ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են

ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են

Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում

Թվում է, թե ելակ և ազնվամորի աճեցնելը բացարձակապես որևէ առնչություն չունի քաղաքականության հետ,սակայն Հայաստանում, որն առաջիններից մեկը սեփականաշնորհեց հողը Խորհրդային Միության փլուզումից հետո, զարգացող շուկայական տնտեսությունը ջերմոցներին մրցակցելու նոր հնարավորություններ ընձեռեց:

PanARMENIAN.Net - Հայաստանի ջերմոցային արտադրանքի (ոչ միայն հատապտուղների, այլ նաև բանջարեղենի և ծաղիկների) նկատմամբ աստիճանաբար աճող պահանջարկի շնորհիվ ֆերմերների առջև արտահանման նոր հնարավորություններ բացվեցին:Արտահանման պայմանները բավարարելու համար, հատկապես Մերձավոր Արևելքի և Եվրոպայի բոլորովին նոր շուկաներում, ի լրումն Ռուսաստանի, անհրաժեշտ էր արդիականացնել Հայաստանի ջերմոցային ոլորտը: Օրինակ` սննդի անվտանգության ապահովումը չէր համապատասխանում այլ երկրներում գործող պահանջներին. չկար ստանդարտ փաթեթավորում, հնարավոր չէր ապահովել ապրանքների դասակարգում և տեսակավորում ըստ չափի, գույնի, հասունության, պնդության կամ փափկության: Աշխատուժի սահմանափակ հմտությունները, թերզարգացած ենթակառուցվածքը, ինչպես նաև իրավական և կարգավորող ոլորտի խոչընդոտները նույնպես արգելք էինհանդիսանում մատակարարման համաշխարհային շղթաներում հայկական ագրոբիզնեսի ինտեգրման համար:

2016թ. Համաշխարհային բանկի խումբը (ՀԲԽ) սկսեց համագործակցել Հայաստանի կառավարության հետ իր «Ներդրումային քաղաքականության և ագրոտնտեսությունների զարգացման ծրագրի»շրջանակներում, որն իրականացվում էրմասնավոր հատվածում ՀԲ-ի ներկայացուցիչ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից`ջերմոցային տնտեսությունների ոլորտն ընդլայնելու համար նախադրյալներ ստեղծելու նպատակով: Ծրագրին աջակցել է նաև Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող` Ներդրումային խորհրդատվության ծառայությունը:

Հայաստանում ծավալվող գործունեության շրջանակներում ՄՖԿ-ն աջակցում է այն ընկերություններին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց արտահանման ծավալները կամ ավելացնել իրենց մասնաբաժինը միջազգային շուկաներում, և մեր խորհրդատվությունը, որը ներառում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դիվերսիֆիկացնելու վերաբերյալ ուղեցույցներ, նպաստել է արտահանման դիվերսիֆիկացմանը:

Ներկայումս ավելի մեծ թվով հայկական ընկերություններ հատապտուղ են արտահանում Եվրոպական միություն, իսկ անցյալ տարի երկու ընկերություն մուտք գործեցինաև այլ շուկաներ` Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության երկրներից բացի: Եվս երեք միջին ձեռնարկություն այժմ ծաղիկ է արտահանում, և ծաղիկների արտահանման ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 1.5 անգամ. 2016թ. այն կազմում էր շուրջ 755 տոննա, իսկ 2018թ.,ըստ պաշտոնական վիճակագրության (առ 26.07.2019թ.),հասել էր մոտ 1300 տոննայի:

Բացի այդ, ՄՖԿ-ն փորձեց նպաստել տվյալ ոլորտում կարողությունների զարգացմանը` տեղական աշխատուժի համար վերապատրաստման դասընթաց մշակելու միջոցով, որի արդյունքում գյուղատնտեսության ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը, թերևս, պատրաստ կլինի իր արտադրանքն ավելի մեծ թվով սպառողների առաջարկել:

Զարգացման ներուժ

Արդեն բավականին երկար ժամանակ ջերմոցային տնտեսությունը, հատկապես` բանջարեղենի և ծաղիկների աճեցման ջերմոցները, էապես նպաստում են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Գյուղատնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերը խթանում են երկրում սննդամթերքի և խմիչքի արտադրության զարգացումը` ինտեգրելով այն մատակարարման ավելի խոշոր ցանցերում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, վերջին 7 տարիների ընթացքում ագրոբիզնեսի ոլորտի միջինացված բաժինը ՀՆԱ-ում կազմել է 16.6 տոկոս, իսկ ոլորտում առկա աշխատատեղերի թիվը կազմել է Հայաստանի աշխատատեղերի ընդհանուր թվի 34.8 տոկոսը:

