Սվիտալսկի VS ՀՀ իշխանություններ

Սվիտալսկի VS ՀՀ իշխանություններ

Ընտրությունների մասին բանավեճը՝ մեջբերումներով

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում հայտարարեց, որ տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել:

PanARMENIAN.Net - Իշխանությանն այս հայտարարությունը, մեղմ ասած, դուր չեկավ: PAN-ը հակիրճ ներկայացնում է «լեզվակռվի» ամենաազդեցիկ հատվածները:

Պյոտր Սվիտալսկի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար: Բուժհասըտատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն»:

Տիգրան Մուկուչյան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

«Տեսակետներ ներկայացնելիս կարևոր են ազնվությունն ու անկեղծությունը: Պետք չէ գույները խտացնել, շեշտադրումներ անել 1% խափանումների վրա: Սա ծայրահեղացված մոտեցում է: Իհարկե, որևէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել և մատնացույց անել թերությունները, սակայն այս ընտրություններով մենք արձանագրեցինք լրջագույն առաջընթաց»:

Դավիթ Հարությունյան, Արդարադատության նախարար

«Կարծում եմ՝ դա փորձ է ներքին քաղաքականությանը, մեր հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նպատակից: Ընտրական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտեն ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները»:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ

«Կարծում եմ՝ Պյոտր Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները, այն դրական տեղաշարժերը, որ եղել են ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում, որ կան ժողովրդավարացման զարգացման գործում ու որն արվել է նաև ԿԸՀ-ի մասնակցությամբ: Այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ: Ես կսահմանափակվեմ այսպիսի գնահատականով»:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---