Մեղվի փեթակը վերակերպվեց

Մեղվի փեթակը վերակերպվեց

Առաջադեմ ու համարձակ թիմը նոր շունչ է բերում հայկական տելեկոմ

Beeline-ի այցեքարտը հանդիսացող «մեղվի» սև ու դեղին գույները Հայաստանում արդեն կապի պատմության կարևոր, բայց անցյալ էջ են: Beeline-ի բաժնետոմսերի գնումից մեկուկես տարի անց Team Telecom Armenia-ն ներկայանում է ամբողջությամբ նոր կոնցեպտով․ փոխվել են անունն ու գույները, կապի որակն ու սպասարկման մոտեցումները։

PanARMENIAN.Net - Ամեն ինչ սկսվում է անունից, կամ… ճանաչում են անունով, հիշում՝ գործով

Ընկերության անվանումը պատահական չէ ընտրվել, ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Սա ամբողջովին հայկական ընկերություն է, ինչն արտացոլվել է նաև անվան մեջ։ Ունենք արհեստավարժ մասնագետների հզորագույն թիմ, և հետևբար Team անունը շատ ինքնաբուխ կերպով է առաջ եկել։ Մյուս կողմից էլ կար «Տելեկոմ Արմենիա»-ի գաղափարը ու այստեղ շատ գեղեցիկ համակցություն էր ստացվում te և am, այսինքն՝ Team»,- նշում է նա։

Team բրենդը թիմայնության, համարձակության ու նորարարության մասին է։ Եսայանի խոսքով, նոր գունային ներկապնակը փոխանցում է նաև ընկերության ծառայությունների բազմազանությունը․ այդ իսկ պատճառով էլ չեն ցանկացել միայն մեկ գույնով սահմանափակվել, այլ ընտրել են բրենդային չորս գույն:

Թատրոնը սկսվում է զգեստապահարանից

Հաճախորդի առաջին շփումը բրենդի հետ սկսվում է նաև գրասենյակ այցելությունից և առաջարկվող ծառայություններին ու ապրանքներին ծանոթանալուց: Team-ում կարևորում են սպասարկումը, միջավայրի խելամիտ ու գրագետ կազմակերպումը։ Այստեղ ևս փոփոխություններ են իրականացրել։ Այս ընթացքում հիմնովին փոխվել են ընկերության 70-ից ավելի սպասարկման կենտրոնները։

Փոխվել է միջավայրի կազմակերպումը․ օրինակ, սարքավորումների համար նախատեսված պահարաններն ու սթենդերը: Ամբողջը բաց է՝ այցելուն ազատ է շոշափելու ու փորձարկելու հավանած սարքավորումը: Առկա են խելացի տան համար նախատեսված ժամանակակից լուծումներ, ռոբոտներ, վիրտուալ իրականության գաջեթներ։

Վերջապես՝ կապի մասին

Աշխատանքները շարունակվելու են ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով։ Beeline-ի նախկին բաժանորդները կարող են շարունակել օգտվել բոլոր ծառայություններից ավելի բարձր որակով ու արագությամբ թե Երևանում, թե մարզերում։

«Օրինակ՝ Ջերմուկում և Հրազդանում մինչև վերջերս բաժանորդներն օգտվում էին պղնձային ցանցից, սակայն հիմա քաղաքների ցանցերն աշխատում են օպտիկամանրաթելային կապով»,- նշում է Հայկ Եսայանը։

Team-ը Հայաստանում սկսել է կառուցել տարածաշրջանում եզակի NGN (Next Generation Network) ցանցը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր բաժանորդի հասցնել մինչև 25 Գբ/վ արագությամբ ինտերնետ։

«NGN ցանցն աշխարհի ամենաարագ ցանցերից մեկն է։ Այն հայկական տելեկոմի համար դառնալու է տասնամյակների հիմք։ Այս հուսալի ենթակառուցվածքին միանալու են մեր բջջային կայանները՝ էլ ավելի բարելավելով շարժական կապի որակը։ Team-ն ունի հստակ նպատակ՝ Հայաստանում յուրաքանչյուր բաժանորդի համար ստեղծել թվային աշխարհի հետ շփման լիարժեք հնարավորություն»,- շարունակելով ներկայացնել ընկերության ծրագրերը՝ ասաց Եսայանը։

Այժմ ցանցը գործում է Երևանի Դավթաշեն ու Արաբկիր համայնքներում և որոշ մարզային քաղաքներում։ Ըստ Եսայանի՝ մարզերում անգամ ավելի արագ են կառուցում, քան Երևանում։

Ու կարևորի՝ այդ ամենն իրագործողների մասին

«Team-ում հավաքվել են մարդիկ, որոնք կիսում են այն բոլոր արժեքներն ու նպատակները, որոնք դրված են ընկերության հիմքում։ Այս կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք իրականացնել ծրագրեր, որոնք ապագայում բեկումնային փոփոխություններ են բերելու տելեկոմ ոլորտ՝ նպաստելով ոչ միայն մեր ընկերության առաջխաղացմանը, այլև Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը»,- եզրափակում է Հայկ Եսայանը։

Աղվան Ասոյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---