Հաշվելով փողերը

Հաշվելով փողերը

PAN-ի 2016-ի ամենակարևոր տնտեսական հոդվածները

Գարեջրագործների ձախողումներից մինչև ծխախոտագործների հաջողություններ, նոր հարկային օրենսգրքի խնդիրներից մինչև ՏՏ-ոլորտի ու սուպերմարկետների հարկերի համեմատություն: Ներկայացնում ենք 2016 թվականի ընթացքում PAN-ի հրապարակած ամենակարևոր տնտեսական հոդվածները:

PanARMENIAN.Net - Նավթի գնանկման պայմաններում թանկ բենզինի թեման հայ սպառողների մշտական դժգոհության պատճառ է դարձել: Հատկապես հաճախ են բենզինի գները համեմատվում հարևան Վրաստանի հետ, որտեղ այն գրեթե մեկ քառորդով էժան է, քան Հայաստանում:

PAN-ը որոշել է պարզել, թե ինչով է պայմանավորված բենզինի գինն այս կամ այն երկրում և որքան է բիզնեսի ու պետության մասնաբաժինը:

ՊԵԿ-ն ամեն տարի հրապարակում է 1000 խոշոր հարկատուների ցանկը` դասավորելով դրանց հերթականությունն ըստ մուծած հարկերի ծավալի: Ցանկը, սակայն, մի առանձնահատկություն ունի. ընկերությունների մուծումների զգալի մաս են անուղղակի հարկերը` ԱԱՀ-ն ու ակցիզը, մաքսատուրքը, տարատեսակ այլ տուրքեր:

Դրանք, վերջին հաշվով, իրականում վճարում է գնորդը, քանի որ դրանք ներառվում են ապրանքի վերջնական գնի մեջ: PAN-ը պարզել է՝ որքան ուղղակի հարկեր են մուծում ՏՏ-ոլորտի ու մանրածախ առևտրի խոշոր ընկերությունները:

Վերջին տարիներին բնակարանների գները Երևանում ոչ միայն չեն էժանանում, այլև աճում են` ցածր պահանջարկի ֆոնին:

PAN-ը ուսումնասիրել է անշարժ գույքի շուկայի գներն ու պարզել, որ Կենտրոնում և Արաբկիրում որոշ բնակարանների գնով կարելի է անշարժ գույք գնել եվրոպական որոշ երկրներում:

Հայկական ծխախոտագործների լրջագույն հաջողությունները դարձրեցին Իրաքը ՀՀ-ից արտահանման կարևորագույն ուղղություններից մեկը:

PAN-ը պատմում է, ինչպես հայազգի գործարարները 5 տարում «գրավեցին» Իրաքյան Քրդստանի շուկան:

ԵՏՄ մտնելուց հետո հայ գարեջրագործները կորցնում են թե ներքին շուկան, որը գրավում են ՌԴ ու Ուկրաինայի արտադրողները, թե արտաքինը:

PAN-ը պատմում է գարեջրագործների անհաջողությունների պատճառների մասին:

Հայաստանում տնտեսական դժվարությունների ֆոնին ընկնում է մանրածախ առևտրի շրջանառությունը, սակայն բջջայինների ու այլ տեխնիկայի վաճառքի ծավալներն աճում են:

PAN-ն ուսումնասիրել է՝ ինչպես են Հայաստանում տնտեսում սննդի վրա՝ փոխարենը հեռախոսներ գնելու համար:

Կառավարության փոփոխության ու հայտարարված ծախսերի կրճատման մասին հայտարարությունների ֆոնին կրկին հաճախ սկսեցին խոսել պետական ապարատի, այս կամ այն ծառայության ուռճացված լինելու մասին:

Այս համատեքստում PAN-ը որոշել է համեմատել, թե որքան հարկային ու մաքսային տեսուչ կա Հայաստանում և Վրաստանում և որքան աշխատանք են նրանք կատարում:

Հարկային նոր օրենսգիրքը քննադատում են բիզնեսի, հասարակության, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներ:

Դրա հիմնական թիրախներից մեկը եկամտահարկի նոր դրույքաչափերն են: PAN-ը համեմատել է՝ որքան հարկ են մուծելու ՀՀ քաղաքացիները, և որքան են մուծում եվրոպական ու հետխորհրդային մի շարք երկրներում:

Երկար քննարկումներից հետո արևային էներգետիկայի վերաբերյալ ՀՀ-ում վերջապես մի շարք կարևոր որոշումներ ու օրենքներ ընդունվեցին, որոնք թույլ կտան սովորական քաղաքացուն վաճառել իր արտադրած էներգիան: PAN-ը պատմում է՝ ինչ կտա նոր օրենքը սպառողին:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---