Ինչպես է ծերանում Հայաստանը

Ինչպես է ծերանում Հայաստանը

Անչափահասները պակասում են, թոշակի անցնողները՝ ավելանում

2001-2017 թվականներին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի բնակչությունը նվազել է 7%-ով՝ մոտ 3,2 մլն-ից հասնելով մինչև 2,98 մլն-ի։ Այսինքն, ամեն տարի ՀՀ բնակչությունը նվազել է միջինը 0,46%-ով։

PanARMENIAN.Net - Նվազման հետ մեկտեղ, սակայն, փոխվում է բնակչության տարիքային կազմը, ինչն ապագայում բեռ է դառնալու պետության համար ինչպես կենսաթոշակների ապահովման, այնպես էլ զինված ուժերի համալրման, հարկային եկամուտների քանակի և բազմաթիվ այլ առումներով։ PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե ինչպես է փոխվել բնակչության տարիքային կազմը վերջին 15 տարում։

Բանաժանենք բնակչությունը 3 հիմնական խմբի՝ անչափահասներ, թոշակառուներ, աշխատունակ տարիքի մարդիկ։ 2001-2017 թվականներին անչափահասների թիվը մոտ 846.000-ից նվազել է մինչև 629.000-ի, թոշակառուներինը՝ 438.000-ից 394.000-ի։

Աշխատունակների կշիռը բնակչության մեջ 60%-ից աճել է մինչև 66%-ի, թոշակառուներինը՝ նվազել 14%-ից մինչև 13%-ի։ Սակայն կտրուկ՝ մոտ 5%-ով, անկում է գրանցել անչափահասների թիվը։ Այժմ նրանք բնակչության 21%-ն են 2001-ի 26%-ի դիմաց. նրանց թիվը 15 տարում նվազել է մոտ 217.000-ով։

Մոտակա 15 տարում թոշակի անցնողների թիվը, ընդհակառակը, աճելու է։ 50-59 տարեկանները 2001-2017 թվականներին ավելացել են 179.000-ով, այժմ նրանք բնակչության մոտ 13,9%-ն են 2001-ի մոտ 7,3%-ի դիմաց։ 2001-2017 թվականներին Հայաստանում 70-ից բարձր տարիք ունեցողների թիվն աճել է 1,4%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2001-ին տարիքային այս խումբը կազմում էր երկրի ընդհանուր բնակչության 6%-ը, ապա 2017-ին այդ թիվը կազմել է մոտ 7,5%:

Բնակչության ընդհանուր թվի մեջ 1,1%-ով աճել են 60-ից բարձր, 6,6%-ով՝ 50-ից բարձր տարիքային խմբերը: 2001-2017 թվականներին բնակչության ընդհանուր թվի մեջ 0,2%-ով նվազել է 0-9 տարեկան երեխաների թիվը և 8,1%-ով 10-19 տարեկանների թիվը:

15 տարում մոտ 3%-ով աճել է նաև 20-40 տարեկանների թիվը:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---