Խնայողություն, թե գործազրկության աճՈրն է Հայաստանի «անօգուտ» աշխատուժը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2016-ի հոկտեմբերին հանձնարարել էր բոլոր գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել առաջարկություններ իրենց կառավարման կառուցվածքը վերանայելու վերաբերյալ: «Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի», - ասել էր վարչապետը: PanARMENIAN.Net-ը հավաքել է վերջին տարում ՀՀ-ում տեղի ունեցած կրճատումները: 20 հունիսի 2017 PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահը կունենա 2 խորհրդական, 3 օգնական, 1 ռեֆերենտ. նախկին 22 հաստիքից կմնա ընդամենը 6 հաստիք։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 12-ին: ԱԺ աշխատակազմի խիստ ուռճացված լինելու մասին բազմիցս բարձրաձայնվել է: ԱԺ նախագահի օգնականներն ու խորհրդականները, պատգամավորի օգնականներն ու փորձագետները մոտ 800 հոգի են կազմում: Տեղեկություններ կան, որ ԱԺ աշխատակազմը զգալիորեն կրճատվելու է: Սեյսմիկ պաշտպանության համակարգում Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տարեկան կտնտեվի 76.5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 10 հաստիք կկրճատվի: ԱԻՆ-ից պարզաբանեցին, որ հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները, այլ ոչ թե՝ աշխատակիցները: Նախատեսվում է օպտիմալացնել սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմինները, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով կբարձրանա գործունեության արդյունավետությունը, ինչի արդյունքնում էլ գումարներ կտնտեսվեն: ՀՀ նախագահի աշխատակազմում ՀՀ կառավարության հունիսի 14-ի որոշմամբ ՀՀ նախագահի աշխատակազմին 2017 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից 50 մլն 178.200 ՀՀ դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքում աշխատակիցների ընդհանուր թվի` 27 հաստիքային միավորի կրճատմամբ: Կրթական համակարգում Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ հանրակրթական դպրոցներում փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում կփակվեն կամ կմիավորվեն գործող մինչև 300 աշակերտ ունեցող, հետագայում՝ նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ դպրոցների օպտիմալացման ժամանակ կրճատումների թիվը չի կարող ավելի լինել, քան մի քանի հարյուր մարդ` ամբողջ հանրապետությունում: Նախարարը հավելել է, որ «եթե չկարողանան ուսուցիչներին աշխատանքով ապահովել, պետք է տրամադրեն փոխհատուցում: Եթե փակվող դպրոցներ լինեն, սա կարևոր պայմաններից մեկը կլինի»: Իսկ Վանաձորում գործող 8 գրադարանի մի խումբ աշխատակիցներ ազատման ծանուցագրեր են ստորագրել: Վանաձորում գործող 8 գրադարանից մնալու է մոտ 5-6-ը: Պետական եկամուտների կոմիտեում Մայիսին հայտարարվել է, որ Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով կկրճատվի 483 հաստիք: Նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություն, և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում: Նախատեսվում է նաև կրճատել մաքսատների քվաքանակը: Փոփոխությունները միտված են հարկային վարչարարության կատարելագործմանը, ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: PAN-ը նախկինում պատմել էր ՊԵԿ ուռճացված աշխատակազմի մասին ու գրել, ինչպես խնայել միլիարդներ՝ հարկայինի օպտիմիզացիայով: Պետկառավարման համակարգում ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունից հետո կրճատումներ սկսվեցին պետական կառավարման համակարգում: ԱԺ նախագահը կրճատեց 16 օգնական-խորհրդական, արտակարգ իրավիճակների նախարարության համակարգից կրճատվեց 50, նախագահի աշխատակազմից՝ 15 հոգի: Կրճատումներ եղան նաև ՀՀ Վերահսկիչ պալատում, իսկ կրճատված քաղծառայողները դիմել են Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և պնդել, որ կրճատումներն իրականացվել են օրենքի խախտմամբ: ՊՈԱԿ-ներ ու ԾԻԳ-եր Կառավարության ապրիլի 13-ի նիստում որոշում է կայացվել լուծարել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Կրճատվել է 20 հաստիք: 120 միլիոն դրամի խնայողություն է նախատեսվում ունենալ: Բացի այդ, 2016-ի նոյեմբերի 3-ի նիստում հայտարարվել է, որ կդադարեցվի հետևյալ պետական հիմնարկների գործունեությունը: Նախատեսվում է տնտեսել ավելի քան 270 մլն դրամ: Վարչապետի խոսքով՝ գործող 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը: 2016-ի սեպտեմբերին դեռ վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերել է բոլոր գերատեսչություններին. «Գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարում եմ վերանայել կառավարության իրենց ոլորտներում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն հաստատուն ծախսեր, բայց հասկանալի չէ, թե իրենց օգուտը որն է: Ելնելով դրանից, շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը»: Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |