Ազգ-Կոնյակ

Ազգ-Կոնյակ

Հնեցված խմիչքն ընդդեմ երիտասարդ գիտնականների

2018-ից ակադեմիական տարկետման իրավունքի վերացում նախատեսող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն արդեն ազգային ժողովում է: Հասարակության որոշ շերտեր, հատկապես՝ ուսանողները, մտահոգված են, թե նոր օրենքը խանգարելու է երիտասարդներին Հայաստանում գիտությամբ զբաղվել:

PanARMENIAN.Net - Արդյո՞ք միայն բանակն է խանգարում գիտության զարգացմանն ու արդյոք կլուծվեն գիտության խնդիրները՝ ապագա պոտենցիալ գիտնականներին բանակ չտանելով, մնում է հարցի տակ։

2016-ին գիտության ֆինանսավորումը Հայաստանում կազմել է ՀՆԱ-ի 0.28%-ը, մինչդեռ միջազգային բազմաթիվ հեղինակավոր հետազոտությունների համաձայն՝ զարգացած գիտություն ունենալու համար յուրաքանչյուր պետություն պետք է ոլորտին հատկացնի ՀՆԱ-ի առնվազն 2-3%-ը, և 1%, որ գիտությունը հետընթաց չապրի: Գիտության ֆինանսավորումն ավելացնելու փոխարեն կառավարությունը կրճատում է այն․ ըստ 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, դրան հատկացվող գումարը 2017-ի 14,1 մլրդ դրամից կնվազի մինչև 13,3 մլրդ դրամ:

Գիտության ֆինանսավորման առաջատար 2 երկիրը, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, զինվորական տարկետում չունեցող և պարտադիր զորակոչի համակարգերով Իսրայելն ու Հարավային Կորեան են: 2015-ին Իսրայելում հետազոտությունների վրա ծախսվել է ՀՆԱ 4.27 %-ը, Հվ. Կորեայում՝ 4.23%-ը, կամ, համապատասխանաբար, $12.7 մլրդ և $58.5 մլրդ։

Բնականաբար, գիտության ֆինանսավորման նման ծավալներ ակնկալել ՀՀ-ում անհնար է, բայց նաև սխալ կլինի կարծել, թե գիտության ֆինանսավորման ավելացման գումար ՀՀ-ում չկա։ Ընդամենը մեկ փաստ․ 2017-ին, ըստ Գիտության պետական կոմիտեի, բարձր արդյունավետություն ցուցադրած 31 երիտասարդ գիտնականին ընդամենը 27,9 մլն դրամ կամ յուրաքանչյուրին 900.000 դրամ հավելավճար է տրամադրվել։ 2015-ին միայն Երևանի քաղաքապետարանը կոնյակի վրա 1 մլն դրամով ավելի է ծախսել՝ 28,9 մլն դրամ։

Արդյունքում, ըստ Scimago համակարգի, 2016-ին ՀՀ-ում տպագրվել է 1052 գիտական հոդված՝ ավելի քիչ, քան Նեպալում, Կամերունում և Տանզանիայում, իսկ դրանց գումարային h-index-ով, կամ, կոպիտ ասած, գիտական արժեքով, զիջել ենք, օրինակ, Մարոկկոյին, Բանգլադեշին ու Նիգերիային, հայտնվելով աշխարհում 70-րդ տեղում։ Բազմիցս հիշատակված Իսրայելն ու Հվ․ Կորեան ցանկում 16-րդ ու 18-րդ հորիզոնականներում են։

Նանե Մանասյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---