«Ռեստորանը չպիտի լինի ստերիլության կղզի»Սեփականատերերը՝ կարանտինի մասին Հայաստանում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով՝ մինչև հուլիսի 11-ը, սակայն միաժամանակ կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող սահմանափակումների որոշակի մեղմացումներ: 15 հունվարի 2021 PanARMENIAN.Net - Այնուամենայնիվ կառավարության այդ որոշումից ոչ բոլորն են գոհ, չէ՞ որ միայն «կարանտին» բառն արդեն իսկ նյարդային ջղաձգումներ է առաջացնում մարդկանց մոտ, և ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: PanARMENIAN.Net ը որոշել է պարզել՝ ինչպես են վերաբերվում կարանտինի երկարաձգման որոշմանը համավարակից ու դրա հետևանքներից ամենաշատը տուժած ոլորտի՝ ժամանցային բիզնեսի ներկայացուցիչները. զրուցել ենք մի շարք հայտնի սրճարանների և ռեստորանների սեփականատերերի հետ:
Louis Charden, Hans&Franz, Alaska, Chinar, Tsirani Home, Vostan, Tsirani Garden ռեստորանների սեփականատեր, Margaryan Business Group-ի հիմնադիր Կարեն Մարգարյան «Ցանկացած սահմանափակում պետք է ունենա տրամաբանական հիմնավորում և գործածման իրական պրակտիկա: Հյուրընկալության ինդուստրիայի ամենակարևոր բաղադրիչներից մեկը հյուրի մոտ անվտանգության զգացողությունն է: Զբոսաշրջիկը պետք է իրեն հարմարավետ և հանգիստ զգա», - նշում է MBG Group-ի հիմնադիրը: Նրա խոսքով՝ համաճարակի ամենածանր պահին հյուրընկալության ոլորտն իր վրա վերցրեց բոլոր սահմանափակումների բեռը: «Պետությունը բիզնեսի վրա է դնում բոլոր ծախսերը՝ կապված տարածքների ախտահանման, աշխատակիցների թեստավորման, դիմակների, ախտահանող միջոցների ձեռքբերման և այլնի հետ։ Բայց մենք չպետք է լինենք ստերիլության կղզիներ, Հայաստանի քաղաքացիների և հյուրերի նկատմամբ նման հոգատարությունը պետք է լինի բոլոր մակարդակներում, այլապես բոլոր այս միջոցները կորցնում են իրենց իմաստը: Բիզնեսի բոլոր ոլորտների և պետական մարմինների գիտակից մոտեցումն ու հավասարակշռված աշխատանքը սահմանափակումների արդյունավետության միակ երաշխիքն է: Հակառակ դեպքում, մենք միայն ձևի համար պետք է կատարենք այն պահանջները, որոնք ոչ ոք չի պահպանում ռեստորանից դուրս», - ասում է Հայաստանում ռեստորանների ամենամեծ ցանցերից մեկի սեփականատերը:
Aperitivo սրճարանի համասեփականատեր Սոնա Աբրահամյան «Կարանտինը մեզ համար արդեն սովորական է դարձել», - ժպտալով ասում է Սոնան: «Ամբողջ աշխարհում շատ խիստ նորմեր են պահպանվում, իսկ մեզ մոտ համեմատաբար բարի վիճակ է, չեմ բողոքում: Անգամ տուրիստներ ունենք, քանի որ մեզ մոտ ազատ է», - նշում է Սոնան՝ հավելելով, որ թեև կարանտինն ազդում է սրճարանի բնականոն աշխատանքի վրա, իրենց մոտ վիճակը համեմատաբար լավ է: Aperitivo-ի հիմնադրի կարծիքով՝ առավել շատ տուժել են հատկապես խոշոր ռեստորանները, և դրանց սեփականատերերը պատճառներ ունեն դժգոհելու: «Պետք է հաշվի առնել, որ ամենազարգացած երկրներում մարդիկ երազում են սրճարանում մի բաժակ սուրճ խմել հիմա, իսկ մենք կարող ենք դա մեզ թույլ տալ: Ամբողջ աշխարհն է փոխվում, և պետք է դրա հետ հաշվի նստել», - հավելում է Սոնան:
Verev Rooftop-ի, The Basement և Paparazzi ակումբների հիմնադիր Շանթ Գոչեան «Այս նոր կարանտինն առանձնապես եղանակ չի փոխի, քանի որ մոտեցումն արդեն այդքան խիստ չէ: Պետք է հաշվի առնել, որ աշխարհի շատ երկրներում հիմա շատ խիստ լոքդաուն է, իսկ մեզ մոտ համեմատաբար ավելի թեթև վիճակ է: Ուզում եմ հավատալ, որ մարդկանց մեջ էլ է ձևավորվել այդ գիտակցումը, որ պետք է պահպանել համաճարակային նորմերը, շատերը բավականին գիտակից են ու զգույշ, փողոցում վաղուց չեմ հանդիպել, որ որևէ մեկի տուգանեն դիմակ չկրելու համար», - ասում է Շանթը: Նրա խոսքով՝ նույնիսկ ակումբներում են մարդիկ այժմ շատ ավելի զգույշ՝ այդքան չեն գրկախառնվում, հեռավորություն են պահպանում, երբեմն նույնիսկ դիմակ կրոիր, եթե այդ պահին որևէ բան չեն խմում: «Լավ է, որ մեզ մոտ ոչինչ չեն փակել, թույլ են տալիս աշխատել, որովհետև բիզնեսն առանց այդ էլ ծանր վիճակում է, լավ է, որ թողել են շարժը: Պարզապես թղթի վրա անունով կարանտին է», - կարծում է Շանթը:
The Green Bean սրճարանի Կասկադի մասնաճյուղի հիմնադիր Ավետ Ասլամազյան «Ինքս դեռ մանրամասն չեմ ծանոթացել այս նոր որոշման հետ: Պարետատան վերացումից հետո, երբ համաճարակային իրավիճակի վերահսկողությունն անցավ առողջապահության նախարարության ենթակայության տակ, ռեստորանների և սրճարանների համար բոլոր նորմերը պահպանվեցին: Այժմ չգիտեմ՝ ինչ վիճակ է, բայց կարծում եմ, որ առաջիկայում կարանտինը չի ազդի մեր ոլորտի գործունեության վրա: Այսպես թե այնպես, բոլորս հիմա աշխատում ենք, գուցե ոչ այն ծավալով, որով կուզեինք, բայց աշխատում ենք», - նշում է Ավետը: Նրա խոսքով՝ հիմա արդեն ոչ բոլոր տեղերում են խստորեն հետևում նորմերին, և շատ հաճախ հյուրերին իրար շատ մոտ են նստեցնում, չեն պահպանում անհրաժեշտ հեռավորությունը սեղանների միջև: «Կարծում եմ՝ եղանակի տաքանալուն պես, երբ բացօթյաների սեզոնը բացվի, կզգանք կարանտինի ազդեցությունը, կսկսվեն որոշակի դժվարություններ մարդկանց նստեցնելու և այլնի հետ: Բայց հիմա իմաստ չկա մտածելու, թե ինչ է սպասվում մեզ 2 ամսից, առավել ևս անիմաստ է մտածել՝ ինչ կլինի 6 ամսից: Կապրենք՝ կտեսնենք», - եզրափակեց Ավետը:
Epicure գաստրոփաբի, Tom Collins փաբի, Oaten Ox սրճարանի և «Պոլիգրաֆ» ակումբի համասեփականատեր Արթուր Թադևոսյան «Լավ են անում, որ երկարացնում են կարանտինը», - ժպտալով ասում է Արթուրը: «Ամբողջ Եվրոպայում խիստ լոքդաուն է, իսկ մեզ մոտ նորմերը մեղմ են, դրա համար էլ վարակվածների թվերը մեր երկրի համար բավականին բարձր են։ Կարծում եմ, որ որոշակի սահմանափակումներ անհրաժեշտ է պահպանել, թե չէ վերջերս վերահսկումը թուլացել է, և մարդիկ արխային են դարձել, շատերն արդեն չեն կրում դիմակ փողոցում և անգամ փակ տարածքներում», - նշում է Արթուրը: Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները կարգապահության հետ լուրջ խնդիրներ ունեն, և դա վերաբերում է ոչ միայն համաճարակային նորմերի պահպանմանը, այլև բոլոր ոլորտներին. «Մենք օրենքներին հետևել չենք սիրում: Թո՛ղ որոշակի նորմեր պահպանվեն, շատ մարդիկ այս ամենի հետևանքով է, որ սովորել են հաճախ լվանալ ձեռքերը»: Իսկ աշխատանքի վրա կարանտինը չի ազդի, կարծում է Արթուրը: Ասում է՝ ինչպես մինչ այժմ են աշխատել, այդպես էլ շարունակելու են՝ պահպանելով բոլոր նորմերը՝ ջերմաչափելով, գրանցելով մատյանում, կրելով դիմակներ և ձեռքի տակ պահելով ախտահանող նյութերը: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |