Պուլիցերյան լուսանկարներԱհաբեկչություն Քենիայի առևտրի կենտրոնում 2014-ին Պուլիցերյան մրցանակը «թեժ նորություններ» անվանակարգում ստացել է Թայլեր Հիքսը «ցնցող լուսանկարների, վարպետության և Քենիայի Westgate առևտրի կենտրոնում ահաբեկչության փաստագրման ժամանակ ցուցաբերած արիության համար»: 13 հուլիսի 2017 PanARMENIAN.Net - Գրոհայինների հարձակումը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Westgate առևտրի կենտրոնի վրա տեղի է ունեցել 2013-ի սեպտեմբերին: Իսլամիստական «Ալ Շաբաբ» շարժման գրոհայինները կրակ են բացել կենտրոնի այցելուների ուղղությամբ: Մինչև կրակոցները իսլամիստներն ազատ են արձակել բոլոր մահմեդականներին: Հարձակման օրը Թայլեր Հիքսը առևտրի կենտրոնից ընդամենը մի քանի թաղամաս էր հեռու: Հիքսը մի քանի ժամ շարունակ լուսանկարել է այն ամենը, ինչ կատարվում էր:
© Taylor Hicks / The New York Times Ահաբեկչության հետևանքով 65 մարդ զոհվեց, 175-ը վիրավորվեց; Կենդանի մնացած մարդկանց գրոհայինները պատանդ վերցրեցին:
© Taylor Hicks / The New York Times «Ամենուր դիեր էին: Ոմանք անշնչացած ընկած էին այնտեղ, որտեղ քիչ առաջ ճաշում էին»,-նկարագրել է կատարվածը Հիքսը: «Հասարակ մարդկանց սպանությունն արդարացում չունի: Գրոհայինները գնդակահարում էին կանանց ու երեխաների: Նրանք սպանում էին բոլորին, ով իրենց ճանապարհին էր հայտնվում»,-ասել է լուսանկարների հեղինակը:
© Taylor Hicks / The New York Times Թայլեր Հիքսը ծնվել է Բրազիլիայում: Երկար ժամանակ ապրել է Նայրոբիում և աշխատել է New York Times-ում: երբ նրան Պուլիցերյան մրցանակ հանձնեցին, նա ասաց, որ դա մեծ պատիվ է իր համար: «Սա պարգև է ինձ համար, այն միևնույն ժամանակ ցույց է տալիս նման պատմությունների կարևորությունը: Անկախ նրանից, թե որքան հեռու և որտեղ են կատարվում այդպիսի ողբերգական դեպքերը, դրանք աննկատ չեն մնում, իսկ լուսանկարիչները վտանգում են կյանքը: Եվ մեկը, և մյուսը ճանաչում ստացավ», -ասել է նա: Հիքսը ռազմական լուսանկարչի փորձ է ձեռք բերել բազում թեժ կետերում՝ Կոսովոյում, Իրաքում, Սոմալիում և Աֆղանստանում: Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Բաժնի այլ նյութերը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |