ձեր ԴՆԹ-ի կեսի, որ ստանում եք ձեր մորից, կազմավորումը կարելի է համարել ձեր գոյության առաջին պահը: Ընդ որում, դա տեղի է ունեցել դեռ մինչև ձեր մոր ծնվելը:

- Ի տարբերություն այլ բջիջների, որոնք պարունակում են մարդու ԴՆԹ-ի ամբողջական հավաքածուն, սեռական բջիջները` ձվաբջիջին ու սերմնաբջիջը պարունակում են նոր օրգանիզմի ստեղծման համար անհրաժեշտ ԴՆԹ-ի միայն կեսը:

- Մարդու մարմնի վրա գրեթե նույնքան մազ կա, որքան շիմպանզեի, սակայն մազերն այնքան բարակ են, որ գրեթե տեսանելի չեն:

- Կանայք ծնվում են ավելի լավ ռեցեպտորներով, քան տղամարդիկ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի ունակ են ճիշտ որոշելու հոտն ու համը:

- Ձեր աչքերը ծնվելու պահից մինչև մահ նույն չափի են մնում, իսկ քիթն ու ականջներն անընդհատ աճում են:

- Մարդու օրգանիզմի ամենաուժեղ մկանը լեզուն է:

- Ծնոտը օրգանիզմի ամենաամուր ոսկորներից մեկն է:

- Մեկ քայլ անելու համար մարդը գործի է դնում 200 մկան:

- Փռշտալիս բոլոր պրոցեսներն օրգանիզմում կանգ են առնում:

- 24 ժամում մարդու մարմինը կարող է այնքան ջերմություն արտադրել, որը կբավարարեր 30 լ սառը ջուր եռացնելու համար:

- Մարդը կայնքի 20 տարին քնած է անցկացնում:

- Եթե գնահատելու լինենք ըստ բջիջների քանակի, մեր մեջ ավելի շատ մանրէների կյանք կա, քան մենք ենք: Մարդու մարմինը բաղկացած է մոտավորապես 10 տրիլիոն բջիջից, սակայն մանրէների բջիջները մարմնի մեջ 10 անգամ ավելի շատ են: Մեր մեջ ապրող մանրէների մեծ մասը չի վնասում մեզ, որոշ մասը նույնիսկ օգտակար է:

- Փորձագետները որոշել են, որ մարդու աչքը կարողանում է մինչև 10 մլն գույն տարբերակել:

- Եթե մարդու աչքը տեսախցիկ լիներ, կունենար 576 մեգապիկսել: 300 էջ կարդալիս աչքերն «անցնում են» 1 կմ տարածություն:

- Եթե պարզ գիշերային երկնքում կարողանաք տեսնել Անդրոմեդայի համաստեղությունը, որն ամենամոտն է Ծիր կաթին գալակտիկային, նշանակում է` այնքան հեռուն եք տեսնում, որքան հնարավոր է առանց տեխնոլոգիաների կիրառման: Տարածությունը մինչև համաստեղություն 2,5 մլն լուսային տարի է: Ֆոտոնները, որոնք դուք կտեսնեք, սկսել են իրենց ուղևորությունը 2,5 մլն տարի առաջ: Այդպիսով դուք ուղևորվում եք դեպի անցյալ:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---