«Խնձորային» ընկերության նորույթները

«Խնձորային» ընկերության նորույթները

Apple-ը ներկայացրել է իր առանցքային ծրագրային լուծումները

Apple WWDC մշակողների հերթական կոնֆերանսն այս տարի ավանդաբար վերածվել է գունագեղ շոուի: Ընկերությունը ներկայացրել է ծրագրային լուծումների հետագա զարգացման իր տեսլականը, ինչը պետք է թույլ տա հսկային շարունակել հաջող մրցակցությունը շուկայում գերակա դիրքի համար: Եվ, անշուշտ, ամենասպասվածը բջջային օպերացիոն համակարգերի հերթական սերնդի ներկայացումն էր:

PanARMENIAN.Net - «Խնձորային» ընկերությունն օգտվում է իր կարգավիճակից և լուծում է խնդիրները`սովորելով սխալների վրա: PanARMENIAN.Net ը ներկայացնում է WWDC-2016 կոնֆերանսի գլխավոր նորույթները:

watchOS 3

Apple Watch «խելացի ժամացույցի» համար նախատեսված նոր օպերացիոն համակարգը խոստանում է 7 անգամ ավելի արագ լինել, քան նախորդ սերնդի հարթակները: Բացի այդ, ընտրված հավելվածները պահվում են հիշողության մեջ և միանգամից գործարկվում են, տվյալները թարմացվում են ֆոնային ռեժիմով:

Զգալիորեն փոխվել է հարթակի ինտերֆեյսը` դառնալով առավել պրակտիկ և համար: Ի վերջո` հայտնվել է ստեղնաշար հիշեցնող մի բան`օգտատերերն այժմ կկարողանան տեքստ ներմուծել: Նոր գործառույթներ են ավելացել` SOS (կողային ստեղնի սեղմումն ու պահումը թույլ է տալիս 911 զանգահարել), Control Center (ակտիվացվում է հպումով վերևից և թույլ է տալիս արագ հասնել հիմնական գործառույթներին), Breathe (շնչառությանը հետևող հավելված) և այլն: Ընդլայնվել են հնարավորությունները կողմնակի մշակողների համար: Անվճար թարմացումը հասանելի կլինի 2014-ի աշնանը:

Apple TV и tvOS

Հեռուստատեսային հարթակը որոշակի փոփոխություններ է կրել: Հայտնվել է iPhone համար հեռակարվարման վահանակի նոր հավելված, որն ունի սենսորային կառավարման, տեքստի ներմուծման, Siri ձայնային հրահանգների, խաղերում կառավարման գործառույթներ:

Siri ձայնային օգնականն ավելի խելացի է դարձել` այժմ կարելի է ֆիլմեր որոնել ձայնային հարցումով` օրինակ, «70-ականների քրեական մարտաֆիլմ»: Պետք է նշել նաև Live Tune նոր տեխնոլոգիան, որն ապահովում է մի շարք կաբելային ալիքների հասանելիությունը միասնական մուտքով:

macOS Sierra

Օպերացիոն համակարգի նոր տարբերակը մի քանի հետաքրքիր նորամուծություններ է ստացել: Օրինակ, Mac համակարգիչն այժմ կարելի է բացել «խելացի ժամացույցի» օգնությամբ առանց ծածկագիր մուտքագրելու: Continuity փոխանակման ունիվերսալ բուֆերը թույլ է տալիս աշխատել ստացիոնար և բջջային հարթակների միջև: Փաստաթղթերի պահպանման համար Apple-ն առաջարկում է տեղափոխել դրանց պահուստային տարբերակները iCloud Drive ամպային շտեմարան:

Եվ ամենակարևորը` հարթակում վերջապես հայտնվել է Siri անհատական օգնականը: Հենց Siri պատուհանից կարելի է որոնում իրականացնել ըստ պատկերների, երաժշտության, հաղորդագրություններ ուղարկել, վճարման բրաուզեր բացել: macOS Sierra-ի բետա-տարբերակը հասանելի կլինի հուլիսին, անվճար թարմացումները` 2016-ի աշնանը:

iOS 10

Կոնֆերանսի գլխավոր իրադարձությունն, անշուշտ, Apple բջջային հարթակների նոր սերունդն էր: 10-րդ հոբելյանական վարկածը խոստանում է 10 նորամուծություն` արգելափակման նորացված էկրան`ավելի շատ ծանուցումներով և 3D Touch սեղմումների ընդլայնված կիրառմամբ, խցիկի էկրանի զգալի նորացում, կողմնակի մշակողների համար հասանելի Siri ձայնային օգնական, դեմքերի և տեսարանների տարբերակում Photos հավելվածում անմիջապես սարքի վրա` առանց ամպային ծառայությունների կիրառման, ավելի «խելացի» և պարզ քարտեզներ, փոփոխությունները վերաբերում են նաև Apple Music և Apple News հավելվածներին:

iMessage-ում ավելացել են ներդրված հղումների մանրապատկերները, այդ թվում YouTube-ի տեսահոլովակների, իսկ Apple Music-ն ինտեգրված է Messages-ի հետ` կարելի է երաժշտական կոմպոզիցիաներ ներմուծել չաթում և այնտեղ էլ վերարտադրել: Նոր օպերացիոն համակարգը հասանելի է մշակողներին արդեն այսօր: Հրապարակային բետա-տարբերակը կհայտնվի հուլիսին, իսկ աշնանն օգտատերերը կստանան անվճար ընդհանուր թարմացումը:

Swift Playgrounds

WWDC-2016-ի գլխավոր առանձնահատկությունը դրա բաց լինելն է օգտատերերի ու մշակողների համար: Ընկերությունը ներկայացրել է նաև Swift Playgrounds անվճար հավելվածը iPad-ի համար: Այն թույլ կտա յուրաքանչյուրին ծրագրավորում սովորել Swift լեզվի օգնությամբ: Խաղերի ձևով ներկայացված են դասեր, առաջադրանքներ և թեստեր: Մշակողները հայտարարում են, որ հավելվածը կօգնի ծրագրավորողների նոր սերունդ մեծացնել:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---