Որքան գումար ունեին ՀՀ մարզպետները՝ 2019-ին

Որքան գումար ունեին ՀՀ մարզպետները՝ 2019-ին

Հրապարակվել են պաշտոնյաների հայտարարագրերը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է պաշտոնյաների 2019-ի տարեկան հայտարարագրերը։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն առանձնացրել է ՀՀ 10 մարզի ղեկավարների ներկայացրած տվյալները։ Այսպիսով, մարզպետներից միայն 2-ն են 2019-ին անշարժ գույք ձեռք բերել (Կոտայքի և Շիրակի ղեկավարները), ավոտմեքենա՝ ոչ ոք։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հայտարարագրում նոր գնման կամ վաճառքի մասին տվյալներ չկան։ Ըստ դրա՝ 2019-ի վերջին նրա բանկային հաշվի մնացորդը 10․6 մլն դրամ էր։ Տարվա սկզբում այդ թիվը մոտ 3 մլն դրամ է եղել։ Տարվա ընթացքում Գրիգորյանի աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած եկամուտը մոտ 12 մլն դրամ է։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարագրում բանկային հաշվին տարեվերջի տվյալով 859,000 դրամ կա։ Ըստ հայտարարագրի՝ նրա աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած ընդհանուր եկամուտը 15․4 մլն դրամից ավելի է։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի բանկային հաշվին տարեվերջի տվյալով 2․1 մլն դրամից ավելի գումար կա։ Մաթևոսյանի աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացված եկամուտը 2019-ի վերջին կազմել է 10․7 մլն դրամ։ Մաթևոսյանի կնոջ՝ Անի Բունիաթյանի հայտարարագրում 2019-ի վերջին $30,000 (14.4 մլն դրամ) և 4000 եվրո (2.1 մլն դրամ) կա։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հայտարարագրի համաձայն՝ 2019-ի վերջում նա ունեցել է 1․4 մլն դրամ և 70,000 ռուբլի գումար։ Սանոսյանի աշխատավարձից գոյացած եկամտի ընդհանուր չափը 10․8 մլն դրամ է։ Մարզպետի կնոջ՝ Ռուզաննա Տոնոյանի հայտարարագրում տարվա վերջին եկամուտը 25,000 ռուբլի (174,000 դրամ) է կազմել։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 2019-ի վերջին կանխիկ ունեցել է 7 մլն դրամ, նրա աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած գումարը կազմել է 11․1 մլն դրամ։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019-ին Երևանի Արաբկիր համայնքում բնակարան է ձեռք բերել։ Ըստ հայտարարագրի՝ նրա բանկային հաշվի մնացորդը տարեվերջին 1․9 մլն դրամից ավելի է եղել։ Առկա դրամական միջոցները կազմել են 850,000 դրամ։ Մարզպետի աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած գումարը 11 մլն դրամից ավելի է եղել, նա 35 մլն դրամ փոխառություն (վարկ) է ստացել 2019-ին։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը 19․5 մլն դրամով 2019-ին բնակարան է ձեռք բերել Գյումրիում։ Տարվա վերջում Պետրոսյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 2․1 մլն դրամ։ Աշխատանքի վարձատրությունից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից նա 7․5 մլն դրամից ավելի ունի, մարզպետի այլ եկամուտները կազմում են 18․5 մլն դրամ։ Պետրոսյանի կնոջ հայտարարագրում 4․3 մլն դրամ է ներկայացված։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարագրի տվյալներով՝ նա 2019-ի վերջին ունեցել է 12 մլն դրամ և $8000 (3․8 մլն դրամ)։ Մարզպետն աշխատանքից մոտ 10․1 մլն է ստացել, ևս 3․5 մլն եկամուտ՝ ոստիկանությունից ստացած թոշակն է։ Պողոսյանի կինը տարեվերջին հայտարարագրել է 10 մլն դրամ և $5000 (2.4 մլն դրամ)։

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը տարեվերջին 6․8 մլն դրամի բանկային հաշվի մնացորդ է ունեցել։ Մարզպետը 1․8 մլն դրամի աշխատանքի վարձատրություն է ստացել, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից՝ մոտ 4 մլն դրամ։ Գրիգորյանի կինը որպես աշխատանքի վարձատրություն 2․6 մլն է հայտարարագրել։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի բանկային հաշվին տվյալ տարվա վերջում առկա դրամական միջոցները կազմել են 737,000 դրամ։ Մարզպետի՝ տարեվերջյան բանկային հաշվի միջոցը 10․5 մլն դրամ է եղել։ Նա որպես աշխատանքի վարձատրություն հայտարարագրել է 9․6 մլն դրամ։ Չոբանյանի հայտարարագրում նշվում է, որ նա բաժնեմաս ունի «Ֆիներջի» ՍՊԸ-ում, որը 2019-ին ծառայությունների մատուցման 10․7 մլն դրամի պայմանագիր է կնքել Կողբավան համայնքի հետ։ Չոբանյանի կինը որպես աշխատանքի վարձատրություն 3․1 մլն դրամ է հայտարարագրել։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---