Ծերացող ազգի «բեռը»

Ծերացող ազգի «բեռը»

Քանի հոգի է աշխատում 1 թոշակառուի թոշակի համար

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներով, մինչև 2050 թվականը ծերերը կկազմեն աշխարհի ընդհանուր բնակչության 17%-ը՝ հասնելով 1.6 մլրդ-ի: Կանխատեսվում է նաև, որ 80 և ավելի տարեկանների թիվը մինչև նշված ժամանակահատվածը 126.5 մլն-ից կհասնի 446.6 մլն-ի: Ըստ հիմնադրամի, թվերը հուսադրող չեն նաև Հայաստանի պարագայում. մինչև 2050 թվականը 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն ՀՀ բնակչության 22-23%։ Ծերացող բնակչության հետևանքով տարեցտարի փոխվում է նաև թոշակառու-աշխատող հարաբերակցությունը՝ ի վնաս աշխատողի, իսկ պետությունները փորձում են հարմարեցնել իրենց կենսաթոշկային համակարգերը իրավիճակին՝ հաճախ դիմելով նաև կտրուկ և «ցավոտ» փոփոխությունների: PanARMENIAN.Net – ը պատմում է, թե որքան է ծանր թոշակառուների «բեռը» Հայաստանում:

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տվյալների համաձայն, 2018 թվականի տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը մեր երկրում կազմել է 463,072 մարդ: Նրանցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 460,548, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուներինը` 1866, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 658 մարդ:

Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40,477 դրամ:

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ-ի տնտեսապես ակտիվ բնակչությունը 2018 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 1.164,5 մլն մարդ: Այս դեպքում ՀՀ-ում յուրաքանչյուր կենսաթոշակառուի բաժին է ընկնում 2.5 ախատող:

Զբաղվածների հաշվարկման նոր մեթոդաբանությամբ, սակայն, այս կատեգորիայի մեջ չեն ներառվում սննդամթերքի բնաիրային արտադրության գործունեություն իրականացնողները (հողագործներ, անասնապահներ և այլն). նրանց թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 208.400: Գործազուրկների քանակը 233,700 է:

Ստացվում է, որ նշված ժամանակահատվածում զբաղվածների իրական թիվը 930.800 է, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում մեկ թոշակառուի համար աշխատում է երկու մարդ:

Մինչդեռ միջազգայնորեն ընդունված նորմա է թոշակառու-աշխատող 1-3 հարաբերակցությունը: ՀՀ-ի հետ համեմատած, մտահոգիչ է իրավիճակը Ռուսաստանի դաշնությունում. թոշակառու-աշխատող հարաբերակցությունն այստեղ կազմում է 1-1.2, իսկ օրինակ ԱՄՆ-ն մոտ է նորմային՝ 1-2.9:

Նկատենք, որ 10 տարում ՀՀ-ում թոշակառուների թիվը նվազել է 12%-ով. 2008-ին նրանց թիվը կազմել է 523,839 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում զբաղվածների թիվը նույնպես նվազել է 14%-ով. 2008-ին ՀՀ-ում զբաղված է եղել 1.086,1 մլն մարդ:

Տասը տարի առաջ թոշակառու-աշխատող հարաբերակցությունը նույնպես կազմել է 1-2:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն, 2018 թվականի տարեվերջին ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 92.564, որի 73%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31.350 դրամ:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---