Պուլիցերյան լուսանկարներԵրկամյա Պատրիցիան Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում: 8 ապրիլի 2017 PanARMENIAN.Net - Ռոն Օլշվանգերը (Ron Olshwanger) պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէր, նա կահույք էր վաճառում, սակայն 1989-ին նրա լուսանկարն արժանացավ Պուլիցերյան մրցանակի որպես թեժ կետում արված լրատվական լուսանկար: Օլշվանգերի լուսանկարում հրշեջ Ադան Լոնգն է պատկերված Սենտ Լուիսից, որն արհեստական շնչառություն է տալիս այրվող տնից դուրս բերած 2-ամյա Պատրիցիային: Ռոնը ոստիկանական սկաներ ուներ, նրան միշտ դուր էր գալիս հրդեհներ լուսանկարել: Նա պատահարի վայր էր ժամանել անգիտակից Պատրիցիային այրվող տնից հանելուց մի քանի րոպե առաջ: Օլշվանգերի լուսանկարը 200 դոլարով գնեց St Louis Post-Dispatch թերթը՝ տպագրելով այն առաջին էջում: Հրշեջ Լոնգին պարգևատրեցին Պատվո մեդալով, իսկ Ռոնը Պուլիցերյան մրցանակի արժանացավ: Օլշվանգերը մրցանակի ամբողջ գումարը հանձնեց Պատրիցիայի մորն ու քրոջը:
Սակայն այս պատմությունը երջանիկ ավարտ չունեցավ՝ 6 օր անց Պատրիցիան մահացավ հրդեհի ժամանակ ստացած բարդություններից: Սակայն փոքրիկ Պատրիցիայի լուսանկարը ծառայեց մեկ այլ կարևոր նպատակի՝ լուսանկարը ստիպեց մարդկանց ծխի հայտնաբերման սարքեր տեղադրել տներում: Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ. Տարհանման սանդուղքի փլուզում Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Բաժնի այլ նյութերը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |