Ինչպես են «խոշորները» գրավում Երևանի առևտուրըՊաշտոնական թվերի և իրականության հակասությունը Հարկերի վճարումից խուսափելու նպատակով ՊԵԿ-ի հետ նախկինում ունեցած պայմանավորվածությունների չեղարկումը լրջորեն մտահոգել է առևտրով զբաղվող խոշոր տնտեսվարողներին: Փոքր ու միջին տնտեսավարողներին հավասար «հարկային արտոնություններից» տարիներ շարունակ օգտված «խոշորները» այդ ընթացքում հասցրել են իրենց ձեռքում կենտրոնացրել Երևանի առևտրաշրջանառության հսկայական հատվածը: PanARMENIAN.Net -ը ներկայացնում է խոշոր և փոքր ու միջին խանութների շրջանառության ծավալները 2008-2015 թվականներին: 2 հունիսի 2018 PanARMENIAN.Net - Մինչև 2016 թվականը Հայաստանում խանութը համարվել է խոշոր 31 և ավելի աշխատող ունենալու դեպքում, 2016-ից սկսած խոշոր է համարվում 250 և ավելի աշախատող ունեցողը: Մինչև 2016-ը գերփոքր խանութ էր համարվում մինչև 5 աշխատող ունեցողը, 2016-ից` մինչև 9, փոքր էր համարվում 6-15 աշախտող ունեցող խանութը, այժմ՝ մինչև 10-49 աշխատող ունեցողը, միջին էր համարվում՝ 15-31, այժմ՝ 50-249 աշխատող ունեցող խանութը: Ելնելով այս փոփոխություններից՝ դիտարկում ենք միայն 2008-2015 թվականների տվյալները: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2008 թվականին մայրաքաղաքի խանութների առևտրաշրջանառությունը կազմել է 543 մլրդ դրամ, իսկ 2015-ին՝ 829 մլրդ դրամ: Սակայն, եթե հաշվի առնենք դոլարի փոխարժեքի տատանումները (2008-ին մեկ դոլարը՝ 306 դրամ, 2015-ին՝ 477 դրամ), ապա կստացվի, որ Հայաստանում յոթ տարում առևտրաշրջանառության ծավալը դոլարային արտահայտությամբ նվազել է՝ 2008-ի $1,774 մլրդ-ի փոխարեն 2015-ին կազմելով $1,737-ին: Հաշվետու ժամանակահատվածում մինչև 2016-ը խոշոր համարվող (31+ աշխատող) խանութներին բաժին ընկած առևտրաշրջանառությունը 52%-ից աճել է մինչև 60%-ի: Սրան զուգահեռ, այն ժամանակ միջին համարվող (15-31 աշխատող) խանութներին բաժին ընկած առևտրաշրջանառությունը 13%-ից նվազել է մոտ 10%-ի, իսկ փոքրերի դեպքում 35,7%-ից նվազել է մինչև 30,5%:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականին առևտրաշրջանառության կեսը բաժին է ընկել գերփոքր՝ մոտ 33%, և փոքր՝ 27%, խանութներին: Ըստ վիճակագրության, առևտրաշրջանառության մնացած մասն էլ՝ 40%-ը, պատկանում է միջին խանութներին: Ներկայում փոքր է համարվում մինչև 10-49 աշխատող ունեցող խանութը, միջին՝ 50-249 աշխատող ունեցողը: Նույն այդ տվյալների համաձայն Հայաստանում չկան 250 և ավելի աշախատող ունեցող խանութներ, այսինքն՝ ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրում չկան «խոշորներ», և առևտրաշրջանառությունը բացառապես «փոքրի» ու «միջինի» ձեռքում է: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |