Ճամպրուկային տրամադրությունՈվ ինչքան է ծախսում բյուջեից գործուղումների վրա Հայաստանի 2018 թվականի պետբյուջեով գերատեսչությունների ներկայացուցիչների գործուղումների և շրջագայությունների համար 2,6%-ով ավելի շատ գումար է նախատեսվում հատկացնել, քան 2017 թվականին: 26 փետրվարի 2018 PanARMENIAN.Net - 2018 թվականին պետական պաշտոնյաների և աշխատողների համար պետության միջոցներից կհատկացվի 3,9 մլրդ դրամ՝ 2017-ի 3,8 մլրդ դրամի փոխարեն: Գործուղումների և շրջագայությունների համար նախատեսվող ծախսերը կազմում են ընթացիկ տարվա պետբյուջեի ընդհանուր ծախսերի 0,2%-ը: PanARMENIAN.Net ը պարզել է, թե որ գերատեսչություններ են ամենից շատ ճամփորդում և ծախսում շրջագայությունների վրա: Ամենից շատ ճամփորդող պետկառույցը օրենսդիր մարմինն է: ԱԺ աշխատակազմի գործուղումների համար ընթացիկ տարում պետական միջոցներից կհատկացվի 650 մլն դրամ կամ ընդհանուր գործուղումների ծախսերի 16,6%-ը: Երկրորդ տեղում գործադիր մարմինն է: Կառավարության աշխատակազմը 2018-ին կծախսի մոտ 518 մլն դրամ կամ ընդհանուր գործուղումների ծախսերի 13,2%-ը: Երրորդ տեղում՝ 254 մլն դրամով արտաքին գործերի նախարարությունն է, չորրորդում՝ նախագահականի աշխատակազմը՝ 182 մլն դրամով: Գործուղումների և շրջագայությունների ծախսերի թվով նշված գերատեսչություններին հաջորդում են ֆինանսների նախարարությունը՝ 80,4 մլն դրամ, պաշտպանության նախարարությունը՝ 67,4 մլն դրամ, Երևանի քաղաքապետարանը՝ 62,7 մլն, և ՀՀ դատական դեպարտամենտ՝ 28,2 մլն դրամ: Գործուղումների համար ամենափոքր գումարը նախատեսված է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համար՝ 1,93 մլն դրամ: 2018 թվականի բյուջեի նախագծի ծախսային մասը կազմել է 1,46 տրիլիոն դրամ, նախորդ տարվա 1,36 տրիլիոն դրամի փոխարեն: Ծախսային մասն ավելացել է 100 մլրդ դրամով: Զգալի ավելացել են պաշտպանությանը և տնտեսական հարաբերություններին հատկացվող գումարները, նվազել առողջապահության և կրթության ոլորտի ծախսերը: Պետական պարտքի գծով ծախսերը կազմել են 140 մլրդ դրամ՝ 20 մլրդ-ով ավելի, քան նախորդ տարի: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |