Սպանդից առաջ, սպանդից հետոՀայկական մամուլի շապիկները հոկտեմբերի 27-ի ու 28-ի առավոտյան 1999-ի հոկտեմբերի 27-ի առավոտյան ոչ ոք, բնականաբար, չէր կանխատեսում ժամեր անց կայանալիք սպանդը․ մամուլի գլխավոր թեմաներն էին կաթողիկոսի ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները, տնտեսությունը, ոմանց մոտ՝ դեռ կենդանի վարչապետի քննադատություն։ 27 հոկտեմբերի 2019 PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին ընթանում էր 132-րդ հայրապետի ընտրությունը։ «Իրավունքի» 1-ին էջում նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանն էին՝ աթոռ ու գավազան բաժանելիս։
«Ազգ» օրաթերթի առաջին էջում ևս հայրապետի ընտրության մասին նյութ է, հրապարակումներ կան նաև արտագաղթի, հայ-լիբանանյան համաժողովի, մի քանի օր առաջ կայացած ՏԻՄ ընտրությունների, սնկային թունավորումների մասին: «Հայաստանի հանրապետություն» թերթում այդ օրը հրապարակվել է վերլուծություն «Հայաստանի տնտեսության առողջացման հիմնական անհրաժեշտությունները» թեմայով, նյութեր՝ հայ-լիբանանյան համագործակցությունների, ԱԻՄ վեհաժողովի, գիտության, մշակույթի մասին:
«Հայոց աշխարհը» ևս հոկտեմբերի 27-ին անդրադարձել է կաթողիկոսի ընտրությանը, հանցավորության կանխման ուղիներին, «Ստամբուլը չի դառնա ոչ Լիսաբոն, ոչ էլ Կոպենհագեն» վերտառությամբ հարցազրույց հրապարակել Իգոր Մուրադյանի հետ, «Թմրաբիզնեսը և իսլամական ծայրահեղականությունը» և «Ռուսաստանը պատրաստվում է հարվածել ԱՄՆ-ին» վերտառությամբ նյութեր:
«Երկիր» թերթը հոկտեմբերի 27-ին գրել է Արցախյան հարցի կարգավորման մասին, մանրամասներ ներկայացրել Քոչարյան-ՀՅԴ հանդիպման մասին:
«Առավոտ» օրաթերթը անդրադարձել է Ադրբեջանի քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, նախագահ Քոչարյանի և լիբանանցի գործարարների հանդիպմանը, Եվրախորհրդի՝ ՏԻՄ ընտրություններին տված բարձր գնահատականին:
Մի քանի էջ՝ օրվա մամուլից․
Ահաբեկչությունից հետո շապիկի գլխավոր թեման, իհարկե, ոճրագործությունն է: «Ազգը» հոկտեմբերի 29-ին լույս է տեսնում առաջին էջում «Համախմբվել Սահմանադրության միակ երաշխավորի՝ նախագահի շուրջ» վերտառությամբ հոդվածով, Ռամկավար ազատական կուսակցության գնահատականով, թերթում տեղ էին գտնել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի շուրջ համախմբվելու կոչը և ահաբեկչության թեմային վերաբերող այլ հրապարակումներ: Հոկտեմբերի 28-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթի առաջին էջում «Արյունալի ոճրագործություն Ազգային ժողովում» հոդվածն է, ՀՀ նախագահի, Արցախի վարչապետի, ԱԺ ղեկավարի, Բորիս Ելցինի, ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հայտարարություններն են: «Վերջին անգամ եմ ասում, էլ չեմ ասելու. սա իմ վերջին էմոցիոնալ խոսքն է» վերտառությամբ նյութում ներկայացվում է վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքը՝ օրաթերթին» նյութը:
«Հայոց աշխարհը» հոկտեմբերի 28-ին «Եղերական, թրքաբարո հարված պետությանն ու ազգին» և «Հայաստանի նախագահը կոչում է զգոնության» հոդվածներով է լույս տեսնում: «Հայոց աշխարհը» ներկայացնում է նաև ԱԺ նիստի վերջին մի քանի րոպեների սղագրությունը «Իսկ ամեն ինչ այնքան խաղաղ էր» վերնագրով:
Թերթի այդ օրվա համարում նաև ժամանցային նյութեր կան՝ «Իսկ ինչպիսին պետք է լինի իսկական զոքանչը», «Ինչպես է պետք կին ընտրել», ԳԴՀ-ի դեսպանի հետ հարցազրույց՝ ահաբեկչության թեմային չանդրադառնալով, գրավատներին, օնկոլոգիական հիվանդություններին, հանքերի շահագործմանը և կադրային փոփոխություններին անդրադարձեր, «Երբ անիծյալ հազը տանջում է», «Երբ ընտրական հանձնաժողովի ղեկավարը պահակն է» վերտառությամբ նյութեր: «Իրավունքի» շապիկին գնդակոծված ԱԺ դահլիճի կադրերն են։
«Հայաստանի Հանրապետությունը» նաև պատմում է Տեր-Պետրոսյանի ու ՊՆ արձագանքի մասին, քննադատում է Խաչիկ Ստամբոլցյանի դիրքորոշումը։
Արխիվից իմանում ենք, որ մտահոգ էին նաև Բաքվում։
«Երկիր»․ «Երբ զինված մարդիկ կամ խմբակցություններն ամենակարող են»՝ ահաբեկչության մասին, նյութեր կան Մեղրիի մասին, ադյունաբերությունը մրցունակ հիմքերի վրա բերելու, շենքերի վերելակների մասին: Շապիկը սև է։
«Առավոտը» հոկտեմբերի 28-ին «Գաղափարական մարդասպան» վերնագիրն ունի, հրապարակել է Վազգեն Սարգսյանի վերջին խոսքերը նիստից, ականատեսի ժամանակագրություն ՝ առանց մեկնաբանության, կաթողիկոսի ընտրության մասին նյութ:
Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |