Բացառիկ կոթող՝ Տավուշում

Բացառիկ կոթող՝ Տավուշում

Տան պատի մեջ VII դարի պահպանված քանդակ են գտել

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքում մոտ 6-7-րդ դարերի հուշարձան է հայտնաբերվել, որը շատ կարևոր է տարածաշրջանի հայկականության հավաստման տեսանկյունից: Այս մասին PanARMENIAN.Net-ին պատմեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։

PanARMENIAN.Net - Պատմամշակութային այդ հուշարձանի վրա հայերեն արձանագրություն կա՝ «Վա/րազ/թա...»։ Ըստ Պետրոսյանի՝ VI-VII դարերում Վարազ-Տիրոց անունով մի քանի Բագրատունի իշխաններ են եղել։

Բարեկամավանի կոթողի պատմական արժեքն ու նշանակությունը

Հյուսիսային Հայաստանը՝ Լոռին, Տավուշը, վաղ քրիստոնեական նման կոթողների ամենաէական շտեմարանն են, որտեղ քանդակներն արվեստի բարձր ոճով են կատարված և երբեմն ուղեկցվում են հայերեն արձանագրություններով։ Այս գտածոյի կարևորությունն այն է, որ կոթողի վրա բնօրինակով կա նաև հայերեն արձանագրություն։ Շատ կոթողներ ունենք հայերեն արձանագրություններով, բայց դրանք այնպես են փորագրված, որ, հետազոտական իմաստով, հասկանալի չէ՝ հետո է որևէ մեկը փորագրել, թե նախապես։ Այս կոթողը շատ կարևոր է տարածաշրջանի հայկականության հավաստման տեսանկյունից։ Կոթողը կարևոր է նաև նրանով, որ ներկայացնում է աշխարհիկ կերպար, կա անվան հիշատակություն և կարողելի է բազմաթիվ այլ Վարազների հետ համադրել․ սա եզակի շանս է։ Հենց դրա համար ամեն ինչ արվել է, որ համապատասխան մարմիններն անմիջապես տեղյակ լինեն, հոգ տանեն, որ կոթողը չվնասվի ու չտեղաշարժվի, մինչև ինչ-որ վերջնական որոշում կընդունվի։

Լուսանկարները՝ Սյուզաննա Ղարաքեշիշյանի

Գտնված հուշարձանը մի մեծ կոթողի մաս է

Հուշարձանը հայտնաբերվել է հին տան պատի մեջ։ Ընդհանրապես, այսօր նման կուտակումներ շատ կան Լոռիում, այդ քարերը ժամանակին օգտագործվել են, տարվել տարբեր տեղեր, դրվել եկեղեցական պատերի մեջ, կարող է՝ մեկն էլ օգտագործել է իր տունը կառուցելու համար։

Այստեղ առաջնայինը դրա տեղը հստակեցնելն է և փորձել պարզել՝ որտեղից, մշակութային ինչ միջավայրից է ծագում այն։

Հնարավորության դեպքում պետք է այնտեղ հնագիտական հետազոտական աշխատանքներ նախաձեռնել։ Հայտնաբերված հուշարձանը կոթողի մի փոքր մասն է․ նման կոթողները մինչև 5-6 մետր բարձրություն են ունենում և ներկայացնում են, ասենք, տվյալ տոհմի քրիստոնեական պատմությունը։ Սա մի փոքր կոթող չէ, ինչպես տեսնում ենք՝ սա ավելի մեծ կոթողի հատված է. միանշանակ է, որ եթե հնագիտական հետազոտության հնարավորություն լինի, շատ ավելի մեծ արդյունքների կհասնենք։

Facebook-ում հայերը նաև մշակութային ժառանգություն են փրկում

Կարևոր է ֆեյսբուքյան հասարակության ակտիվ ներգրավումը։ Վերջին տարիներին հայաստանյան հասարակությունը՝ ի դեմս առանձին անհատների և կազմակերպությունների, ներգրավված է մշակութային ժառանգությունների հետազոտության, պահպանության, մշակույթը հանրահռչակելու խնդիրներում, ինչը շատ լավ է։ Ընդամենը մեկ-երկու ժամվա ընթացքում մարդիկ կապվեցին, մտքեր փոխանակեցին հուշարձանի վերաբերյալ։ Պետրոսյանը պատմում է՝ դիմել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործընկերներին, արձագանքել են։ Մշակութային ժառանգության մերօրյա ադիականացման հանրահռչական, դերակատարման բարձրացան ամենաէական մեխանիզմը հասարակությունն է, պետությունը միայնակ ոչինչ չի կարող անել, որքան էլ հարուստ լինի ու մեխանիզմներ կիրառի։ Պատկան մարմիններն արդեն զբաղվում են հուշարձանի հարցով, այն կներառվի Հայաստանի անշարժ հուշարձանների պաշտպանության ցանկում։

Պետրոսյանն ասում է՝ հայագիտությունը հուշարձանների ուսումնասիրման ասպարեզում նախաձեռնող չէ։ Ինքը մի քանի անգամ դիմել է գիտության կոմիտե՝ նշելով, որ սա նաև աշխարհաքաղաքական գործընթացներում հայաստանյան ներկայության խնդիր է, և ՀՀ-ն չպետք է թույլ տա, որ հայկական ժառանգությունն ավելի շատ մասնագետ ունեցող կամ որևէ շահագրգռված հանրույթ իրենից տանի։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Առաջարկվում է Կասկադին կից հանրային կենտրոն ստեղծել
Ինչպես 5Ա-ն հետ գնաց XIX դար ու հաղթեց մրցույթում
Ժպիտով լուրջ բաներ ասողը
Ֆրունզիկի ու Ազատ Շերենցի ընկերության պատմությունը
 Ուշադրության կենտրոնում
Մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի

 Բաժնի այլ նյութերը
Գիրքն ավելի լավը չէ Հայտնի ստեղծագործությունների լավագույն էկրանավորումները
Եկ այս գիշեր արթուն մնանք, գոնե 3 սեզոն 7 սերիալ՝ կարանտինը հետաքրքիր դարձնելու համար
«Կարանտինային» գրքեր՝ ինքնամեկուսացածների համար Ձանձրույթի դեմ պայքարի 7 վերնագիր