Պլացեբո-նոցեբոյի էֆեկտը. Երբ «դեղը» և բուժում է, և վնասում

Պլացեբո-նոցեբոյի էֆեկտը. Երբ «դեղը» և բուժում է, և վնասում



Պլացեբոյի էֆեկտը մարդու հոգեկան և ֆիզիոլոգիական խորհրդավոր երևույթներից մեկն է: Պլացեբոյի երևույթը պայմանավորված է մարդու հավատով բժշկական գործողությունների արդյունավետությանը` այդ թվում «դատարակ» դեղահաբերի ընդունման դեպքում:

PanARMENIAN.Net - Սակայն այդ էֆեկտն ունի իր հակապատկերը` նոցեբոն: Նոցեբոն շատ ավելի քիչ ուսումնասիրված երևույթ է, քան պլացեբոն: Նոցեբո բառեզրը շատ ավելի քիչ ուսումնասիրված երևույթ է, քան պլացեբոն: Նոցեբո տերմինն առաջացել է լատիներեն noceo` վնասել, բառից: Այսպես է կոչվում ոմն մի բան, որը չունի իրական հենք, բայց որևէ բացասական ազդեցություն է ունենում մարդու վրա, նույնիսկ կարող է մահվան պատճառ դառնալ: Եթե պլացեբոյի դեպքում մարդու մոտ գործի է դրվում հույսի մեխանիզմը, լավատեսական տրամադրվածությունը, ապա նոցեբոյի պարագայում գործում է վախի գործոնը:

Նոցեբոյի ազդեցության բազում օրինակներ կան: Կան դեպքեր, երբ հիվանդի մոտ մահացու հիվանդության սխալ ախտորոշում է արվում: Ցավոք, սխալը հայտնաբերվում է միայն դիահերձումից հետո: Նոցեբոյի ուսումնասիրությունը բարդությունների հետ է կապված, քանի որ կան էթիկական բնույթի պահանջներ, որոնք արգելում են միջամտությունը, որը կարող է վնասել: Սակայն գիտնականներն այնուամենայնիվ ուսումնասիրում են այդ երևույթը: Այդպես կամավորների հետազոտություններից մեկի ժամանակ ուսումնասիրվել է կապը բջջային հեռախոսի օգտագործման և գլխացավի միջև: Հետազոտվողներից ոմանք գլխացավից էին բողոքում նույնիսկ այն ժամանակ, երբ հեռախոսի փոխարեն (առանց իրենց իմացության) նրանց տրամարդվում էր հեռախոսի իմիտացիա:

Դեղորայքը նույնպես կարող է նոցեբոյի դեր կատարել: Հիվանդները երբեմն հայտնում են անսպասելի և այդ դեղորայքին ոչ բնորոշ կողմնակի ազդեցության մասին, որոնք չեն կարող առաջանալ դեղամիջոցի ազդեցության մեխանիզմի պատճառով: Կարելի է մի քանի գործոն առանձնացնել, կապված կողմնակի ազդեցության դեպքերի աճի հետ: Դրանց թվին են դասվում` հիվանդի կողմից կողմնակի ազդեցության ակնկալիքները դեռ բուժման սկզբում, այդ պրեպարատներով բուժման նախորդ փորձը և, հատկապես, հիվանդի անձի առանձնահատկությունները:

Չնայած նոցեբոյի գործողության ֆիզիոլոգիական հիմքի մասին գիտելիքների պակասին, այնուամենայնիվ որոշ տվյալներ կան: Հայտնաբերվել է, որ ցավի սաստկացում ակնկալող հիվանդների մոտ ուժեղանում է տագնապի զգացողությունը: Դա հանգեցնում է խոլեցիստոկինինի ակտիվացմանը և ուժգնացնում է ցավը: Այդպիսի արձագանքը տագնապի ու ցավի արատավոր մի շրջանակ է առաջացնում, ինչը կարող է բացատրվել նոցեբոյի էֆեկտով: Դոֆամիներգիկ և օպիոդային համակարգերը նույնպես դերակատարություն ունեն պլացեբոյի կամ նոցեբոյի զարգացման մեջ:

Նոցեբոյի էֆեկտը կարևոր նշանակություն ունի կլինիկական պրակտիկայի համար: Պետք է որոշել, թե հիվանդներից ով է ենթակա նոցեբոյի էֆեկտի զարգացման ռիսկին: Նման հիվանդների հետ շփման ժամանակ հարկավոր է շատ մանրակրկիտ ընտրել բառերն ու տերմինները, չվատթարացնելու համար նրանց վիճակը: Իսկ ոչ սպեցիֆիկ կողմնակի ազդեցության զարգացման դեպքում, պետք է նկատի ունենալ նոցեբոյի հնարավոր էֆեկտն ու հաշվի առնել դա հետագա բուժման մեջ:

Պլացեբոն և նոցեբոն նույն մեդալի երկու կողմն են: Թե դրանցից որը կոնկրետ կդրսևորվի տվյալ դեպքում, կախված է հիվանդի ակնկալիքներից, այսինքն նրանից, թե նա ինքն իր համար ինչ կանխատեսում կանի: Իսկ այդ կանխատեսման բնույթը մեծապես կախված է բժշկի գրագիտությունից:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---