Հաստիքների կրճատում ու հավաքված գումարների աճԻնչպես է փոխվում ՊԵԿ քաղաքականությունը Պետական եկամուտների կոմիտեում վերջին կես տարում պարբերաբար փոփոխություններ են լինում: PanARMENAIN.Net-ն ի մի է բերել կառույցում ընթացող գործընթացները. կրճատումներից ու հավաքված գումարների աճից մինչև հարկային համաներում ու ինքնազբաղվածների ազատում հարկումից: Ի՞նչ է եղել ՊԵԿ-ում վերջին շրջանում: 22 մայիսի 2017 PanARMENIAN.Net - ՊԵԿ-ի ՕԳԳ-ն նախկինում 2016-ի նոյեմբերին PAN-ը համեմատել էր Վրաստանում ու Հայաստանում հարկային ու մաքսային աշխատողների քանակն ու տնտեսվարողների թիվը: Արդյունքում պարզվել էր, որ 5 անգամ շատ տնտեսվարող ունեցող Վրաստանում 30%-ով պակաս հարկային տեսուչ կա. 1 վրացի տեսուչը 1 հայից 4 անգամ շատ ընկերություն է սպասարկում: Կրճատումներ Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով կկրճատվի 483 հաստիք: Կվերանա մի քանի մաքսատուն, տարածքային տեսչություններ ու բաժիններ, փոխարենն, օրինակ, առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին է ստեղծվեու: Ինքնազբաղվածների ազատում հարկումից 2017 թվականի հունվարի 1-ից գործունեության 23 տեսակով ինքնազբաղված մոտ 1570 անձ ազատվում են հարկումից: Նրանք ներգրավված են հագուստի նորոգման, փայտյա իրերի պատրաստման, լեզուների ուսուցման ու մի շարք այլ ոլորտներում: Հարկային համաներում Մինչև 2012-ի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և սոցվճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող 4300 ԱՁ կազատվի այդ գումարների վճարումից ու տույժերից: Նրանք կխնայեն մոտ 800 մլն դրամ: Սոցվճարներն ուշացրած ֆիզանձինք, նոտարներն ու ինքնազբաղված անձինք, 2 կամ ավելի գույք օտարած եւ ԱԱՀ գծով պարտավորություն ունեցող ֆիզանձինք ևս ազատվում են տույժ-տուգանքներից: Դա կվերաբերվի մոտ 15.000 անձանց: Հավաքագրումների աճ 2017-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները աճել են 24.3 մլրդ դրամով: 2016 թվականի հոկտեմբերից 2017 ապրիլ ամիսներին ՊԵԿ-ը ապահովել է 653,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Խոշորներն $29 մլն ավելի շատ են մուծել Խոշոր հարկ վճարողներն առաջին եռամսյակում ավելացրել են մուտքերը 13.9 մլրդ դրամով (մոտ $29 մլն) կամ մոտ 14%-ով: Միաժամանակ վերջիններիս կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի թիվն աճել է մոտ 18%-ով՝ մինչև 1.420 մլն հատ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի խոսքերով, խոշոր վարկ վճարողների մոտ ստվերը 48.8 տոկոսից նվազել է և դարձել 33.2 տոկոս: Բարեխիղճ տնտեսվարողների համար կյանքը հեշտացնում են 2017-ի հունվարին Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և պարտաճանաչ մասնակիցներն մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ են տվել, ինչը նրանց մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտվելու հնարավորություն է տալիս: Ադրբեջանական խնձորների սկանդալը 2017-ի ապրիլին մի շարք խանութներում ու շուկաներում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ հայտնաբերվեցին: Պարզվեց, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները որոշ անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար խմբի կազմում` նախնական համաձայնությամբ նրանցից կաշառք են ստացել, որի հետևանքով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրվել է օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն: Քրգործեր ու ձերբակալություններ 2016-ի հոկտեմբերից 2017-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում հարկային հանցագորեծությունների ու մաքսանենգության վերաբերյալ 271 քրգործ է հարցուվում՝ 103-ը մաքսային, 168-ը հարկային հանցագործությունների դրվագներով: Մասնավորապես, ադրբեջանական խնձորի ներմուծման գործով ձերբակալվում են ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը: Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |