MP3 դարաշրջանի ավարտըՄայիսի գլխավոր գիտական իրադարձությունները Նորարար տեխնոլոգիաների ոլորտում աշխատող խոշորագույն ընկերություններն այսօր ձգտում են ամբողջ մոլորակն ապահովել անվճար ու գերարագ ինտերնետով: Մի կողմից դա թույլ կտա ավելացնել պոտենցիալ հաճախորդների քանակը, իսկ մյուս կողմից՝ արմատապես կփոխի հեռահաղորդակցությունների ամբողջ շուկան: Նպատակին հասնելու համար որոշ ընկերություններ մտադիր են հարյուրավոր փոքր արբանյակներ հանել ուղեծիր, մյուսները ընտրում են պակաս ծախսատար տարբերակն ի դեմս ստրատոսֆերայում պտտվող օդապարիկների, որոնք փոխանցում են ազդանշանը նույնիսկ ամենահեռավոր տարածքներ: 30 մայիսի 2017 PanARMENIAN.Net - Գիտական նվաճումները հնարավոր են դարձնում այն, ինչ երեկ անհավանական էր թվում: Տեխնոլոգիաների տարածումն ու լավ ուսումը թույլ են տվել հնդիկ դեռահասին ստեղծել ամենափոքր արբանյակը, իսկ ֆունդամենտալ գիտության մեջ «այլընտրանքայինի կողմնակիցները» շարունակում են պայքարել ակնհայտ բաների դեմ: PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2017-ի մայիսի ամենաականավոր գիտական իրադարձությունները: Տեխնոլոգիաներ Կան մարդիկ, որոնք ոչ թե ուղղակի վախենում են նոր տեխնոլոգիաների մուտքից առօրյա կյանք, այլև ամեն կերպ փորձում են պայքարել դրա դեմ՝ նրանց կարծիքով բոլոր այդ սմարթֆոնները, պլանշետները, վիրտուալ իրականության սաղավարտները վատ են ազդում նոր սերունդների զարգացման վրա: Սակայն, վերջերս Computers in Human Behavior ամսագրում մի հետազոտություն է հրապարկվել, որը հակառակն է ապացուցում. սմարթֆոններ օգտագործելիս մարդիկ ավելի հակված են ռացիոնալ և ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնել, քան համակարգչից օգտվելիս:
Դրա համար հետազոտողներն առաջարկել են կամավորներին լուծել հայտնի «վագոնի առաջադրանքը» ՝ մտավոր մի էքսպերիմենտ, որի դեպքում մի քանի մարդու փրկելու համար պարտադրված ես զոհաբերել նրանցից մեկին: Սմարթֆոնների օգտատերերն ավելի ռացիոնալ գտնվեցին: Ինչպես կարծում են հետազոտության հեղինակները, դա բացատրվում է որոշում կայացնելու համար տրված ժամկետով: Երբ ժամանակի դեֆիցիտ կա, որի հետ բախվել են սմարթֆոնների օգտատերերը, նրանք հոգեբանորեն զատվում են կատարվողից և ընդունում ոչ էմոցիոնալ, ռացիոնալ որոշում: Եռաչափ տպագրության տեխնոլոգիաների տարածումը թույլ է տալիս մարդկանց անհավանական բաներ անել: Օրինակ, 15-ամյա Ռիֆատ Շահարուկը Հնդկաստանից 64-գրամանոց արբանյակ է հավաքել 3D տպիչով տպագրված ածխածնային հյուսվածքի դետալներից: Դա աշխարհի ամենափոքր արբանյակն է: Արբանյակի վրա տեղադրված է համակարգիչ և 8 ներկառուցված տվիչ, որոնք չափում են Երկրի արագությունը, պտույտը և մագնիտոոլորտը: Արբանյակը հունիսին արդեն կգործարկվի Ուոլոպս կղզուց, որտեղ գտնվում է NASA-ի փորձարարական կենտրոնը:
Տարբեր դասի ինքնաթիռները WiFi-ի ազդանշաններով ապահովելու համար գործարկվել է Inmarsat-5 F4 կոմունիկացիոն արբանյակը: Գործարկումը կատարվել է Falcon-9 կրող հրթիռի օգնությամբ Կանավեռալի հրվանդանից, որը գտնվում է ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում: Գերմանական Ֆրաունգոֆերի Հանրային ինտեգրալային սխեմաների ինստիտուտի աշխատակիցները հայտարարեցին mp3 ձևաչափի պաշտոնական «վախճանի» մասին: 2017-ի ապրիլին սպառվել են ձևաչափի վերջին պատենտների ժամկետները և դադարեցվել են ծրագրային ապահովման և ներկառուցված լուծումների արտադրողներից գանձվող լիցենզիոն փոխանցումները:
Այդ ձևաչափից հրաժարվելու պատճառներից մեկն այն է, որ արդեն վաղուց հայտնվել են աուդիոկոդեկներ, որոնք ավելի լավ են կարողանում սեղմել աուդիոֆայլերը: Եվ թեև mp3 ձևաչափը դեռ բավականին պահանջված է օգտատերերի շրջանում, ռադիոկայանների և հեռուստաալիքների մեծամասնությունն անցել է ժամանակակից կոդեկների, որոնք ապահովում են ավելի լավ սեղմում և հնչյունի ավելի փոքր կորուստ: Աստղագիտություն Մարսի ու Յուպիտերի արբանյակների միջև է գտնվում Պսիհեա աստերոիդը, նրա առանձնահատկությունն այն է, որ գրեթե ամբողջությամբ մետաղյա է: ՆԱՍԱ-ն կհետազոտի այդ օբյեկտը Psyche առաքելության շրջանակում: Վերջերս որոշում էր կայացվել, որի համաձայն առաքելությունը մեկ տարի շուտ կգործարկվի՝ 2022-ին: Դա թույլ կտա 4 տարի շուտ հասնել երկնային այդ մարմնին, քան նախատեսվում էր:
2016-ի հոկտեմբերին Schiaparelli զոնդն անհաջող վայրէջք կատարեց Մարսի վրա: Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետներն այդ ընթացքում ուսումնասիրում էին անհաջողության պատճառները և մայիսի վերջում ներկայացրեցին վերջնական հաշվետվությունը: Ըստ դրա, սարքի խափանման և չվերահսկվող անկման պատճառը զոնդի համակարգչում հայտնված «հակասական տեղեկատվությունն» է եղել: Արդյունքում վայրէջքի համար անհրաժեշտ գործողությունները կատարվել են սահմանված ժամկետից շուտ: Տիեզերագիտություն Մեծ պայթյունի տեսությունը Տիեզերքի էվոլյուցիան ծագման հենց սկզբից նկարագրող տեսությունների մի ամբողջ փունջ է: Այդ ֆիզիկական մոդելների անկյունաքարերից մեկը ինֆլյացիայի տեսությունն է, որը նկարագրում է Տիեզերքի գերարագ ընդլայնումն առաջին պահերին: Սակայն կան ֆիզիկոսներ, որոնք համամիտ չեն այդ մոդելին: Scientific American-ում հրապարակվել է 3 գիտնականի՝ Փոլ Սթեյնհարդi, Աբրահամ Լեբi ու Աննա Իյասի հոդվածը, որտեղ քննադատվել է տարածված տեսությունը:
Այդ հրապարակմանն ի պատասխան ինֆլյացիայի տեսությունը պաշտպանեց համաշխարհային հեղինակություն վայելող միանգամից 33 գիտնական, ընդ որում նույն ամսագրում: Կոշտ պատասխանի հեղինակների թվում էին ինֆլյացիոն մոդելի հիմնադիր Ալան Գուտը և աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, նաև այլ հայտնի գիտնականներ: Նրանց փաստարկներից մեկն այն է, որ այդ տեսությունը հիմնված է բազում մոդելների վրա: Անցած 37 տարվա ընթացքում մոդելների մի մասի կանխատեսումները հաստատվել են փորձարարական եղանակով: Հնագիտություն Ժամանակակից գիտությունը կարծում է, որ առաջին մարդիկ հայտնվել են Ավստրալիայում մոտ 40.000 տարի առաջ, ավելի վաղ ժամանակների մասին տեսություններն ավելի հոռետեսորեն են ընկալվում: Սակայն, վերջին հետազոտությունը, որ կատարվել է Ավստրալիայի արևմուտքում գտնվող Բարոու կղզում գտնվող քարանձավում, ցույց է տալիս, որ մարդիկ շատ ավելի շուտ են հայտնվել մայրցամաքում: Բուդիի քարանձավում հնագետները գտել են կենդանիների մնացորդներ, քարածուխ և այլ գտածոներ, որոնք մատնանշում են, որ այնտեղ հնադարյա մարդիկ են ապրել: Գտածոների տարիքը ավելի քան 50.000-ի է հասնում:
Բնապահպանություն Խաղաղ օվկիանոսի Հենդերսոն կղզին ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտվածը: Կղզու վրա ընդհանուր առմամբ մոտ 17 տոննա պլաստիկ կա՝ մոտ 671 հատված քառակուսի մետրի վրա: Կղզու տեղակայման պատճառով ջրի հոսանքը դեպի կղզի է բերում աղբը Հարավային Ամերիկայից կամ ձկնորսական նավերից: Հենդերսոնն անմարդաբնակ է, այն այնքան հեռու է օվկիանոսում, որ մասնագետներն այցելում են այն 5-10 տարին մեկ՝ հետազոտական նպատակով: Բժշկագիտություն Ժամանակակից աշխարհում ՄԻԱՎ վարակը մահապատիժ չէ: Ավելին, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ հակառետրովիրուսային թերապիայի շնորհիվ ՄԻԱՎ-ով մարդիկ կարող են նույնքան ապրել, որքան միջինը ապրում են առողջ մարդիկ: Ժամանակակից դեղամիջոցներն ավելի քիչ կողմնակի ազդեցություն ունեն, վիրուսն ավելի դժվարությամբ է կայունություն մշակում դրանց հանդեպ, իսկ կանխարգելման և բուժման ծրագրի բարելավումը ՄԻԱՎ վարակակիրների մոտ թույլ է տալիս առավելագույնս խուսափել հիվանդության հետևանքներից: Այն հիվանդները, որոնք սկսել են АРВТ ընդունել 2008-ից հետո, բոլոր շանսերն ունեն ապրելու միջինը 78 տարի, ինչպես առողջ մարդիկ: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |