Կառավարության միջին տարիքը նվազեց 4.4 տարով

Կառավարության միջին տարիքը նվազեց 4.4 տարով

Նախարարների գումարային տարիքը նվազել է 131-ով

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ավտոմատ հրաժարական ներկայացրեց նաև 13-րդ գումարման Կառավարությունը: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կազմավորեց նորը՝ խոստանալով նոր և հիմնականում նախորդներից ավելի երիտասարդ կադրերի հետ համատեղ թարմություն բերել, իրականացնել արմատական փոփոխություններ:

PanARMENIAN.Net - Կառավարության նախորդ կազմում ամենաերիտասարդը արդարադատության նախարարն էր՝ Արփինե Հովհաննիսյանը՝ 33 տարեկան: Ամենաավագը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր՝ 68 տարեկան: Նախարարների միջին տարիքը՝ 52.6: Հատկանշական է, որ բոլոր նախարարների գումարային տարիքը 1000 էր:

Նոր կառավարության կազմում նախարարների թիվը 1-ով պակասել է. քաղաքաշինության նախարարությունը վերացել է՝ դառնալով կառավարությանը կից կոմիտե: Ամենաերիտասարդ նախարարի «տիտղոսը» շարունակում է կրել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրան հաջորդում է սպրոտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ 35 տարեկան: Նախարարներից ավագն էլ Հրանուշ Հակոբյանն է՝ 62 տարեկան: Նախորդ կառավարությունում ամենաավագը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր՝ 68 տարեկան:

Նոր կառավարության նախարարների գումարային տարիքն էլ կազմում է 869: Միջին թվաբանական տարիքը նվազել է 4.4-ով՝ 52.6-ից դառնալով 48.2:

Ստորև՝ ով պահպանեց նախարարական պորտֆելը և ով ում փոխարինեց պաշտոնում:

Առողջապահության նախարարի պաշտոնում Լևոն Ալթունյանը (58 տ.) հաջորդեց Արմեն Մուրադյանին (44 տ.): Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին (51 տ. ) փոխարինեց էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը (44 տ.): Վերջինիս փոխարեն էկոնմոմիկայի նախարարությունը կգլխավորի Սուրեն Կարայանը(43 տ.): Նախորդ կառավարության ամենատարեց անդամին՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին (68 տ.) կփոխարինի Իգնատի Առաքելյանը (44 տ. ): Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը (48 տ.)՝ փոխարինելով Լևոն Յոլյանին (57 տ.): Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն (56 տ. ) էլ իր տեղը զիջել է Արմեն Ամիրյանին (49 տ.):Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն էլ է ավելի «երիտասարդացել». 44-ամյա Գաբրիել Ղազարյանին կհաջորդի Հրաչյա Ռոստոմյանը (35 տ.): Ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը (41 տ.)՝ փոխարինելով Գագիկ Խաչատրյանին (61 տ.): Տրանսպորտի և կապի նախարարը նույնպես փոխվել է. Գագիկ Բեգլարյանին (52 տ.) կփոխարինի Վահան Մարտիրոսյանը (54 տ.): Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին (54) պաշտոնում հաջորդեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը (41):

Իրենց պաշտոնները պահպանեցին տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը (58), միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը (48 տարեկան), աշխատանքի և սոցիալական հարցերի Արտեմ Ասատրյանը (44 տ.), արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը (33 տ.), արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը (56 տ.), արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը (60), կրթության և գիտության նախար Լևոն Մկրտչյանը (51 տ.) և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (62):

Իսկ Նարեկ Սարգսյանը պատմության մեջ կմնա որպես քաղաքաշինության վերջին նախարար. նախարարությունը լուծարվեց և դարձավ կառավարությանը կից կոմիտե:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---