Քանի որ արտահանումն, այնուամենայնիվ, բավականին զարգացած չէր, ՄՖԿ-ի խորհրդատվական աջակցությունը սկսվեց Հայաստանի ջերմոցային ոլորտի արտահանման ներուժի ուսումնասիրությունից: Հաջորդ հույժ կարևոր քայլը ջերմոցային արտադրանքի արտահանման շղթայի բոլոր օղակների հստակ սահմանումն էր` համապատասխան փոփոխություններ մշակելու նպատակով: Այդ համատեքստում իրականացվեցին նաև տվյալ բիզնեսի համար կարևոր մատակարարման ցանցի մասնակիցների, այդ թվում`պետական և մասնավոր ոլորտի շահագրգիռ կողմերի հետքննարկումներ:

ՄՖԿ-ի հստակ առաջարկություններն ստանալուց հետոիրականացվեց գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներուժի գնահատում,և մշակվեցՕՈՒՆ-ի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված ռազմավարություն: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ ենմիայն ջերմոցային արտադրանքն ու ծաղիկները. հենց սրանց արտահանումն է հավանական իրականացնել դեպի Եվրոպական միության երկրներ: Դրանից հետո սկսեցին մշակվել արտահանման շուկայի ընդլայնմանծրագրերը:

Հայաստանում որակավորված աշխատուժի խիստ պահանջից ելնելով` 2017թ. ՄՖԿ-ի աջակցությամբ մշակվեց «Ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման» դասընթացը, մասնավորապես, Հայաստանի ջերմոցային ոլորտում հմտությունների կարիքների և աշխարհի առաջատար համալսարանների ծրագրերի ուսումնասիրության արդյունքում մշակվեց ութ ամիս տևողությամբդասընթացԱգրոբիզնեսի Հետազոտությունների և Կրթության Միջազգային Կենտրոնի հետ համատեղ:

Ներկայումս տարեկան 50 ուսանող մասնակցում է վերոնշյալ դասընթացին, որի շրջանակներում նրանք ծանոթանում են ժամանակակից ջերմոցային կառույցներին, ջերմոցներում կիրառվող առաջադեմ տեխնոլոգիաներին, արտադրության մեջ օգտագործվող ռեսուրսներին և նյութերին, ջերմոցային միկրոկլիմայի կառավարման համակարգերին, բույսերի ֆիզիոլոգիային և պաշտպանությանը: Սա առաջիկայում անպայման կունենա դրական արդյունք:

Դրական արդյունքներ տեղական շուկայում

ՄՖԿ-ի աջակցությունը ջերմոցային ոլորտին նաև այլ դրական արդյունքներ արձանագրեց.«Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի» աշխատանքներում ընդգրկվեց Հայաստանում ՄՖԿ-ի երկարամյա գործընկեր Ամերիաբանկը, որն առևտրի ֆինանսավորման եզակի միջնաժամկետ լուծում առաջարկեց «Գրինֆուդ» տեղական ջերմոցային ընկերությանը: Այդ ֆինանսավորման շնորհիվընկերությունը երկարաձգեցջերմոցային էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման ժամկետները և կարողացավ ներմուծել տվյալսարքավորումները: Արդյունքում «Գրինֆուդ»-ի ջերմոցների ներկայիս արտադրական հզորությունըեռապատկվելու է, ինչը հնարավորություն կտա ընկերությաննընդլայնել իր արտադրանքի տեսականին:

Ընկերությունը փնտրում է իր արտադրանքը Եվրոպական միության շուկաներ արտահանելու հնարավորություններ: Միևնույն ժամանակ, ընկերությունը մասնակցել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վերաբերյալ ՄՖԿ-ի կազմակերպած քննարկումներին:

«Գրինֆուդ» ընկերության զարգացումը նպաստում է նաև Շիրակի մարզի տնտեսության ամրապնդմանը: Այդ մարզի գյուղական վայրերում ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 85 տոկոսը կանայք են: Ակնկալվում է աշխատատեղերի քանակի 20 տոկոս աճ:

«Գրինֆուդ»-ի տնօրենի կարծիքով, ձեռք բերածնոր սարքավորումները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, քանի որ ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումները նվազեցնում են ածխածնի մոնօքսիդի արտանետումը և հնարավորություններեն ստեղծում ջերմոցային նոր մթերքի արտադրության համար: Բոլոր նշված բարելավումները «էապես կբարձրացնեն մեր արտադրանքի որակը», - նշել է «Գրինֆուդ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը: - «Արդյունքում, մեր արտադրանքն ավելի մրցունակ կլինի և ավելի բարձր եկամտաբերություն կապահովի»:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---