Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը

Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը

«Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»

Ադրբեջանի պետական պաշտոնյան՝ Ադրբեջանի սփյուռքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Թողրուլ Ալլահվերդիլին, թվիթերում բացեիբաց պահանջում է, որ «ոմանք իրենց դատարկ գլուխները մեկընդմիշտ մտցնեն՝ ոչ միայն Սյունիքը, այլև ամբողջ Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են: Աշխարհի ադրբեջանցիների 6-րդ կոնգրեսը Ադրբեջանը կկազմակերպի Թավրիզում կամ Երևանում»:

PanARMENIAN.Net - Աշխարհի ադրբեջանցիների համաժողովները կազմակերպվում են 5 տարին մեկ անգամ և Ադրբեջանի պաշտոնյայի սանձարձակ սպառնալիքը ուրվագծում է Ադրբեջանի գործողությունները առաջիկա 5 տարվա համար: Նաև ցուցադրելով Բաքվի իշխող վերնախավում պատերազմից հետո տիրող անզուսպ ոգևորությունը:

Շուշիում պատրաստվում են անցկացնել այս տարվա՝ 5-րդ համաժողովը: Ինչի պատճառով էլ սկսվել է Իրան–Ադրբեջան նոր սկանդալը: Կամ շարունակվում է հինը։ Ադրբեջանցիների հավաքը Իրանում անվանել են հակաիրանական: Իրանական մեդիահարթակներից մեկը գրել է․ «Բաքուն փորձում է Ղարաբաղի տարածաշրջանն օգտագործել որպես հենակետ անջատողական քաղաքականության և Իրանին հարվածելու համար: Դա բազմիցս կանխատեսվել էր 2020 թվականի պատերազմից առաջ և հետո»։

Իրանի այսպիսի արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհի ադրբեջանցիներ կոչվածի մեջ Բաքուն տեղավորում է նաև Իրանի տարածքի թյուրքախոս իրանցիներին: Եվ փաստացի Իրանի քաղաքացիների առաջնորդ է հռչակում Իլհամ Ալիևին:

Ավելին՝ համաժողովի մասին հոլովակը քարտեզով է, որի վրա Սյունիքի մի մասը՝ Զանգեզուրի միջանցք կոչված հատվածը, ներկայացվում է Ադրբեջանի տարածքում, ինչի հետևանքով Հայաստանը սահման չունի Իրանի հետ: Սա զայրացրել է Իրանի քարոզչական հարթակներին, որոնք պաշտպանում են Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծն է:

Թվիթերում հոխորտացող Ադրբեջանի պաշտոնյային իրանցիները զգուշացրել են՝ զսպել երևակայությունը, որովհետև Արաքսից հյուսիս ընկած Ադրբեջանն արհեստածին է, իրական և միակ Ադրբեջանը Իրանի տարածքում է, և կասկած չկա, որ ապագայում այդ նույն պաշտոնյան կմասնակցի աշխարհի իրանցիների համաժողովին:

Անի Ավետյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
Երբ Արցախում տանկերն են թխում Թիկունքի կամավորների փորձն ու գործը
---