Արյան թանձրությունը հղիության ժամանակ

Արյան թանձրությունը հղիության ժամանակ

Ինչպես ախտորոշել և պայքարել հետևանքների դեմ

Արյունը հեղուկ է, որը որոշակի կոնսիստենցիա ունի անոթներով հեշտությամբ անցնելու համար: Մածուցիկությունն արյան կարևորագույն պարամետրերից մեկն է:

PanARMENIAN.Net - Եթե արյունը հաստանում է, առաջանում է տրոմբերի, անոթների խցանման, սրտի և գլխուղեղի կաթվածների տեսքով ծանր հետևանքների հավանականություն: Արյունը մածուցիկ է համարվում, երբ բարձր է հեմատոկրիտը (հեմատոկրիտային թիվը), այսինքն երբ պլազմայի ծավալը նվազում է արյան բջիջների ծավալի համեմատ:

Թանձր արյուն ախտորոշումը բավականին հաճախ է արվում հղիության ժամանակ: Համարվում է, որ հիմնականում դա վտանգ չի ներկայացնում, և արյունը կվերադառնա նորմային ծննդաբերությունից հետո: Բարձր մածուցիկությունը հղիության ժամանակ օրգանիզմի կոմպենսատոր արձագանքն է արյունահոսությունների կանխմանը ծննդաբերության ժամանակ:

Սակայն թանձրության նման փոփոխությունները միշտ չէ, որ անվնաս են: Չեն բացառվում պաթոլոգիկ վիճակներ, դա նշանակում է, որ ռիսկ կա կնոջ և ապագա երեխայի առողջության համար: Որոշելու համար մածուցիկության պատճառը, հղիներին արյան մակարդելիության հետազոտում (կոագուլոգրամա) են նշանակում: Այս համալիր հետազոտությունն առավել ինֆորմատիվ է: Այն օգնում է պարզել, կան արդյոք խախտումներ արյան մակարդելիության համակարգում և արդյոք շտկման կարիք կա:

Թանձրությունը կախված է մի շարք գործոններից: Ամենատարածված պատճառներն են.

- հեմոգլոբինի, թրոմբոցիտների, էրիթրոցիտների մակարդակի բարձրացումը

- արյան բարձր մակարդելիությունը

- ֆերմենտների պակասը

- օրգանիզմի թթվայնացումը

- փայծաղի գերֆունկցիան

- ճառագայթումը

- ջրազրկումը ջրի անբավարար օգտագործման կամ հաստ աղիքի կողմից ջրի վատ յուրացման պատճառով

- վիտամինների և հանքանյութերի պակասը, որոնք մասնակցում են հորմոնների և ֆերմենտների գոյացմանը

- շաքարի և ածխաջրերի գերսպառումը

- ժառանգական գործոնը:

Սովորաբար գերակայում է մեկ պատճառ, որը կարող է ժամանակավոր լինել: Օրինակ, հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում մի շարք ձևափոխումներ են տեղի ունենում և ծանրաբեռնվածությունը կրկնակի անգամ ավելանում է: Եթե ապագա մոր արյունը շատ թանձր է, այն չի կարողանա սահուն ու անարգել անցնել անոթներով և ամբողջությամբ կատարել իր ֆունկցիան, ուստի կարող են տուժել բոլոր ներքին օրգաններն ու հյուսվածքները: Որոշ դեպքերում նման խախտումը բացասաբար է անդրադառնում ապագա մոր ընդհանուր ինքնազգացողության վրա և ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշերը.

- ընդհանուր թուլություն

- գլխացավ, ցրվածություն, հիշողության և ուշադրության կենտրոնացման վատթարացում

- արյան ճնշման բարձրացում

- բերանի չորություն

- վերջույթների սառնություն և թմրածություն

- ծանրության զգացողություն ոտքերում և երակների վարիկոզ լայնացում

- դեպրեսիա և տրամադրության անկում:

Որոշ դեպքերում, պատշաճ բուժման և բուժաշխատողների կողմից հսկողության բացակայության դեպքում, թանձր արյան հետևանքները հղիության ժամանակ կարող են ողբալի լինել: Այդպես, կնոջ սիրտը սկսում է մի քանի անգամ ավելի ինտենսիվ աշխատել, ուստի աճում է տրոմբերի և այնպիսի լուրջ հիվանդությունների առաջացման ռիկսը, ինչպիսիք են սրտի կաթվածն ու ինսուլտը:

Բացի այդ, նման խախտման դեպքում սննդարար նյութերը, մասնավորապես, թթվածինը, ավելի քիչ քանակով են հասնում պտղին: Իսկ նրա կենսագործունեության արտազատումները, հակառակը, անհրաժեշտից ավելի երկար են մնում ընկերքում, քանի որ հղի կնոջ թանձր արյունը չի կարողանում արտազատել դրանք: Այս ամենը կարող է հանգեցնել երեխայի ներարգանդային զարգացման դանդաղեցման, հիպոքսիայի և վաղաժամ ծննդաբերության: Ի՞նչ անել, եթե հղիության ժամանակ արյունը չափազանց թանձր է:

Առաջին հերթին, թանձր արյունը ջրիկացնելու համար հղիության ժամանակ պետք է պահպանել հատուկ սննդակարգ, ինչպես նաև ապահովել բավարար ֆիզիկական ակտիվություն և կանոնավոր զբոսանքներ մաքուր օդին: Հարկավոր է.

-Ամեն օր առնվազն 2 լ մաքուր չգազավորված ջուր խմել

- նվազագույնի հասցնել կարտոֆիլի, հնդկաձավարի, բանանի, քաղցրավենիքի, պահածոների, մարինադների և ապխտած մթերքի օգտագործումը, ինչպես նաև բացառել չափազանց ճարպոտ կերակրատեսակները

-ընդգրկել սննդի մեջ թարմ միրգ ու բանջարեղեն, հատապտուղներ, ինչպես նաև ընկույզ, մեղր, արևածաղկի սերմեր, մածուն, արևածաղկի յուղ, կոճապղպեղ ու սխտոր:

Երբեմն թանձր արյունը ջրիկացնելու համար հղիներին նշանակվում է նաև դեղորայքային բուժում:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---