Քանի տարով է երիտասարդացել ՀՀ կառավարությունըՆախարարների միջին տարիքը 43,8 է Մայիսի 8-ին ԱԺ կողմից ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմնովին փոխեց կառավարության կազմը. նախարարական պորտֆելներ հասան ինչպես շատերին անծանոթ, այնպես էլ նախկինում պետական պաշտոններ զբաղեցրած գործիչների: Նոր կառավարությունն աչքի է ընկնում հատկապես իր երիտասարդ նախարարներով, որոնց ղեկավարած գերատեսչություններն անկախ Հայաաստանի պատմության ընացքում երբեէ այդքան երիտասարդ գործիչներ չեն գլխավորել: 14 մայիսի 2018 PanARMENIAN.Net - Հայաստանի վերջին մի քանի գումարման կառավարությունները գնալով երիտասարդացել են, սակայն 14-րդ գումարման գործադիրն աննախադեպ «երիտասարդ է»: Եթե ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նախարարների գումարային տարիքը կազմում էր 869, ապա նոր կառավարության դեպքում այդ թիվը 834 է: Ընդ որում, կառավարության կազմը համալրվել է երեք նոր՝ առաջին փոխվարչապետի և երկու փոխվարչապետի պաշտոններով: Միջին թվաբանական տարիքը նվազել է 4,4-ով՝ 48,2-ից դառնալով 43,8: Գործող կառավարության, ինչպես նաև անկախ Հայաստանի եբրևէ ամենաերիտասարդ նախարարը Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան: Նա առաջիկայում կղեկավարի սփյուռքի նախարարությունը: Սփյուռքի նախորդ նախարարը՝ Հրանուշ Հակոբյանը, նշանակվելու պահին 62 տարեկան էր: Նախորդ կառավարության ամենաերիտասարդ նախարարը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, այժմ արդեն արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն էր. Կարեն Կարապետյանի կառավարությունում նախարարի պաշտոնում նշանակվելիս նա 35 տարեկան էր: Հայրապետյանին հաջորդում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ 29 տարեկան և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նույնպես 29 տարեկան: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 39 տարեկան է: Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը 32 տարեկան է, նրա նախորդը՝ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը նշանակվելու պահին 58 տարեկան էր: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը 34 տարեկան է, նախորդ նախարար Արմեն Ամիրյանը նշանակվելու պահին 49 տարեկան էր: Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը (36 տարեկան), իր նախորդից՝ Լևոն Ալթունյանից երիտասարդ է 23 տարով: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը 39 տարեկան է՝ 7 տարով փոքր է ՀՅԴ անդամ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից (46 տարեկան), որը նախորդ կառավարությունում զբաղեցնում էր բնապահպանության նախարարի պաշտոնը: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը 38 տարեկան է, սոցապ նախարար Մանե Թանդիլյանը՝ 40, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակված ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը՝ 46: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը 47 տարեկան է, իսկ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ 48 տարեկան: Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը և էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը 49 տարեկան են, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ 50 տարեկան: Կառավարության ամենաավագն արտաքին գործերի նախարար 52-ամյա Զոհրաբ Մնացականյանն է: Նա նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից (նշանակվելու պահին 60 տարեկան) փոքր է 9 տարով: Ընթերցեք նաև՝ «Ովքեր են Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամները. Մաս 1», և «Մաս 2»: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել Սրբազանը ակտիվ քաղաքացիներին կոչ է արել 4–5–հոգանոց խորհուրդ կազմել Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա |